Կան սյուր Մեր
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կան սյուր Մեր | |||||
ֆր.՝ Cagnes-sur-Mer[1] | |||||
| |||||
Կոորդինատներ: 43°39′49″ հս․ լ. 7°8′54″ ավ. ե. / 43.66361° հս․. լ. 7.14833° ավ. ե. | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 17,95 կմ² | ||||
ԲԾՄ | 93 մետր | ||||
Բնակչություն | 49 322 մարդ (2015)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային ինդեքսներ | 06800 | ||||
Պաշտոնական կայք | cagnes-sur-mer.fr | ||||
| |||||
Կան սյուր Մեր (ֆր.՝ Cagnes-sur-Mer, օքս.՝ Canha de Mar), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Պրովանս Ալպեր Լազուր երկրամասի, Ծովափնյա Ալպեր գավառի, Գրաս շրջանում, կանտոններ Կան սյուր Մեր 1 և Կան սյուն Մեր 2[3]։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքի բանակչությունը բաշխված էր 3 լուծարված կանտոնների միջև՝ Արևելյան Սեն Լորան դյու Վար Կան սյուր մեր, Արևմտյան Կան սյուր Մեր և Կենտրոնական Կան սյուր Մեր։
Համայնքի տարածքը 17,95 կմ2 է, բնակչությունը՝ 48 313 մարդ (2006)՝ աճման միտումով[4][5], 46 686 մարդ (2012)[6]։ Բնակչության խտությունը 2600,9 մարդ/կմ2 է։
Բովանդակություն
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան սյուր Մեր համայնքը տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Կաննից արևելք և Նիսից արևմուտք (Նիսի միջազգային օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա), և համարվում է հարավային Ֆրանսիայի զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Քաղաքը կազմված է ժամանակակից կենտրոնից և երկու թաղամասից՝ «Վերին Կան» և «Կանական խաչ»։ Քաղաքի կենտրոնական մասով հոսում է Կան գետը, որից էլ առաջացել է քաղաքի անվանումը, իսկ արևելյան մասով հոսում է Միջերկրական ծով թափվող Լուպ գետը։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վերին Կան» թաղամասը տեղակայված է Ալպերին մոտիկ գտնվող բլրի վրա։ Թաղամասը լի է նեղ նրբանցքներով, հին շինություններով։ Այստեղ է գտնվում Գրիմալդիների միջնադարյան ամրոցը (կառուցվել է 13 - 14-րդ դարերում), իսկ նրա առջև՝ ամրոցի հրապարակը և Սուրբ Պիեր միջնադարյան եկեղեցին։ Կենտրոնում գտնվող ավտոկայանից դեպի բլուր բարձրանում է անվճար ավտոբուս։
«Կանական խաչ» թաղամասը գտնվում է հենց ափին։ Այստեղ կան շատ ռեստորաններ, զբոսավայրեր, ձկնորսական նավահանգիստ։ Թաղամասի և քաղաքի կենտրոնի միջև անցնում է Կանն - Նիս երկաթուղային գիծը և մայրուղին։
Քաղաքում գտնվում է Ռենուարի թանգարանը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին համայնքի բնակչությունը կազմում էր 46 632 մարդ[7], իսկ 2012 թվականին՝ 46 686[6].
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2006 | 2011 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|
15392 | 22110 | 29538 | 35214 | 40902 | 43942 | 48313 | 46632 | 46686 |

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին աշխատանքային տարիքի (15-64 տարեկան) հասած 28 195 մարդուց 20 963-ը եղել է տնտեսապես ակտիվ, իսկ 7232-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը՝ 74,4 %, իսկ 1999 թվականին՝ 69,2 %)։ 20 963 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում էր 18 465-ը (9615 տղամարդ և 8850 կին), 2498-ը թվագրվել է որպես գործազուրկ (1163 տղամարդ և 1335 կին)։ 7232 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 2130-ը աշակերտ կամ ուսանող էր, 2615-ը՝ թոշակառու, իսկ 2487-ը ակտիվ չէր այլ պատճառներով[9][10]։
2010 թվականի ընթացքում համայնքում գործում էր 23 352 հարկատու տնային տնտեսություն, որոնցում ապրում էր 46 169,0 մարդ։ Ընդ որում, մեկ հարկատուի միջին եկամուտը կազմում էր 20 հազար 633,5 եվրո[11]։
Նշանավոր քաղաքացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռենուարից բացի, Կան սյուր Մերում ապրել են այլ նշանավոր նկարիչներ, դերասաններ և գրողներ, այդ թվում՝ Ռաուլ Դյուֆին, Ամեդեո Մոդիլիանին, Վիկտոր Վազարելին, Ժորժ Սիմենոնը, Մոիսեյ Կիսլինգը, Սյուզի Սոլիդորը, Ֆելիքս Զիմը, Ցուգուհարու Ֆուձիտան, Վիլլի Գուգենհայմը, Իվ Քլեյնը, Բրիժիտ Բարդոն, Խայիմ Սուտինը, Մարիա Վասիլևան։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code Officiel Géographique
- ↑ Recensement de la population 2015 — 2017.
- ↑ «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes»։ Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 17 августа 2015
- ↑ 4,0 4,1 «Population selon le sexe et l'âge...2006»։ Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-04-ին։ Վերցված է 17 августа 2015
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 17 августа 2015
- ↑ 6,0 6,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 17 августа 2015
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 17 августа 2015
- ↑ «Население коммуны Кань-сюр-Мер» (ֆրանսերեն)։ cassini.ehess։ Վերցված է 17 августа 2015 года
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 17 августа 2015
- ↑ «Base chiffres clés: emploi - population active 2010»։ Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 17 августа 2015
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010»։ Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն)։ Национальный институт статистики и экономических исследований Франции։ Վերցված է 17 августа 2015 Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.