Մարիա Վասիլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Վասիլևա
Modigliani - Marie Vassilieff.jpg
Ծնվել էփետրվարի 12, 1884(1884-02-12)[1][2][3][…]
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 14, 1957(1957-05-14)[1][2][4] (73 տարեկան)
Մահվան վայրՆոժան սյուր Մարն, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և բեմանկարիչ
Ոճկուբիզմ
Marie Vassilieff Վիքիպահեստում

Մարիա Վասիլևա (ռուս.՝ Мария Ивановна Васильева, փետրվարի 12, 1884(1884-02-12)[1][2][3][…], Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1957(1957-05-14)[1][2][4], Նոժան սյուր Մարն, Ֆրանսիա), ռուս նկարչուհի։ 23 տարեկան հասակում տեղափոխվել է Փարիզ և դարձել Մոնպառնասի գեղարվեստական համայնքի անբաժանելի մասը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետերբուրգի մասնավոր գեղարվեստական դպրոցում։ Թոշակի շնորհիվ 1907 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ հաճախում է Անրի Մատիսի ստուդիա, հաճախում է նաև «La Palette» ակադեմիա։ 1912 թվականին Մոնպարնասի իր արվեստանոցում կազմակերպում է «Ազատ ռուսական ակադեմիան», այնուհետև «Academie Vassilieff»-ը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում եղել է բուժքույր ֆրանսիական Կարմիր խաչում։ 1915-1918 թվականներին Վասիլևան իր արվեստանոցում հիմնել էր էժան ճաշարան («Cantine des artistes»), որտեղ 1998 թվականին ստեղծվել է Մոնպարնասի թանգարանը[5]։ 1916 թվականից սկսել է ստեղծել գրոտեսկային տիկնիկներ Գեզա Բլատտների թատրոնի համար։ Պատերազմից հետո ստեղծել է Ռ. Դե Մարեի շվեդական բալետի բեմական սցենարը։ Մարիա Վասիլևայի ստեղծագործությունները ցուցադրվում էին Փարիզյան աշնանային ցուցասրահներում և Անկախների ցուցասրահում։ Ստեղծել է որմնանկարներ «Café de la Coupole»-ում։ 1930 թվականին փոխադրվում է Ֆրանսիայի հարավ։ 1938 թվականից բնակվել է Կան-սյուր-Մերում։ 1946 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վասիլևան վերադառնում է Փարիզ։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել է Նոժան-սյուր-Մարնի նկարիչների ծերանոցում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա մահից հետո Մարիա Վասիլևայի նախկին արվեստանոցում ստեղծվում է Մոնպարնասի թանգարանը։

Մարիա Վասիլևայի արվեստանոց, այժմ` Մոնպարնասի թանգարան

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Մարիան և Մաքս Ժակոբը Վասիլևայի արվեստանոցում կազմակերպում են երեկո Ժորժ Բրակի պատվին, որը նոր էր վերադարձել պատերազմից (նա վիրավորվել էր և զորացրվել)։ Մոդիլիանին, ով ներկայացել էր երկոյին առանց հրավերի, գտնում է իր նախկին ընկերուհուն` գրող Բեատրիս Հաստինգսին (որից նա բաժանվել էր 1916 թվականին) ընկերախմբում, հանդիպում է նրա սիրեցյալ Ալֆրեդո Պինին։ Մոդելյանին (ով, ինչպես հայտնի է, խիստ հարբում էր) վիճաբանություն է հրահրում և Պինը հանում է ատրճանակը։ Վասիլևան այդ ժամանակ Մոդելյանին դուրս է հրավիրում, բայց այդ տեսարանը նկարում է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]