Խայիմ Սուտին
Խայիմ Սուտին ֆրանսերեն՝ Chaïm Soutine | |
|---|---|
| Ի ծնե | Chaim Soutine |
| Ծնվել է | հունվարի 13, 1893[1] |
| Ծննդավայր | Սմիտովիչի, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
| Վախճանվել է | օգոստոսի 9, 1943[4][5][2][…] (50 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի օկուպացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Էկոլ դը Բո Արթ |
| Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և գծագրող |
| Ոճ | էքսպրեսիոնիզմ[2] |
| Ժանր | դիմանկար[2] և բնանկար[2] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ներշնչվել է | Ռեմբրանդտ վան Ռեյն |
| ստորագրություն | |
Խայիմ Սոլոմոնովիչ Սուտին (ֆրանսերեն՝ Chaim Soutine, հունվարի 13, 1893[1], Սմիտովիչի, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - օգոստոսի 9, 1943[4][5][2][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիայի օկուպացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[6]), Ռուսաստանում ծնված հրեական ծագումով ֆրանսիացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խայիմ Սուտին ծնվել է Մինսկի մոտ գտնվող 400 բնակչով Սմիլավիչի փոքրիկ գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Սուտինը տասնմեկ երեխաներից տասներորոդն էր։ Նկարել սկսել է 13 տարեկանից։ 1909 թ. Սուտինը դասընկերոջ Միխայել Կիկոյինի հետ մեկնում է Մինսկ։ Իսկ 1913 թ.` Վիլնյուս և ընդունվում է տեղի արվեստի ակադեմիա, որն էլ ավարտում է 1913 թ.: Նույն թվականի հուլիսին Խայիմ Սուտինը ժամանում է Փարիզ, որտեղ ծանոթանում է այդ ժամանակ Փարիզում ապրող և ստեղծագործող այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ֆեռնան Լեժեն, Ալեքսանդր Արխիմպենկոն, Մարկ Շագալը, Օսիպ Զադկինը, Անրի Լորանսը, Մուաս Կիսլինգը և Ամեդեո Մոդիլիանի ն։ Վերջինը հետագայում դառնում է Սուտինի մտերիմ ընկերն ու հովանավորը։ Մոդիլիանին Սուտինին ծանոթացնում է Արվեստաբան և կոլեկցիոներ Լեոպոլդ Զբորովսկու հետ։ Կարճ ժամանակով Սուտինը մտնում է Ֆեռնան Կորմոնի ակադեմիա, որը նախկինում դասավանդել էր Վան Գոգին և Տուլուզ-Լոտերկին։ Սուտինը մեծ ազդեցություններ է կրում Էլ Գրեկոյից, Վելասկեսից և Ռեմբրանդտից։ Սակայն ամենաշատը ազդվում է Սեզանից, Վան Գոգից և Պիեր Բոնարից։ Այդ կարևոր ֆորմալ ազդեցությունները զգալի են Սուտինի 1918 թ. սկզբի աշխատանքներում։ Բոնարը սովորեցնում է Սուտինին դեռևս «թաց» գույներով աշխատել կուռ կառուցվածքային նկարչություն վրա։ 1918 թ. Սուտինը իր բարեկամ Մոդիլիանիի հետ թողնում է Փարիզը և մեկնում Ֆրանսիայի հարավ՝ Կան-սյուր-Մեր։
Սուտինի դիմանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամեդեո Մոդիլիանի, Սուտինի դիմանկարը, 1917 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 5 6 7 Encyclopædia Britannica
- 1 2 Կերպարվեստի արխիվ
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118615785 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայիմ Սուտին» հոդվածին։ |
| ||||||||||||||||