Վիկտոր Վազարելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Վազարելի
ֆր.՝ Victor Vasarely
Victor Vasarely.jpg
Ծնվել էապրիլի 9, 1906(1906-04-09)[1][2] կամ ապրիլի 9, 1908(1908-04-09)[3][4]
ԾննդավայրՊեչ, Southern Transdanubia, Հունգարիա[1]
Մահացել էմարտի 15, 1997(1997-03-15)[1][3]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1]
ՔաղաքացիությունՀունգարիայի թագավորություն
Flag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Մասնագիտություննկարիչ, վիզուալ արտիստ և քանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Գոսլար քաղաքի «Կայզերինգ» մրցանակ
ԵրեխաներJean-Pierre Yvaral?
Կայքpierrevasarely.com
Victor Vasarely Վիքիպահեստում

Վիկտոր Վազարելի (ֆր.՝ Victor Vasarely, ապրիլի 9, 1906(1906-04-09)[1][2] կամ ապրիլի 9, 1908(1908-04-09)[3][4], Պեչ, Southern Transdanubia, Հունգարիա[1] - մարտի 15, 1997(1997-03-15)[1][3], Փարիզ, Ֆրանսիա[1], ի ծնե անունը՝ Դյոժյո Վաշարեյի, հունգ.՝ Vásárhelyi Győző), հունգարացի արվեստագետ, կարճ ժամանակ տարածում ստացած տեղաշարժման արվեստի առաջնորդն ու «նախահայրը»[5]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1906 թվականին Հունգարիայի Պեչ քաղաքում[6] և մեծացել է Բուդապեշտում: 1925 թվականին ընդունվել է Բուդապեշտի համալսարանի բժշկական գիտությունների բաժինը։ 1930 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Կլարա Սպինների հետ։ Համատեղ կյանքում նրանք երկու որդի են ունեցել, Անդրեն և Ժան-Պիերը։ Բուդապեշտում նա աշխատել է պոստերների ձևավորման ընկերությունում։ 1930-ականներին Վազարելին դարձավ գրաֆիկական դիզայներ և հենց այս ժամանակաշրջանում էլ սկսեց իրար հետևից շատ օրգանիկ պատկերներ ստեղծել։ 1930թվականին Վազարելին թողնում է Բուդապեշտն ու տեղափոխվում է Փարիզ: Այստեղ նա շարունակում է աշխատել որպես գրաֆիկայի մասնագետ, գովազդային գործակալություններում զբաղեցրել է ստեղծագործական խորհրդականի պաշտոն։ Այս ժամանակամիջոցում նա արդեն համարում էր, որ բավական է աշխատել այլ արվեստագետների հետ և սկսում է մտածել սեփական մոդելավորման ինստիտուտը բացելու մասին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նա ստուդիա է բացում Արկուեիլում, Փարիզից 10 կմ հեռավորության վրա գտնվող արվարձանում։ 1961 թվականից վերջնականապես հաստատվում է Աննեթ-սըր-Մարնեում։ Վազարելին ստեղծել է արվեստ, որը հիմնականում կենտրոնացած է օպտիկական պատրանքի շուրջը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակ հայրենի Պեչ քաղաքում

Երեք տասնամյակների ընթացքում Վազարելին զարգացրեց երկրաչափական աբստարկ արվեստի իր տեսակը և աշխատեց տարբեր նյութերով` օգտագործելով նվազագույն թվով ձևեր ու գույներ։ Վազարելին նպատակ ուներ ստեղծել պատկերներ ու գրաֆիկաներ, որոնք համընդհանուր կլինեին․ նա ցանկանում էր, որ իր արվեստը հասանելի լինի բոլորին[7]։

1929-1944-ական թվականները համարվում են նրա ստեղծագործության վաղ գրաֆիկական շրջանը։ Այս շրջանի հայտնի գործերից են «Զեբրաները», «Շախմատի տախտակը» և «Աղջիկ-հզորությունը»:

1944-1947 թվականները սխալ ուղու տարիներն էին՝ իր իսկ բնորոշմամբ։ Այս ժամանակաշրջանում նա փորձարկել է կուբիզմը, ֆուտուրիզմը, էքսպրեսիոնիզմը, սյուրռեալիզմը և չի զարգացրել սեփական ոճը։ Այնուհետև նա ասել է, որ սա սխալ ուղի է եղել։ «Ինքնանկար»-ն ու «Կույր մարդ»-ը համարվում են այս ժամանաշրջանի գործեր։

1947-1951 թվականները բնութագրվում են որպես երկրաչափական աբստրակտ արվեստի զարգացման շրջան։ Վերջապես, Վազարելին գտնում է իր ոճը։ Աշխատանքներում ի հայտ են գալիս երկրաչափական պատկերները։ Սկսած 1948 թվականից Վազարելին իր ամառային ամիսներն անցկացնում է Գորդեսում։ Տեղի քառակուսի տներով ներշնչված՝ նա ստեղծում է մի կոմպոզիցիոն խումբ, որը հետագայում կոչվում է «Բյուրեղ»:

1951-1955 թվականները կինետիկ պատկերների, սև-սպիտակ գրաֆիկների ժամանակաշրջանն էր։ Գորդեսից հետո նա զարգացնում է իր կինեմատիկ պատկերները։

1955-1965 թվականները փոփոխությունների և շարունակական արվեստի տարիներն էին։ Նա սկսեց աշխատել խիստ որոշակի գույների ու ձևերի հետ /երեք կարմիր, երեք կանաչ, երեք կապույտ, երկու մանուշակագույն, երկու դեղին, սև, սպիտակ, մոխրագույն. երեք շրջան, երկու քառակուսի, երկու ռումբաձև, վեց էլիպսներ/, որոնք նա հետագայում ընդարձակեց և թվագրեց։ Այս պլաստիկ այբուբենն օգտագործելով` նա սկսեց շարունակական արվեստ, ձևերի և գույների մի անվերջ փոփոխականության շրջան։

1965 թվականին զարգացնելով արդեն ստեղծած ձևերը` Վազարելին ստեղծում է օպտիկական պատրանքի հավերժ շարժունակություն։ 1970 թվականին Վազարելին բացում է իր առաջին թանգարանն ու ցուցադրում է իր 500-ից ավելի աշխատանքները։ Երկրորդ մեծ կառույցը Վազարելի ֆոնդն էր Աիքս-էն-Պրովանսում. սա մի թանգարան է, որը ձևավորվել է հենց Վազարելիի կողմից։

Վազարելին մահացել է 1997 թվականին, 90-ամյա հասակում, Փարիզում:

Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր վայրերում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 - Գեղարվեստի քննադատների մրցանակ, Բրյուսել, Միլանի Ոսկե մեդալ, Վենեսուելայի գեղանկարչության միջազգային մրցանակ
  • 1964 - Հուգգենհեյմ մրցանակ, Նյու-Յորք
  • 1965 - Արվեստի և Գրականության Պատվո շքանշանակիր, Ֆրանսիա
  • 1965 - Լյուբյանում կայացած 6-րդ Միջազգային գրաֆիկական ցուցահանդեսի Մեծ Մրցանակ, Սան Պաուլուում կայացած 8-րդ բիեննալեի Մեծ Մրցանակ
  • 1965 - Արվեստի և արդյունաբերության համայնքի ոսկե մեդալ, Փարիզ
  • 1966 - Նոր Օռլեանի (Լուիզիանա, ԱՄՆ) պատվավոր քաղաքացու շնորհում
  • 1966 - Առաջին միջազգային բիեննալեի մրցանակակիր, Կրակով
  • 1966 - Գեղագիտության 2-րդ միջազգային սիմպոզիումի ոսկե մեդալակիր, Ռիմինի
  • 1967 - Ճապոնիայի միջազգային հարաբերությունների նախարարի մրցանակ, Տոկիոյի 9-րդ Բիեննալե
  • 1967 - Կարնեգի համալսարանի մրցանակ գեղանկարչության ոլորտում, Փիթթսբուրգ (ԱՄՆ)
  • 1968 - "Prestige du papier" մրցանակ
  • 1969 - 2-րդ միջազգային բիեննալեի 1-ին մրցանակ, Կրակով
  • 1969 - Գեղանկարչության միջազգային փառատոնի 1-ին «Ոսկե ներկապնակ» մրցանակ, Կանն-սյուր-Մեր (Ֆրանսիա)
  • 1970 - Վազարելիի թանգարանի բացումը Գորդում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]