Պալոմա Պիկասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պալոմա Պիկասո
ֆր.՝ Paloma Picasso
PICASSOS EN MALAGA-16.jpg
Ծնվել էապրիլի 19, 1949(1949-04-19)[1][2] (70 տարեկան)
ԾննդավայրՎալորիս
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Spain.svg Իսպանիա
Ազգությունիսպանացիների ներգաղթը Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր, պարուսույց, նկարչուհի, jewellery designer, դիզայներ, socialite և նորաձևության դիզայներ
Ծնողներհայր՝ Պաբլո Պիկասո, մայր՝ Ֆրանսուազա Ժիլո

Պալոմա Պիկասո (ֆր.՝ Paloma Picasso, ի ծնե անունը` Աննա Պալոմա Ռուիս Պիկասո-Ժիլո (իսպ.՝ Anne Paloma Ruiz-Picasso y Gilot) ապրիլի 19, 1949(1949-04-19)[1][2], Վալորիս), ֆրանսիացի դիզայներ և բիզնեսլեդի, Tiffani & Co ընկերության ոսկերիչ-դիզայներ, 20-րդ դարի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի և գրող Ֆրանսուազա Ժիլոյի փոքր դուստրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալոմա Պիկասոն ծնվել է 1949 թվականի ապրիլի 19-ին, Ֆրանսիայի Վալորիս քաղաքում, նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի ու գրող Ֆրանսուազա Ժիլոյի ընտանիքում: «Պալոմա» բառը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «աղավնյակ»[3]: Աղջկա մանկությունն անցնում էր արտասովոր պայմաններում, նրան միշտ շրջապատում էին նկարիչներ ու ստեղծագործող մարդիկ, ինչը նշանակալի ազդեցություն է ունեցել ապագա մոդելիերի կյանքի ընթացքի վրա: 1953 թվականին Ֆրանսուազա Ժիլոն հեռանում է իր ամուսնուց` իր հետ տանելով երկու երեխաներին` Պալոմային ու Կլոդին: Երեխաներն սկսում են ավելի հազվադեպ հանդիպել իրենց հորը[4]: 1957 թվականին Պալոման փորձել է իր ուժերը յուղանկարչության մեջ: «Չեմ կարծում, թե դա զվարճալի էր: Ավելի շուտ` բարդ էր», հիշել է նա ավելի ուշ[5]: 1968 թվականին ընդունվել է Նանտեսի համալսարան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալոման սկսել է իր կարիերան որպես ոսկերիչ 1968 թվականին, Փարիզում, երբ աշխատում էր հագուստի մոդելավորման վրա: Գլխավոր դերակատարուհու համար նրա կողմից ընտրված լեռնային բյուրեղապակուց պատրաստված վզնոցը ցուցադրել է նրա գեղարվեստական ճաշակն ու բարձր է գնահատվել քննադատների կողմից: Հաջողությունից շատ ոգևորված` նա ընդունվել է ոսկերչության դասընթացի: Այս դեպքից քիչ անց նա պատվեր է ստացել Իվ Սեն Լորենի կողմից, ով Պալոմային հանձնարարել է մշակել իր հավաքածուներից մեկի ուղեկցող աքսեսուարների դիզայնը, իսկ արդեն 1971 թվականին նա սկսել է աշխատել հունական Zolotas ոսկերչական ընկերության համար[6], զբաղվել է մի իտալական ընկերության պայուսակների ու կոշիկների ձևավորմամբ, Ժակ Կապլանի համար աշխատել է մորթիներով[5]: 1973 թվականին, հոր մահից հետո Պալոման որոշ ժամանակով կորցրել է հետաքրքրությունը դիզայնի հանդեպ և դեպրեսիայի մեջ է ընկել: Պաբլո Պիկասոն կտակ չէր թողել, և նրա արտաամուսնական երեխաները` Պալոմոն, նրա եղբայր Կլոդը և միակողմանի քույր Մայան դիմել են դատարան` բաժանելու 250 միլիոն դոլար գնահատվող նրա կարողությունը: Պալոման ստացել է 90 միլիոն դոլար և համաձայնել է օգնել ֆրանսիական կառավարությանը` Փարիզում Պիկասոյի թանգարան ստեղծելու հարցում[6]: 1974 թվականին Պալոման նկարահանվել է լեհ ռեժիսոր Վալերիան Բորովչիկի «Անբարոյական պատմություններ» էրոտիկ ֆիլմում, ինչի արդյունքում սկանդալային հայտնիություն է ձեռք բերել: 1970-ականների վերջին Պալոմա Պիկասոն հայտնի է դարձել որպես նյույորքյան «Ստուդիա 54» դիսկո-ակումբի մշտական հաճախորդ, որտեղ ժամանակ էին անցկացնում այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք էին Էնդի Ուորհոլը, Միք Ջագերը և շատ ուրիշներ: Հիմնական գործունեությունից բացի, Պալոման զբաղվում էր նաև արգենտինացի դրամատուրգ և ռեժիսոր Ռաֆայել Լոպես-Կամպիլի համար դեկորացիաներ պատրաստելով, ում հետ էլ ամուսնացել է 1978 թվականին: Հարսանիքը մեծ իրադարձություն է դարձել, քանի որ հարսանեկան արարողության հագուստն ստեղծել էին անձամբ Իվ Սեն Լորենն ու Կարլ Լագերֆելդը, ովքեր վերադարձնում են Պալոմայի հետաքրքրությունը դիզայնի հանդեպ, իսկ ինքը դրանից հետո դեռ երկար ժամանակ եղել է փարիզյան հարսանեկան հագուստ մոդելավորողների մուսան: 1980 թվականին Պալոման պայմանագիր է կնքել Tiffany & Co ոսկերչական կազմակերպության հետ: Այդ ժամանակ արդեն Պալոմա Պիկասոյի անունը լայնորեն հայտնի էր ոսկերչական աշխարհում[5][6]: Նրա աշխատանքների բնորոշ գիծն ու ստորագրությունը դարձել են աղավնին ու կարմիր գույնը: Այդ նույն թվականին թողարկվել է նրա առաջին հավաքածուն: 1981 թվականին Պալոմայի աջակցությամբ բացվել է Պիկասոյի թանգարանը Փարիզում: Հաջորդ տարի նա տեղափոխվել է Նյու Յորք[5]: 1983 թվականին Պալոման հայտնվում է Ամենաոճային մարդկանց փառքի սրահի միջազգային ցուցակում[5]: Շուտով Պալոման փորձում է իրեն դիզայնի այլ ոլորտներում: 1984 թվականին նա հիմնադրել է սեփական նույնանուն բրենդը` թողարկելով «Paloma Picasso» բույրը L'Oréal-ի համար[6]: Երեք տարի անց նա ամուսնում հետ բացել է կազմակերպության մասնաճյուղը Նյու Յորքում, որտեղ Պալոմայի աքսեսուարների հավաքածուները միջազգային ընդունելություն են գտել` անթերի որակի ու դիզայնի համար: 1989 թվականին Նորաձևության դիզայներների ամերիկյան խորհուրդը Պալոմային շնորհել է աքսեսուարների տարվա լավագույն դիզայներ[5]: 1999 թվականին Պալոման բաժանվել է Ռաֆայելից և շուտով ամուսնացել է ֆրանսիացի բժիշկ Էրիկ Տեվեննեի հետ[7][8]: Նրանք տեղափոխվել են Շվեյցարիա, որտեղ Լոզանում Պալոման հիմնադրել է հատուկ ֆոնդ, որի միջոցներն ուղղված են եղել իր ծնողների` հատկապես մոր, ստեղծագործության լուսաբանմանը, ում գեղարվեստական ջանքերը գրեթե անհայտ են Եվրոպայում: 2000-ականների սկզբին Պիկասոն, ով հայտնի էր իր վառ գույներով, փոխել է աքսեսուարների երանգները: Երբեմնի հիմնական վառ գույները տեղը զիջել են մոխրագույն երանգներին, ոսկեգույնին ու դեղնա-շագանակագույն գույներին[6]: 2010 թվականին Պալոման նշել է Tiffany & Co. ընկերությունում աշխատելու իր 30-ամյակը` ներկայացնելով նոր հավաքածու, որի հիմքում Մարոկկոյի հանդեպ իր սերն էր[5][9]: 2011 թվականին նա թողարկել է «Venezia» հավաքածուն, որը նվիրված էր Վենետիկ քաղաքին: 2011 թվականին Պալոման Վաշինգտոնի Կանացի արվեստի ազգային թանգարանի կողմից արժանացել է պարգևի` արվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար[5]:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jane Mulvagh Costume Jewelry in Vogue. — Thames and Hudson, 1988. — 192 с. — ISBN 9780500275139
  • Rolf Kallass, Wilhelm Siemen, Paloma Picasso, Shirley MacDonald, Villeroy-&-Boch-Aktiengesellschaft Design world of Paloma Picasso. — Dt. Porzellanmuseum, 1997. — 56 с. — ISBN 9783927793460

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio
  3. Paloma Picasso, from the Biography Resource Center, the Gale Group, 2001.
  4. Michael Kimmelman. Picasso's Family Album // The New York Times. — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Paloma Picasso: History» (անգլերեն)։ Vogue։ Վերցված է 2014-08-01 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Paloma Picasso» (անգլերեն)։ The Fashion Model Directory։ Վերցված է 2014-07-31 
  7. About Tiffany & Co. — Paloma Picasso
  8. Dana Thomas. A Fashionable Life: Paloma Picasso // Harper’s Bazaar, February 9, 2010
  9. «Paloma Picasso» (անգլերեն)։ press.tiffany.com։ Վերցված է 2014-07-31