Ծովանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծովանկարչություն, ծովային տեսարան պատկերող նկար, բնանկարի ժանրի տարատեսակ։ Որպես բնանկարի ինքնուրույն ճյուղ Ծովանկարչությունը եվրոպական արվեստում առանձնացել է XVII դ.: Նրա սկզբնական խնդիրը եղել է ծովային համայնապատկերում պատմական խոշոր իրադարձություններ և ռազմանավեր պատկերելը, ուր ծովը հանդես է եկել որպես դեկորատիվ միջավայր։ Ծովանկարչությունը ծաղկել է XVII դ. հոլանդական գեղանկարչության մեջ և գրաֆիկայում։ Հոլանդացի ծովանկարիչները (Յան Պորսելլիս, Հ. Սեգերս, Վ. վան դե Վելդե) պատկերել են ծովի տարերքն ու ձկնորսների կյանքը, մշակել հանդիսավոր ծովանկարչության տիպը՝ կենտրոնական դեր հատկացնելով նավերին ու նավակներին, բացահայտել ծովային տեսարանների վեհությունը։

XVIII–XIX դդ. խոշորագույն ծովանկարիչներից են Կ. Վեռնեն (Ֆրանսիա), Կացուշիքա Հոքուսայը (Ճապոնիա), Ու. Թյոռները (Անգլիա), Հ. Մեսդագը (Հոլանդիա), Ա. Բոգոլյուբովը (Ռուսաստան)։

Համաշխարհային կերպարվեստում ծովանկարչության կարկառուն ներկայացուցիչը հայ մեծ նկարիչ Հ. Այվազովսկին է։ Ծովանկարչության հայ ներկայացուցիչներն են՝ Մ. Մահտեսյանը, Մ. Ճիվանյանը, Ա. Շաբանյանը, Վ. Մախոխյանը, Կ. Ադամյանը ստեղծել են ծովանկարչության աչքի ընկնող ստեղծագործություններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 137 CC BY-SA icon 80x15.png