Օլգա Խոխլովա (պարուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլգա Խոխլովա (այլ կիրառումներ)
Օլգա Խոխլովա
ռուս.՝ Ольга Степановна Хохлова
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1891(1891-06-17)[1]
ԾննդավայրՆեժին, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 11, 1955(1955-02-11)[2][1] (63 տարեկան)
Մահվան վայրԿանն, Ֆրանսիա
ԳերեզմանԳրան Ժաս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա[3]
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, նկարչուհի և մոդել
ԱմուսինՊաբլո Պիկասո
ԵրեխաներՊաուլո Ռուիս Պիկասո
 Olga Ruiz Picasso nee Khokhlova Վիքիպահեստում

Օլգա Ստեպանովնա Խոխլովա (ռուս.՝ Ольга Степановна Хохлова, ֆր.՝ Olga Ruiz Picasso, née Khoklova, հունիսի 17, 1891(1891-06-17)[1], Նեժին, Ռուսական կայսրություն - փետրվարի 11, 1955(1955-02-11)[2][1], Կանն, Ֆրանսիա)[4], ռուս-ուկրաինական ծագում ունեցող բալետի պարուհի, որն առավել հայտնի է որպես Պաբլո Պիկասոյի առաջին կինը և նրա ավագ որդու՝ Պաուլոյի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Խոխլովան ծնվել է 1891 թվականի հունիսի 17-ին Ուկրաինայի Նեժին քաղաքում՝ ռուսական բանակի գնդապետի ընտանիքում։ Ֆրանսիա գնալուց ու մադամ Շրյոսոնտի ներկայացումը դիտելուց հետո Օլգա Խոխլովան ցանկացել է դառնալ բալետի պարուհի։ Նա սկսել է պարել Սերգեյ Դյագիլևի «Ռուսական բալետում»։

1917 թվականի մայիսի 1-ին Օլգա Խոխլովան Շատլե թատրոնում մասնակցել է «Parade» ներկայացման պրեմիերային։ Բալետը բեմադրվել էր Սերգեյ Դյագիլևի, Էրիկ Սատիի ու Ժան Կոկտոյի կողմից, իսկ Պաբլո Պիկասոն պատասխանատու էր հագուստների ու բեմանկարների համար։ Պիկասոն այդ ժամանակ 36 տարեկան էր, իսկ Խոխլովան նրանից փոքր էր տասը տարով[5]։ Պիկասոյի ու Օլգա Խոխլովայի ծանոթությունից կարճ ժամանակ անց խումբը շրջագայության է մեկնել Հարավային Ամերիկա, իսկ Օլգան Պիկասոյի հետ գնացել է Բարսելոնա։ Այնտեղ նկարիչը Խոխլովային ներկայացրել է իր ընտանիքին։ Պիկասոյի մայրն սկզբում գոհ չէր այն փաստից, որ իր որդին որոշել է ամուսնանալ օտարազգի աղջկա հետ։ Այդ պատճառով էլ Պիկասոն նկարել է Օլգա Խոխլովային իսպանական հագուստով։ Ավելի ուշ նրանք վերադարձել են Փարիզ և սկսել իրենց համատեղ կյանքը Բյոտի փողոցում գտնվող տանը։

Օլգա Խոխլովան ու Պաբլո Պիկասոն պսակադրվել են 1918 թվականի հունիսի 18-ին Ալեքսանդր Նևսկու ուղղափառական տաճարում։ Նրանց հարսանիքի վկաներն են եղել Ժան Կոկտոն ու Մաքս Ժակոբը։

1919 թվականի հուլիսին Օլգա Խոխլովան ու Պաբլո Պիկասոն մեկնել են Լոնդոն, որտեղ կայանալու էր «Ռուսական բալետի» նոր ներկայացման՝ «Треуголка» (իսպ.՝ El Sombrero de tres Picos, ֆր.՝ Le Tricorne, հայերեն՝ Եռակողմ գլխարկ) բալետի պրեմիերան. Պիկասոն ստեղծել էր ներկայացման հագուստներն ու բեմանկարները։ Բալետը ներկայացվել է նաև Իսպանիայում՝ Ալ-Համբրայում, և 1919 թվականին մեծ հաջողություն է ունեցել Փարիզի օպերայում։ Պիկասոները երջանիկ ամուսնական կյանք էին վարում և հաճախ էին մասնակցում հասարակական միջոցառումների ու լինում Փարիզի բարձր հասարակության ներկայացուցիչների շրջապատում։

Օլգա Խոխլովայի շիրիմը Կաննի Գրան Ժաս գերեզմանատանը

Պաուլո Պիկասոն (4 փետրվարի, 1921 - 5 հունիսի, 1975) ամուսնացած էր Էմիլյեն Լոտտի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Պաբլիտո (5 մայիսի, 1949 - 2 հուլիսի, 1973, ինքնասպան է եղել) և Մարինա (ծնվ․՝ 14 նոյեմբերի, 1950 ).

Օլգա Խոխլովայի շիրիմը Կաննի Գրան Ժաս գերեզմանատանը

1921 թվականի փետրվարի 4-ին ծնվել է Օլգա Խոխլովայի ու Պաբլո Պիկասոյի որդին՝ Պաուլոն (Պոլ)։ 1926 թվականից ամուսինների հարաբերություններն սկսել են վատանալ։ 1927 թվականին Պիկասոն սկսել է հանդիպել 17-ամյա ֆրանսուհի Մարի-Թերեզ Վալտերի հետ։ 1935 թվականին Օլգան իր ընկերոջից իմանում է ամուսնու սիրավեպի ու այն մասին, որ Մարի-Թերեզը երեխայի է սպասում։ 1935 թվականին ծնվում է Պաբլո Պիկասոյի ու Մարի-Թերեզ Վալտերի դուստրը։ Իր հետ վերցնելով Պաուլոյին՝ Օլգա Խոխլովան անսպասելիորեն խզում է հարաբերությունները Պիկասոյի հետ, մեկնում Ֆրանսիայի հարավ ու ապահարզան պահանջում։ Պիկասոն հրաժարվել է հավասար կիսել ունեցվածքը, ինչպես պահանջվում էր նրանց կնքած ամուսնական պայմանագրում, այդ պատճառով էլ Օլգա Խոխլովան մինչև իր կյանքի վերջը մնացել է Պաբլո Պիկասոյի օրինական կինը։ Օլգա Խոխլովայի զգացմունքները Պիկասոյի հանդեպ պահպանվել են նաև հետագայում. Ֆրանսուազ Ժիլոյի հուշերի համաձայն՝ Խոխլովան հետապնդել է Պիկասոյին։

Օլգա Խոխլովան մահացել է 1955 թվականի փետրվարի 11-ին Կաննում քաղցկեղից։ Թաղվել է տեղի Գրան Ժաս գերեզմանատանը։

Հետնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Մարինա Պիկասոն Տու Դուկ շրջանում հիմնել է մանկատուն (նախկին ռազմաբազա Վիետնամում)։ Ապաստարանը կոչվել է «Պատանեկության գյուղ» և ֆինանսավորվել է Մարինայի՝ իր պապից՝ Պաբլո Պիկասոյից ժառանգություն ստացած միջոցներով։ Մարինայի հիմնադրամը կազմակերպել է ջրհորների փորում, կաթ է ուղարկում մանկատներին ու հիվանդանոցներին, ինչպես նաև սուբսիդավորում է գյուղական տնտեսություններին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richardson, John (2007). A Life of Picasso: The Triumphant Years, 1917-1932. Knopf. ISBN 978-0307266651.
  • Picasso, Marina; Louis Valentin (2001). Picasso, My Grandfather. Riverhead Books. ISBN 978-1573221917.
  • Шатохина, Елена (2008). Пикассо и Хохлова (Двое). Вагриус. ISBN 978-5-9697-0463-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]