Jump to content

Մարիա Պրիմաչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Պրիմաչենկո
Ծնվել էդեկտեմբերի 30 1908 (հունվարի 12 1909)
ԾննդավայրԲոլոտնյա, Q16689655?, Ռադոմիսլի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էօգոստոսի 18, 1997(1997-08-18)[2] (88 տարեկան)
Մահվան վայրԲոլոտնյա, Իվանկովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական ԽՍՀ,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ և վիզուալ արտիստ
Ոճնաիվ արվեստ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներA Dove Has Spread Her Wings and Asks for Peace?
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
և Ուկրաինայի ազգային լեգենդ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԶավակներFedir Prymachenko?
Կայքprymachenko.in.ua
 Maria Prymachenko Վիքիպահեստում

Մարիա Ավկսենտևնա Պրիմաչենկո (ուկրաիներեն՝ Марія Оксентіївна Примаченко, երբեմն` Приймаченко[3], դեկտեմբերի 30 1908 (հունվարի 12 1909), Բոլոտնյա, Q16689655?, Ռադոմիսլի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 18, 1997(1997-08-18)[2], Բոլոտնյա, Իվանկովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ժողովրդական նկարչուհի։ ՈւԽՍՀ ժողովրդական նկարիչ (1988), «Ժողովրդական պրիմիտիվի» («նաիվ արվեստ») ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Պրիմաչենկոն ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 30-ին (հունվարի 12-ին, 1909 թվական) Բոլոտնյա գյուղում (այժմ` Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկովի շրջան), որտեղ էլ անցկացրել է ամբողջ կյանքը։ Հայրը` Ավկսենտի Գրիգորևիչը, եղել է մեծահմուտ ատաղձագործ-վիրտուոզ, պատրաստել է բակային ցանկապատեր։ Մայրը` Պրասկովյա Վասիլևնան, ասեղնագործության ճանաչված վարպետ էր (ինքը` Մարիա Ավկսենտևնան, հագնում էր սեփական ձեռքերով ասեղնագործված վերնաշապիկներ)։

Մարիա Ավկսենտևնայի մանկությունն անցել է սաստիկ հիվանդությամբ` պոլիոմիելիտով։ Այն նրան դարձրել էր ոչ մանկական, ավելի լուրջ և ուշադիր` սաստկացնելով լսողության և տեսողության հետ կապված ցավերը։ Մարիա Ավկսենտևնան արժանապատվորեն և խիզախորեն է տանում կյանքի բոլոր դժվարությունները, այդ թվում ռազմաճակատում ամուսնու մահը։ Իսկ որդին` Ֆյոդոր Վասիլևիչ Պրիմատչենկոն (1941-2008), եղել է նրա աշակերտը և համարվել Ուկրաինայի ժողովրդական նկարիչ[4]։

Նկարչուհին հիշում է.

Այդ ամենը սկսվեց այսպես։ Ինչ որ տեղ խրճիթի մոտ` գետափին, ծաղիկներով ծածկված մարգագետնում ես սագեր էի արածեցնում։ Ավազի վրա նկարում էի իմ կողմից տեսած տարբեր ծաղիկներ։ Իսկ հետո տեսա կապտագույն կավ։ Հավաքեցի այն փեշիս մեջ և նկարազարդեցի մեր խրճիթը…

Բոլորը գալիս էին դիտելու աղջկա ձեռքով կատարված այդ արտասովոր աշխատանքը և գովաբանում։ Հարևանները խնդրում էին զարդարելու իրենց տները։ Պրիմաչենկոյի տաղանդը բացահայտում է կիևաբնակ Տատյանա Ֆլորուն (1960-1970-ական թվականներին Պրիմաչենկոյի ստեղծագործության մասսայականացումը կազմակերպում էր լրագրող Գրիգորի Մեստեչկինը)։ 1936 թվականին Մարիա Ավկսենտևնային հրավիրում են Ուկրաինական արվեստի Կիևի թանգարանին կից փորձարարական արվեստանոցներ։ Նրա ստեղծագործությունը դառնում է ավելի բազմազան, Մարիան նկարում է, ասեղնագործում, հրապուրվում է կերամիկայով։ Ուկրաինական ժողովրդական և դեկորատիվ կիրառական արվեստի պետական թանգարանում պահպանվում են այդ ժամանակաշրջանի նրա կերամիկական սափորներ և սկուտեղներ։ Ակիմ Գերասիմենկոն ուկրաինական կերամիկայի ճանաչված վարպետը պատրաստակամորեն Պրիմաչենկոյին էր տրամադրում իր կողմից պատրաստված տարբեր ձևի արտադրանքներ, իսկ նա նկարազարդում էր դրանք շիկակարմիր աղվեսիկների, սարսափելի գազանների, ելակի ցողունների վրայով քայլող կապույտ կապիկների կամ ծաղիկներով պատված կանաչ կոկորդիլոսների պատկերներով։ Տեղեկություններ կան այն մասին, որ Մարիա Պրիմաչենկոն իր տաղանդը դրսևորել է նաև կերամիկական քանդակագործության բնագավառում։ Պահպանվել է այս ժանրի միայն մեկ ստեղծագործություն «Կոկորդիլոսը»։

Ժողովրդական արվեստի ցուցահանդեսին մասնակցելու համար 1936 թվականին Պրիմաչենկոն պարգևատրվում է առաջին աստիճանի դիպլոմով։ Հետագայում նրա ստեղծագործություններն անփոփոխ հաջողություններով ցուցադրվում են Փարիզում, Վարշավայում, Սոֆիայում, Մոնրեալում, Պրահայում կազմակերպվող ցուցահանդեսներում։ 1986 թվականին նա ստեղծում է իր նկարների Չեռնոբիլյան շարքը։

Մարիա Պրիմաչենկոն մահացել է 1997 թվականի օգոստոսի 18-ին Բոլոտնյա գյուղում, որտեղ էլ թաղված է։

  • Կիևի քաղաքային խորհրդի 22.01.2009 թվականի № 13/1068 որոշմամբ Մարիա Պրիմաչենկոյի պատվին Լիխաչյովի քաղաքային զբոսայգին վերանվանվում է նրա անունով։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈւԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970)
  • ՈւԽՍՀ ժողովրդական նկարիչ (1988)
  • Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի դափնեկիր (1966) «Ուրախություն մարդկանց» գեղարվեստական աշխատանքների շարքի համար
  • «Պատվո նշան» շքանշան (24. 11. 1960)
  • Մեդալներ
  • Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան (1994)[5]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Островский Г. С. Добрый лев Марии Примаченко. — М.: Советский художник, 1990. — 224 с. — (Рассказы о художниках).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Примаченко Мария Авксентьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. По словам художницы, её фамилия Приймаченко, а вариант без й появился в русской передачи фамилии. С другой стороны, она утверждала, что в родном селе в устной рече употребляли вариант Примаченко, поскольку литературное слово приймак (к которому этимологически восходит фамилия) здесь употребляли как примак.[1]
  4. Марія Приймаченко намалювала зелёного слона у сталінському картузі.
  5. Указ Президента України № 5/94 від 6 січня 1994 року «Про нагородження Почесною відзнакою Президента України»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Պրիմաչենկո» հոդվածին։