Դետրոյթի արվեստի ինստիտուտ
Դետրոյթի արվեստի ինստիտուտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ, կինոթատրոն և բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դետրոյթ |
Վայր | Midtown Detroit? և cultural district? |
Կազմված է | European: Medieval and Renaissance W234? և European: Medieval and Renaissance W241? |
Ղեկավարության նստավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Հասցե | Woodward AvenueM-1? |
Հիմնադրված է | 1885 |
Հիմնադիր | Detroit Museum of Art Founders Society?[1] |
Տնօրեն | Salvador Salort-Pons?[2] |
Կայք | dia.org(անգլ.) |
![]() | |
![]() |
Դետրոյթի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Detroit Institute of Arts, կրճատ` DIA), Դետրոյթի քաղաքային գեղարվեստական թանգարան: Թանգարանում պահվում է առավել քան 65.000 արվեստի գործ, որոնք ներկայացնում են արվեստի պատմությունը` սկսած հին եգիպտական շրջանից մինչև ժամանակակից արվեստ:
Թանգարանային համալիրը, որ տեղակայված է Ուեյնի համալսարանի հարևանությամբ, զբաղեցնում է 658.000 քառակաուսի ֆութ (61.100 մ²) տարածք, ինչի շնորհիվ այն մեծությամբ վեցերորդ թանգարանն է ԱՄՆ-ում: Արվեստի ինստիտուտի թանգարանը Դետրոյթի պատմական կենտրոնի տեսարժան վայրերից է, որ ընդգրկված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում:
2013 թվականին թանգարանն ընդունել է 594.267 այցելու (102-րդ ցուցանիշն է աշխարհում): Այստեղ անցկացվում են գեղարվեստական ցուցահանդեսներ: Թանգարանն ունի նաև 1150 տեղանոց կինոթատրոն, որ նախագծել է ճարտարապետ Հովարդ Քրեյնը (անգլ.՝ Howard Crane): Թանգարանի հարևանությամբ գործում է գեղարվեստական խանութ[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ակունքների մոտ կանգնած է The Detroit News թերթի խմբագիր Ջեյմս Սքրիփսը (1835-1906): 1881 թվականին վերադառնալով Եվրոպա կատարած ուղևորությունից` Սքրիփսը համոզում է մեծահարուստ դետրոյթցիներին իրենց ունեցած հավաքածուներից նվիրաբերություններ անել: Հավաքածուի համար 1888 թվականին կառուցվում է Դետրոյթի արվեստի թանգարանը (Detroit Museum of Arts), որ ոճավորված էր միջնադարյան ֆրանսիական ոճով: 1919 թվականին թանգարանը ստացել է ներկայիս անվանումը:
Թանգարանի հիմնական բարեգործները նրա գոյության ողջ ընթացքում եղել են դետրոյթյան ավտոմագնատներ Դոջերն ու Ֆորդերը, մասնավորապես Էդսել Ֆորդը` Հենրի Ֆորդի որդին: Նրա կնոջ զարմիկը` Ռոբերտ Հադսոն Թենեհիլը, թանգարանին կտակել է նորագույն ժամանակաշրջանի առաջնակարգ հավաքածու: 1932 թվականին Ֆորդը Դիեգո Ռիվերային պատվիրել է թանգարանը զարդարել մեծամասշտաբ հինգ ֆրեսկոներով` «Մարդ և մեքենա» թեմայով:
Երբ 2013 թվականին Դետրոյթը սնանկ է համարվել, շատ պարտատերեր պահանջել են վաճառել թանգարանի հավաքածուն` որպես ճգնաժամային քաղաքի հարստություն: Քրիստիս աճուրդի տունը 2013 թվականի դեկտեմբերին զեկուցագիր է պատրաստել, որում թանգարանի առավել արժեքավոր 2.500 ցուցանմուշների արժեքը գնահատվել է 454-867 միլիոն դոլար[4]: Միայն Վան Գոգի «Ծղոտե գլխարկով ինքնադիմանկարը» գնահատվել է 150 միլիոն դոլար:
Դետրոյթցիները մշակել են թանգարանի լիկվիդացման փրկության ծրագիր, որը պահանջում է հարյուր միլիոնավոր դոլարների ներհոսք: Մասնավորապես, ճգնաժամային քաղաքային մենեջերն առաջարկել է Միչիգանի ավտոհսկաներին իրենց լուման ունենալ Դետրոյթի հպարտության փրկության գործում[5]: Արդյունքում ընդունվել է պարտապանների պահանջները բավարարող ծրագիր, որը չի վտանգի թանգարանային հավաքածուն:
Գլխավոր շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցուցանմուշների ավելացման հետ առաջացել է թանգարանի նոր շենքի կառուցման անհրաժեշտությունը: 1920 թվականի Դետրոյթը ճարտարապետական մրցույթ է հայտարարել: Հանձնաժողովը, որի մեջ ընդգրկվել են Էդսել Ֆորդը և ճարտարապետ Ալբերտ Կանը, հաղթող է ճանաչել ֆիլադելֆիացի ճարտարապետ Պոլ Կրետի (անգլ.՝ Paul Philippe Cret) և Zantzinger, Borie and Medary ընկերության նախագիծը:
Բոզար ոճով շենքը` նեոռենեսանսի որոշ տարրերով, հիմնադրվել է 1923 թվականի հունիսի 26-ին և այցելուների առաջ իր դռներն է բացել 1927 թվականի հոկտեմբերի 7-ին: Ճակատամասը սպիտակ մարմարից է: 1966 և 1971 թվականներին պատմական շենքին կից կառուցվել են հարավային ու հյուսիսային թևերը: Թանգարանի դիմաց գտնվում է Դետրոյթի հանրային գրադարանը, որն այն նույն ոճով է, ինչ թանգարանը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հավաքածուի գլուխգործոցներ
«Սուրբ Հիերոնիմոս», Յան վան Էյք
«Տիրամայր», Բենոցո Գոցոլի
«Գիշերային մղձավանջ», Հենրի Ֆյուզելի
«Ծղոտե գլխարկով ինքնադիմանկար», Վինսենթ վան Գոգ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Abt J. A Museum on the Verge: A Socioeconomic History of the Detroit Institute of Arts, 1882-2000 // A Museum on the Verge : A Socioeconomic History of the Detroit Institute of Arts, 1882-2000. — Wayne State University Press, 2001. — ISBN edition
- ↑ https://www.dia.org/about
- ↑ Detroit Institute of Arts Museum Shop(անգլ.)
- ↑ Christie’s values Detroit’s art at $454M-$867M Archived 2015-04-02 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Orr pleads with lawmakers for Grand Bargain cash, creditors plot legal strategy(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- կայք(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դետրոյթի արվեստի ինստիտուտ կատեգորիայում։ |
|