Բենոցո Գոցոլի
Բենոցո Գոցոլի իտալ.՝ Benozzo Gozzoli | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1420[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1497[2][1][3][…] |
Մահվան վայր | Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | Իտալական Վերածնունդ[3] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Triumph of St. Thomas Aquinas?, Deposition of Christ?, Magi Chapel?, Saint Ursula with Two Angels and Donor?, Descent from the Cross?, Copies of lost stories of Rose of Viterbo?, Madonna col bambino benedicente?, Madonna of the Belt? և Altarpiece of Sapienza Nuova? |
Մեկենասներ | Մեդիչիներ |
Ուսուցիչ | Ֆրա Անջելիկո[5] |
Աշակերտներ | Լորենցո Կոստա և Zanobi Machiavelli? |
Զավակներ | Alesso di Benozzo? |
![]() |
Բենոցո Գոցոլի (իտալ.՝ Benozzo Gozzoli, իրական անունը՝ Բենոզցո դի Լեզե դի Սանդրո (իտալ.՝ Benozzo di Lese di Sandro); 1420[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - հոկտեմբերի 4, 1497[2][1][3][…], Պիստոյա, Տոսկանա, Իտալիա[4]), իտալացի նկարիչ, մեծաքանակ որմնանկարների շարքերի հեղինակ, Ֆլորենցիայի նկարչության դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենոցո Գոցոլին ծնվել է 1420 թվականին Ֆլորենցիայում դերձակի ընտանիքում։ Նկարչի իրական անունը Բենոցցո դի Լեզե դի Սանդրո է (Գոզցոլի ազգանունը առաջին անգամ հայտնվում է միայն Վազարիի «Կենսագրության» երկրորդ հրատարակությունում)[6])։
Որպես նկարիչ՝ Գոցոլիի ձևավորման ժամանակաշրջանը տևեց տարիներ, որի ընթացքում Ֆլորենցիայի արվեստը իրական ծաղկում էր ապրում։ 1430-1440 թվականներին Ֆլորենցիայում աշխատում էին Ֆրա Բեատո Անջելիկոն, Ֆիլիպինո Լիպպին, Պաոլո Ուչելլոն, Դոմենիկո Վենեցիանոն, Պիեռո դելլա Ֆրանչեսկան[7]։ Ըստ Ջորջո Վազարիի՝ Գոցոլիի ուսուցիչը եղել է Ֆրա Անջելիկոն, սակայն արվեստի շատ աղբյուրներ հերքում են այդ փաստը[8]։ Սակայն, կասկած չկա, որ 1439-1440 և 1443-1444 թվականներին Գոցոլին Ֆրա Անջելիկոյի հետ աշխատել է Սան-Մարկո վանքի որմնանկարների վրա[8]։
1444-1447 թվականներին նա Լորենցոյի և Վիտորիո Գիբերտի հետ մասնակցել է Ֆլորենցիայի բապտիստերիայի բարձրաքանդակ բրոնզե դռների ստեղծմանը (այսպես կոչված «Դրախտի դարպասներ»)։ Այնուհետև 1447 թվականին շարունակում է համագործակցությունը Ֆրա Անջելիկոյի հետ․ Եվգենի IV-ի Պապը երկու նկարիչներին էլ հրավիրում է Վատիկանի Առաքելական պալատի մատուռներից մեկի որմնանկար ստեղծելու համար (որմնանկարները չեն պահպանվել)[8]։ 1448 թվականին Գոցոլին և Ֆրա Անջելիկոն աշխատում են Նիկոլիննա մատուռի որմնանկարի ստեղծման վրա։ Նրանց վերջին համատեղ աշխատանքը լինում է Օրվյետո մայր տաճարի Սան-Բրիցիո մատուռի որմնանկարը։
1450 թվականին Գոցոլին տեղափոխվում է Ումբրիա և սկսում է աշխատել ինքնուրույն։ Նիկողայոս V Պապը նրան է վստահում Սան Ֆորտունատո (Մոնտեֆալկո)[8] վանքի որմնանկարը։ Մոնտեֆալկոյում Գոցոլին անցկացնում է երեք տարի։ Խոշոր պատվերները նրան թույլատրում են լիովին ցուցադրել իր՝ նկարչի տաղանդը և ստեղծել իր անունը։
1453-1459 թվականներին Գոցոլին աշխատում է Իտալիայի տարբեր քաղաքներում․ նկարում է որմնանկար Վիտերբոյի վանքի համար, Պերուջայում զարդարում է բեմը և այլն։ 1459 թվականին Մեդիչիները նկարչին հրավիրում են Ֆլորենցիա՝ նկարելու իրենց պալատի պատերին][7]։ Նկարների համար թեմա ընտրվեց Մոգերի երկրպագությունը, որում նկարիչը պատկերել է Մեդիչիների ընտանիքի անդամներին։ Հետո այդ եկեղեցին հայտնի է դառնում Մոգերի մատուռ անվանմամբ։
1463 թվականին, հնարավոր է Ֆլորենցիայում բռնկված ժանտախտի պատճառով, Գոցոլին տեղափոխվում է Սան-Ջիմինյանո[8]։ Այնտեղ նա քաղաքային եկեղեցիների համար նկարում է որմնանկարների շարք՝ պատկերելով Սուրբ Օգոստինոսի կայնքի դրվագներ, ինչպես նաև Սան Ջիմինյանո մայր տաճարի համար Սուրբ Սեբաստյանի նահատակության թեման։
1467 թվականին Գոցոլին թողնում է Սան-Ջիմինյանոն և ուղևորվում է Պիզա։ Հենց այստեղ նա ստեղծեց իր ամենահաղթական ստեղծագործությունը՝ Կամպոսանտո դամբարանի որմնանկարների շարքը։ 1944 թվականին այդ որմնանկարների մեծ մասը ոչնչանում է ռմբակոծությունից և հրդեհից։ Այս գլխավոր գործին զուգընթաց Գոցոլին կատարում է նաև այլ պատվերներ․ Սուրբ Լազարյա եկեղեցու խորանի նկարը, «Սուրբ Թովմաս Աքվինացու հաղթանակը» վահանակը, այժմ պահվում են Լուվրում և այլն.[8]։
1495 թվականին, Կառլոս VIII-ի՝ Իտալիա ներխուժելուց հետո, Գոցոլին ստիպված էր հեռանալ Պիզայից և վերադառնալ Ֆլորենցիա։ Այնուհետև՝ 1495 թվականին նա ուղևորվում է Պիստոյա՝ ստանալով իր հերթական վարկանիշային պատվերը․ որմնանկարներով զարդարել քաղաքապետարանի ինտերիերը[8]։ Այս աշխատանքը մնում է անավարտ․ 1497 թվականին Գոցոլին մահանում է, հավանաբար, ժանտախտից։ Նա թաղվել է Պիսոյայում, Սան-Ջիմինյանո վանքում։

Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենոցո Գոցոլիի ինքնուրույն ստեղծագործական գործունեությունը սկսվել է 1450-ական թվականներից։ Հիմնականում նա հայտնի է որպես մեծաքանակ որմնանկարների հեղինակ, որոնցից ամենահայտնին Ֆլորենցիայի Պալացցո Մեդիչի-Ռիկկարդիում Մոգերի մատուռը որմնանկարչությունն է։ Այդ որմնանկարը պատկերում է մոգերի երկրպագությունը և իրենից ներկայացնում է եզակի կոմպոզիցիա, որը զբաղեցնում է ոչ մեծ մատուռի երեք պատերը։ Որմնանկարը լի է մանրամասնորեն նկարված դետալներով․ մոգերը մեծաքանակ շքախմբով, ձիավորները շքեղ հագուստներով, ծառերը, կենդանիները, թռչունները, պալատները, վանքերը, պուրակները, ժայռերը և այլն։ Չնայած որոշակի պատկերների իդեալականացմանը՝ երկրպագության մասնակիցների մեջ ընդունված է տեսնել իրական պատմական դեմքերի պատկերներ, այդ թվում՝ Մեդիչիների ընտանիքի անդամները[9]։ Նկարում նկարիչը պատկերել է ինքն իրեն․ այդ կարմիր գլխարկով մարդը Opus Benotii մակագրությամբ՝ սևեռուն հայացքը հառած դիտորդին։
Այս աշխատանքը իր նրբաճաշակ գեղարվեստականությամբ և տոնական գույների հարստությամբ առանձնանում է նկարչի ստեղծագործություններից։ Իր մնացած ստեղծագործություններում նա հակված էր հետգոթական ավանդույթներին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Benozzo Gozzoli — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ http://web.archive.org/web/20150924063518/http://www.palazzo-medici.it/mediateca/en/Scheda_Le_Pitture_Murali_di_Benozzo_Gozzoli%26id_cronologia_contenuto%3D2
- ↑ 6,0 6,1 Всё о живописи. Мастера итальянского Возрождения. Сост. И. Мосин — Вильнюс: UAB «Bestiary», 2013. — 112c. ISBN 978-609-456-113-9
- ↑ 7,0 7,1 «Benozzo Gozzoli». www.benozzogozzoli.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Сайт музея Беноццо Гоццоли Արխիվացված 2014-12-02 Wayback Machine(անգլ.)
- ↑ С. Дзуффи. Ренессанс: история, эстетика, мастера, шедевры. М.: Омега, 2008. ISBN 978-5-465-02080-0 — С. 90.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- С. Дзуффи. Возрождение. XV век. Кватроченто. — М.: Омега-пресс, 2008. — С. 24, 292—293. — 384 с. — 3000 экз. — ISBN 978-5-465-01772-5.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայք՝ նվիրված Բենոցո Գոցոլիին Արխիվացված 2020-01-26 Wayback Machine(իտալ.)
- Բենոցո Գոցոլիի թանգարանի կայքը(անգլ.)