Սան Ջիմինյանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սան Ջիմինյանո
San Gimignano
San gimignao.jpg
Կոորդինատներ: 43°28′3.788″ հս․ լ. 11°2′35.596″ ավ. ե. / 43.46771889° հս․. լ. 11.04322111° ավ. ե. / 43.46771889; 11.04322111
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես138,6 կմ²
ԲԾՄ324±1 մետր
Բնակչություն7774 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0577
Փոստային ինդեքսներ53037, 53030 (Castel San Gimignano)
Ավտոմոբիլային կոդSI
Պաշտոնական կայքcomune.sangimignano.si.it
##Սան Ջիմինյանո (Իտալիա)
Red pog.png
53037 San Gimignano, Province of Siena, Italy - panoramio (1).jpg

Սան Ջիմինյանո (իտալ.՝ San Gimignano), պարսպապատ միջնաբերդ քաղաք, Իտալիայի Տոսկանա մարզի Սիենա գավառում։ Հայտնի է որպես աշտարակների քաղաք, Սան Ջիմինյանոն միջնադարյան ճարտարապետության լավագույն օրինակն է, եզակի է իր տասնյակ աշտարակավոր տների պահպանությամբ[2]։ Պատերից ներս լավ պահպանված կառույցները ներառում են ինչպես Ռոմանական և Գոթական ճարտարապետության նշանավոր օրինակներ, այնպես էլ աշխարհիկ կառույցների և ակնառու եկեղեցիների օրինակներ։ Կոմունալեն պալատը, Սան Ջիմինյանոյի եկեղեցիները և Սուրբ Օգոստիանոս եկեղեցին պարունակում են ֆրեսկոներ, ներառյալ 14-րդ և 15-րդ դարի ժամանակաշրջանները։ «Սան Ջիմինյանոյի պատմական կենտրոնը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Քաղաքը հայտնի է նաև քրքումով (զաֆրան), Golden Ham խոզապուխտով և սպիտակ գինով՝ Vernaccia di San Gimignano, որը արտադրվում է վերնասիա խաղողից։ Վերջինս աճում է բլրի տարածքի ավազաքարերում[3][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ջիմինյանո քաղաքը գտնվում է բլրի գագաթին և տարածվում է հյուսիսից հարավ։ Քաղաքը շրջապատված է երեք պարիսպներով և իր ամենաբարձր կետում՝ արևմուտքում, ունի ամրոցի ավերակներ, որոնք քանդվել են 16-րդ դարում։ Քաղաքը հասանելի է ութ մուտքից, որոնք գտնվում են երկրորդ պարսպում և թվագրվում են 12-րդ և 13-րդ դարերին։ Հիմնական դարպասներն են՝ Porta San Giovanni հարավային հատվածում, Porta San Matteo հյուսիս-արևմուտքում և Porta S. Jacopo հյուսիս-արևելքում։ Սան Ջիմինյանո քաղաքի հիմնական փողոցներն են՝ Սան Մատեոյի և Սան Ջիմինյանո փողոցները, որոնք հատում են քաղաքը հյուսիսից հարավ։ Քաղաքի սրտում կան չորս հրապարակներ՝ Piazza Duomo, Piazza della Cisterna, Piazza Pecori և Piazza delle Erbe։ Քաղաքի հյուսիսում կա մեկ այլ նշանակալից հրապարակ՝ Piazza Agostino, որտեղ գտնվում է Սուրբ Օգոստիանոս եկեղեցին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ջիմինյանո քաղաքում կան ռոմանական և գոթական ճարտարապետությունների լավագույն օրինակներ։ Ինչպես եկեղեցիները և միջնադարյան ամրաշինությունները, կան նաև ռոմանական աշխարհիկ ճարտարապետության ակնառու օրինակներ, որոնք համեմատաբար կարող են տարբերակվել մեկը մյուսից շրջանաձև և սրածայր կամարներով։

Հրապարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Piazza della Cisterna[խմբագրել | խմբագրել կոդը]

Piazza della Cisterna

Piazza della Cisterna քաղաքի գլխավոր հրապարակն է, որի մուտքը Սան Ջիմինյանո փողոցն է։ Հրապարակը եռանկյունաձև է և շրջապատված է միջնադարյան տներով, որոնց թվում են ռոմանական և գոթական ճարտարապետության հրապարակների մի քանի օրինակներ։ Հրապարակի կենտրոնում գտնվում է ջրհոր, որը քաղաքի բնակիչների համար ջրի հիմնական աղբյուրն է։ Կառուցվել է 1346 թվականին։ Հրապարակի սալահատակը կար դեռևս 13-րդ դարից, սակայն 20-րդ դարում դրանց մեծ մասը վերափոխվել է։

Piazza Duomo[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը տարածվում է Piazza della Cistern-ից հյուսիս։ Հրապարակի արևմուտքում գտնվում է Կոլեգա եկեղեցին։

Աշտարակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

San Gimignano mdmphotographer.jpg

Թեև ուրիշ քաղաքներում, ինչպիսին է Ֆլորենցիան, շատ աշտարակներ ավերվել են պատերազմների, աղետների կամ քաղաքաշինության պատճառով, Սան Ջիմինյանոն կարողացել է պահպանել տասնչորս տարբեր բարձրություններ ունեցող աշտարակներ, որոնք ստացել են միջազգային ճանաչում։

  • Campanile della Collegiata
  • Torri degli Ardinghelli
  • Torre dei Becci
  • Torre Campatelli
  • Torre Chigi, (1280 թվական)
  • Torre dei Cugnanesi
  • Torre del Diavolo
  • Torre Ficherelli or Ficarelli
  • Torre Grossa, (1311 թվական), 54 մետր բարձրություն
  • Torre di Palazzo Pellari
  • Casa-torre Pesciolini
  • Torre Pettini
  • Torre Rognosa, 51 մետր բարձրություն
  • Torri dei Salvucci

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ջիմինյանո քաղաքը Ֆոլգոր դե Սան Ջիմինյանոյի (1270–1332 թվականներ) ծննդավայրն է:

Սան Ջիմինյանոյի գեղարվեստական մեկնակերպն արտահայտվում է Էդվարդ Մորգան Ֆորսթերի «Որտե՞ղ են վախենում մտնել հրեշտակները» (1905 թվական) վեպում:

«Թեյ Մուսսոլինի հետ», 1999 թվականի դրաման, որտեղ պատմվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիայում Անգլիա և Ամերիկա արտագաղթող կանանց վիճակի մասին, նկարահանվել է Սան Ջիմինյանոում: Գերմանիայի բանակի դուրսբերման ժամանակ կանայք փրկում են որմնանկարները, որոնք գտնվում են քաղաքի գլխավոր եկեղեցում:

Ֆրանկո Ձեֆֆիրելլին Սան Ջիմինյանո քաղաքն օգտագործել է որպես Ասսիզի քաղաքի փոխանորդ, իր, 1972 թվականի Ֆրանցիսկ Ասսիզեցիի կենսագրության մասին պատմող «Եղբայր Արև, քույր Լուսին» ֆիլմում: Ֆիլմի մեծ մասը նկարահանվել է այս քաղաքում:

Մաուրից Կոռնելիս Էշերն իր 1923 թվականի փայտագրությունում պատկերում է Սան Ջիմինյանո քաղաքի նշանավոր աշտարակները:

15-րդ դարի Սան Ջիմինյանո քաղաքը պատկերվում է 2009 թվականի Assassin’s Creed II խաղում:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ջիմինյանո քաղաքի քույր քաղաքներն են՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Popolazione Residente al 1° Gennaio 2018Istat.
  2. The exact number is not a matter of agreement because many towers have been levelled to the same height as adjacent buildings. The number is given as "a dozen" (Strasser), 13 (Vantaggi) and 14 (UNESCO).
  3. Tuscany Wine, (accessed 11-09-2012)
  4. Vernaccia di San Gimignano, (accessed 11-09-2012)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]