Եղբայր Արև, քույր Լուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եղբայր Արև, քույր Լուսին
Brother Sun, Sister Moon
Fratello-Sole-Sorella-Luna.jpg
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական1972
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրանկո Զեֆիրելի
ՊրոդյուսերԴայսոն Լովել
Սցենարի հեղինակՍուզո Չեկի դ’Ամիկո, Ֆրանկո Զեֆիրելի և Լինա Վերտմյուլեր
ԴերակատարներԳրեմ Ֆոլկներ, Ջուդի Բրոուքեր, Վալենտինա Կորտեզե, Ադոլֆո Չելի, Ջոն Շարպ, Ալեք Գինես, Ալֆրեդո Բյանկինի, Կարլո Պիզականե, Քեննեթ Քրենեմ, Lee Montague?, Լի Լոսոն և Michael Feast?
ՕպերատորԷննիո Գվարնյերի
ԵրաժշտությունՌից Օրտոլանի
ՄոնտաժՌեջինալդ Միլզ
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՍիցիլիա
Տևողություն116 րոպե

«Եղբայր Արև, քույր Լուսին» (անգլ.՝ Brother Sun, Sister Moon, իտալ.՝ Fratello Sole Sorella Luna), Իտալիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության ֆիմ, ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի կողմից, կաթոլիկական եկեղեցու ամենահարգի և ամենապատվավոր սրբերից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու վերաբերյալ։

Ֆրանցիսկ Ասսիզեցի
Aquote1.png Մինչև օրս ես քեզ եմ իմ հայրը համարել, այս պահից ես ասում եմ. «Հայր մեր, որ յերկինս ես»
- (Ֆրանցիսկ Ասսիզեցի)
Aquote2.png


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկ Ասսիզեցին ապրում է բավականին բարեկեցիկ ընտանիքում. ընտանիքի միակ զավակն է։ Հայրը մետաքսի վաճառական է։ Երիտասարդ տարիքում վարել է ցոփ ու շվայտ կյանք։ Պատերազմի ժամանակ գերի է ընկնում և հազիվ փրկվում մահից։ Պատահական դիպվածի պատճառով սկսում է իրապես գիտակցել համեստ կյանքի, ողորմություն տալու աստվածային իմաստը։ Եվ նա որոշում է իրեն հարսնացու «ընտրել» աղքատությանը։

Նա հոր՝ վաճառքի համար նախատեսված մետաքսը վաճառում է և նվիրում եկեղեցուն։ Հայրը բարկանում է որդու վրա, փակում է տանը, նրան սկսում են խելացնոր համարել։ Նա իր վրայից հանում է հոր տված շորերը, մերկանում և հայտարարում, որ ունի միայն մեկ հայր՝ Աստվածը։

Նա սկսում է ապրել Ասսիզի քաղաքի մատույցներում, եկեղեցիներ է նորոգում, վարում է խիստ աղքատիկ կյանք, զրկված է լինում աշխարհիկ հաճույքներից։ Սակայն շուտով նրան են միանում այլ երիտասարդներ, ներառյալ հարուստ Բեռնարդ դե Քվինտաբալլեն։

Աղքատիկ շորերով նա մեկնում է Հռոմ՝ Իննոկենտիոս 3-րդ պապից խնդրելու, որ նա հաստատի իր եղբայրության՝ իր կազմած կանոնադրությունը։ Հանդիպումն ունենում է պատմական նշանակություն, քանի որ աղքատիկ շորերով Ֆրանցիսկի առջև խոնարհվում է ոսկեփայլ, աշխարհակալ, միլիոնավոր կաթոլիկների առաջնորդ պապը։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն առաջադրված է եղել Օսկար կինոմրցանակի՝ լավագույն նկարիչ-բեմադրող անվանակարգում[1]:

Երաժշտության հեղինակն է Ռիզ Օրտոլանին, երգը կատարում է շոտլանդացի երգիչ Դոնովանը։ Դոնովանը երգում է ֆիլմում հնչող բոլոր երգերը։ 2004 թվականին Դոնովանը վերաձայնագրեց ֆիլմում հնչող երգը։

Կոմպոզիտոր Լեոնարդ Բեռնշտեյնը և երգի տեքստերի հեղինակ Լեոնարդ Կոհենը սկզբում աշխատեցին, սակայն հետագայում հեռացվեցին աշխատանքից[2][3][4]: Պոլ Սիմոնը նույնպես կանչվեց երաժշտության և երգի տեքստի համար, սակայն նա նույնպես մերժվեց[5][6]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "NY Times: Brother Sun, Sister Moon". NY Times. Retrieved 2008-12-29.
  2. Ira B. Nadel, Various Positions: A Life of Leonard Cohen. Retrieved 3 April 2015
  3. Allen Shawn, Leonard Bernstein: An American Musician. Retrieved 3 April 2015
  4. Naxos. Retrieved 3 April 2015
  5. Marc Eliot, Paul Simon: A Life". Retrieved 3 April 2015
  6. R. Laird, The Musical Theatre of Stephen Schwartz: From Godspell to Wicked and Beyond. Retrieved 3 April 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]