Վալենտինա Կորտեզե
![]() իտալերեն՝ Valentina Cortese | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1923[1] |
Ծննդավայր | Միլան, Իտալիա |
Մահացել է | հուլիսի 10, 2019[2][3] (96 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ռիչարդ Բեյսհարթ |
Երեխա(ներ) | Jackie Basehart? |
Վալենտինա Կորտեզե, կամ Վալենտինա Կորտեզա (իտալերեն՝ Valentina Cortese, հունվարի 1, 1923[1], Միլան, Իտալիա - հուլիսի 10, 2019[2][3], Միլան, Իտալիա[2]), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորտեզեն սկսեց նկարահանվել Իտալիայում 1941 թվականին։ Նրա դերասանական կարիերան ԱՄՆ-ում սկսվել է «Տուն հեռագրական բլրի վրա» ֆիլմի ավարտից հետո` 1951 թվականի, որտեղ նա խաղացել է իր ապագա ամուսնու` Բեյսհարտ Ռիչարդի հետ։ Նրանք ամուսնացել են հենց նույն թվականին, իսկ ինը տարի հետո բաժանվել։ Այդ ամուսնությունից Վալենտինային մնաց մասնագիտությամբ դերասան որդի։
Նա ելույթ ունեցավ միլանական Театро Пикколоում, խաղացել է Ջորջո Ստրեհլերիբեմադրությունում։ Ֆիլմում նրան նկարահանել են Ժյուլ Դասսենը, Լեո Ժոզեֆը, Անտոնիոնինբբ, Ֆելինին, Ֆրանսուա Տրյուֆոն, Ժոզեֆ Լոուզին, Մոնիչելին, Սթենլի Կրամերը, Տերրի Գիլիամը և այլ ռեժիսորներ։
1950 թվականին խաղացել է Իշխանուհի Տարականովայի դերը «Արծվի ստվերի տակ» ֆիլմում, 1962 թվականին— Էլեոնորա Դուզեի դերը «Բժիշկը Սան-Միկելեից» ֆիլմում։ 1974 թվականին «Ամերիկական գիշեր» ֆիլմի դերի համար նա արժանացել է «Օսկար» ինչպես լավագույն երկրորդ կարգի դերասանուհի։ Մրցանակը շնորհվել է Ինգրիդ Բերգմանին լավագույն դերի համար «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» (ֆիլմ)ում», որը դուրս գալով բեմ ասաց. «Սա անարդար է։ Այս մրցանակը պետք է շնորհվեր Վալենտինային։ Դա նրան արժանի է»[4]։
1977 թվականին Վալենտինան նկարահանվել է Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Հիսուսը Նազարեթից» ֆիլմում, որտեղ խաղացել է Իրոդիադայի դերը։
Ընտրված ֆիլմաշար[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1941 - Առաջին սեր - Նեռինա Ռեդդի
- 1949 - Գողերի մայրուղի - Ռիկա
- 1949 - Մալայա - Լուանա
- 1951 - Տուն հեռագրական բլրի վրա - Վիկտորյա Կովելսկա
- 1952 - Հայտնի մարդիկ - Մարիյա
- 1954 - Բոբիկ կոմսուհին - Վալենտինա Տոռլատո-Ֆավրինի
- 1955 - Ընկերուհիներ - Նենե
- 1961 - Վառավվա - Ջուլյա
- 1963 - Աղջիկը, որը չափից շատ է չարացել - Լաուրա Կռավեն-Տորաննի
- 1964 - Այցելություն - Մաթիլդա Միլլեր, Սերժ Միլլերի կինը
- 1965 - Ջուլիետան և հոգիները - Վալենտինա
- 1966 - Սև արև - Մարիա
- 1970 - Մարիայի բնավորությունները
- 1971 - Առաջին սեր - Մայր
- 1971 - Նավակը խոտի վրա - Քրիստինա
- 1972 - Եղայր Արև, քույր Լուսին - Պիկա դը Բերմարդոն
- 1972 - Տրոցկու սպանությունը - Նատալիա Իվանովնա
- 1973 - Ամերիկական գիշեր - Սեվերին
- 1976 - Սուպերպլուտ - Վդօվա
- 1977 - Հիսուսը Նազարեթից - Իրոդիադա
- 1980 - Երբ վերջացավ ժամանակը - Ռոուզ Վալդեց
- 1988 - Բարոն Մյունհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին - Թագուհի Արիադնա
- 1991 - Բաստեռայի ննջարանը - Ստեֆանիա
- 1993 - Ագռավ - Իգումենյա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- BAFTA 1974 — «Երկրորդ կարգի լավագույն դերասանուհի» («Ամերիկական գիշեր»)