Միքելանջելո Անտոնիոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Միքելանջելո Անտոնիոնի
իտալ.՝ Michelangelo Antonioni
Michelangelo Antonioni Cropped.jpg
Ծնվել է սեպտեմբերի 29, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Ֆեռարա, Իտալիա[5][6][7]
Մահացել է հուլիսի 30, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:30|2|0}})[8][1][2][3][4] (94 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա[1][9][10][11]
Կրթություն Բոլոնիայի համալսարան և Կինեմատոգրաֆիայի փորձարարական կենտրոն
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ազգություն իտալացի
Կրոն աթեիզմ
Մասնագիտացում կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, մոնտաժող և կինոպրոդյուսեր
Ամուսին Էնրիկա Անտոնիոնի
Պարգևներ
IMDb ID ID 0000774
michelangeloantonioni.it

Միքելանջելո Անտոնիոնի (իտալ.՝ Michelangelo Antonioni, սեպտեմբերի 29, 1912({{padleft:1912|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2][3][4], Ֆեռարա, Իտալիա[5][6][7] - հուլիսի 30, 2007({{padleft:2007|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:30|2|0}})[8][1][2][3][4], Հռոմ, Իտալիա[1][9][10][11]), իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ[12], եվրոպական հեղինակային կինոյի դասական, որին անվանում էին «օտարման և անհաղորդակցման պոետ»։ Նրա ուշադրության կենտրոնում էին փիլիսոփայական էքզիստենցիալիզմի տեսանկյունից ժամանակակից հասարակության խնդիրները՝ ոգեղեն մահացումը, զգացմունքային հոգնածությունը, մարդկանց միայնությունը[13]։

Անտոնիոնիի գործերից հայտնի են՝ «Մի սիրո ժամանակագրություն» (1950), «Ընկերուհիները» (1955), «Ճիչ» (1957), «Արկած» (1959), «Գիշեր» (1960), «Խավարում» (1962), «Կարմիր անապատ» (1964), «Բլուապ» (1967), «Զաբրիսյան Պոինտ» (1970)[12]։

Անտոնիոնիի ոճին հատուկ է հերոսի հոգեկան դինամիկայի ավելի ցայտուն պատկերումը՝ ի հաշիվ սյուժեի թուլացման[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքելանջելո Անտոնիոնին ծնվել է 1912 թվականի սեպտեմբերի 29-ին Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի Ֆերարա քաղաքում։ Ավարտել է Բոլոնիայի Տնտեսագիտության և կոմերցիայի բարձրագույն դպրոցը[13], միաժամանակ նկարում էր, ինչպես նաև տեղի թերթի համար քննադատական հոդվածներ էր գրում։ 1939 թվականին համագործակցել է «Cinema» և «Bianco e nero» ամսագրերի հետ՝ դառնալով նեոռեալիզմի տեսաբաններից մեկը[13], կինոդպրոցում սովորել է ռեժիսուրա։ 1942 թվականին ստաժավորվում է ֆրանսիացի Մարսել Կառնեի մոտ՝ «Երեկոյան այցելուներ» ֆիլմի նկարահանումներին։

Անտոնիոնիի առաջին ռեժիսորական աշխատանքը «Պո գետի մարդիկ» փաստագրական ֆիլմն էր, իսկ առաջին խաղարկային ֆիլմը՝ «Մի սիրո ժամանակագրություն», որը էկրան բարձրացավ 1950 թվականին։ Այնուհետև նա նկարահանեց ևս մի քանի ֆիլմ, որը նրան հայտնի դարձրեց իր հայրենիքում՝ «Առանց քամելիաների տիկինը», «Ընկերուհիները», «Ճիչ»։

Ռեժիսորը համաշխարհային ճանաչում ունեցավ 1960-ականների սկզբին՝ «օտարման եռագրությունից» հետո։ Այս եզրով են կոչում Անտոնիոնիի «Արկած», «Գիշեր», «Խավարում» ֆիլմերը, որտեղ խաղում էր նրա այդ տարիների մուսան՝ Մոնիկա Վիտտին։ Եռագրության բոլոր ֆիլմերը կապված են ոճաբանորեն և թեմատիկ՝ սևուսպիտակ բնապատկերներում և կիսադատարկ ինտերիերներում խաղարկվում են գեղեցիկ մարդկանց ճակատագրերը (Մարչելո Մաստրոյանի, Ալեն Դելոն, Լեա Մասարի, Ժաննա Մորո), որոնք ունակ չեն միմյանց հետ երկարատև հարաբերություններ կառուցել և հասկանալ, թե որն է իրենց առաքելությունն այս կյանքում։

«Կարմիր անապատ» ֆիլմը (1964), որը Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակ ստացավ, իր բովանդակությամբ նման է «օտարման եռագրությանը»։ Սա Անտոնիոնիի առաջին գունավոր ֆիլմն է։ Գույնի հետ աշխատանքին Անտոնիոնին մեծ պատասխանատվությամբ մոտեցավ՝ բնապատկերները և ինտերիերները մեկնաբանելով որպես բարդացված ճարտարապետական գունեղ ֆակտուրաներ, որոնք հիշեցնում էին Ֆերնան Լեժեի կտավները։ Որպեսզի ցանկալի արդյունքի հասներ՝ նա նույնիսկ արհեստականորեն ներկում էր խոտը, ծառերը և գետերը։

Վերջին 4 ֆիլմերի ունեցած միջազգային հաջողությունը դրդեց Անտոնիոնիին ընդունել անգլալեզու երիտասարդ հանդիսականի համար աշխատելու առաջարկը։ Հաջորդ ֆիլմը՝ «Ֆոտոընդարձակում»-ը, նա նկարահանեց Մեծ Բրիտանիայում՝ անգլալեզու դերասաններով։ Չնայած փիլիսոփայական խնդրի արծարծմանը՝ հանդիսատեսը ֆիլմն ընդունեց որպես դետեկտիվ․ այն մեծ հաջողություն ունեցավ և արժանացավ Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկյա արմավենու ճյուղի»։

1970-ական թվականներից Անտոնիոնիի ֆիլմերում շատանում էր ինքնակենսագրական տարրը, այնքան, որ նույնիսկ նրա ստեղծագործական գործունեության մասնագետներն էին դա թերություն համարում[14]։ Անգլալեզու եռագրությունը շարունակեցին «Զաբրիսկի պոինտ» (1970) և «Մասնագիտությունը լրագրող» (1975) ֆիլմերը։ «Զաբրիսկի պոինտ»-ն Անտոնիոնիի 10 տարվա գործունեության առաջին ֆիլմն էր, որը տապալվեց և հուսախաբ արեց կինոքննադատներին, թեև արդյունքում ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ «Մշակութային հեղափոխության» թեժ ժամանակ Անտոնիոնին այցելեց ցզեդունյան Չինաստան, որպեսզի 3 ժամանոց փաստագրական ֆիլմ նկարահանի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին[15]։ Նա փորձեց հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը՝ Ջեք Նիկոլսոնին նկարահանելով իր 10-ամյա գործունեության ընթացքում միակ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմում՝ «Մասնագիտությունը լրագրող»-ում։ Ներկայումս այս ֆիլմը համարվում է Անտոնիոնիի ստեղծագործական գործունեության գագաթը, նրա վերջին մեծ արտահայտումը, իսկ ժամանակին այս ֆիլմն անուշադրության էր մատնված։

1970-ական թվականների երկրորդ կեսին Անտոնիոնին և Գուեռան ԽՍՀՄ Պետկինոյի հետ քննարկում էին լիամետրաժ ֆիլմ֊հեքիաթի՝ «Թղթե օդապարիկ»-ի նկարահանման հնարավորությունը խորհրդային միջինասիական հանրապետություններից մեկի տարածքում, ամենայն հավանականությամբ Ուզբեկստանում։ Նրան ԽՍՀՄ եկան նկարահանման վայրերն ընտրելու համար, սակայն նախագիծն անկատար մնաց[16]։

Անտոնիոնիին վիճակված չէր կրկնել 1960-ականների փառատոնային հաղթանակները։ 1985 թվականին ռեժիսորը կաթված ստացավ։ Վարպետը մինչև կյանքի վերջ համր և մասամբ կաթվածահար մնաց։ Այդուհանդերձ գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսի օգնությամբ նրան հաջողվեց 1995 թվականին նկարահանել իր վերջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ամպերի ետևում»։ Իրենց ստեղծագործական կյանքի վրա Անտոնիոնիի թողած ազդեցության մասին բացեիբաց խոսում է ոչ միայն Վիմ Վենդերսը, այլև ամերիկացի և հունգարացի կինոռեժիսորներ Ջիմ Ջարմուշը և Բելա Տարրը։ Միքելանջելո Անտոնիոնին վախճանվել է 2007 թվականի հուլիսի 30-ին 94 տարեկան հասակում՝ համաշխարհային կինոյի մեկ այլ հսկայի՝ Ինգմար Բերգմանի մահվան օրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #11864971X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Michelangelo Antonioni
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 Антониони Микеланджело // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 http://www.telegraph.co.uk/news/main.jhtml?xml=/news/2007/07/31/wdirector131.xml
  7. 7,0 7,1 7,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/1559062/Michelangelo-Antonioni.html
  8. 8,0 8,1 8,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/6923785.stm
  9. 9,0 9,1 9,2 http://www.astro.com/astro-databank/Antonioni,_Michaelangelo
  10. 10,0 10,1 10,2 http://www.salon.com/ent/movies/review/2007/08/02/btm/
  11. 11,0 11,1 11,2 http://www.salon.com/partner/avantgo/1708364.html
  12. 12,0 12,1 12,2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1974, էջ 455 — 720 էջ։
  13. 13,0 13,1 13,2 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  14. Ulaby Neda (2007-07-31)։ «Filmmaker Michelangelo Antonioni Dies at Age 94»։ National Public Radio։ Վերցված է 2010-05-30 
  15. Умберто Эко посвятил премьере фильма в Венеции эссе «Трудно быть Марко Поло».
  16. Антониони об Антониони. М., 1986. — С. 220.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]