Սթենլի Կրամեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթենլի Կրամեր
Stanley Kramer.JPG
Ծնվել է սեպտեմբերի 29, 1913({{padleft:1913|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}})[1][2]
Ծննդավայր Նյու Յորք
Մահացել է փետրվարի 19, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2] (87 տարեկանում)
Մահվան վայր Վուդլենդ Հիլզ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրթություն Նյու Յորքի համալսարան և Q770467?
Մասնագիտություն կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ինքնակենսագիր
Ամուսին Մերլին Էրսկին և Կակեն Շարպ
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար և Q670282?
Երեխաներ Q16648114?
Stanley Kramer Վիքիպահեստում

Սթենլի Կրամեր, (սեպտեմբերի 29, 1913, Նյու Յորք-փետրվարի 19, 2001 ), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Կինոյում աշխատել է 1933 թվականից (Հոլիվուդ1947 թվականին հիմնել է սեփական «անկախ» կինոֆիրման և թողարկել ամերիկյան հասարակության բարքերը մերկացնող ֆիլմեր («Չեմպիոն», 19491955 թվականից հանդես է եկել իբրև ռեժիսոր։ Նրա ստեղծագործական անհատականությունը բացահայտվել է հակառասիստական «Չխոնարհելով գլուխները» (1958, խորհրդային էկրանում՝ «Նույն շղթայով շղթայվածները») ֆիլմում։ Կրամերն ամերիկյան կինոյի առաջադեմ ուղղության ներկայացուցիչ է։ Մյուս ֆիլմերից են՝ «Հպարտություն և կիրք» (1957, ըստ Ա. Ֆորստերի վեպի), «Վերջին ափ» (1959, ըստ Ն. Շյուտի վեպի), «Նյուրնբերգյան դատավարություն» (1962), «Հիմարների նավը» (1965)։ Վերջին երկու ֆիլմերում դատապարտել է Արևմտյան Գերմանիայում ֆաշիզմի վերածննդին նպաստող գերմանական նացիզմը։ «Օրհնիր երեխաներին և գազաններին» (1971), կինոնկարում արտահայտել է բողոք դաժանության և բռնության դեմ։ Լավագույն աշխատանքներից են նաև «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963), «Օկլահոման ինչպես որ կա» (1973

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #119559366 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png