Մայքլ Գորդոն Պիտերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մայքլ Գորդոն Պիտերսոն
Michael Gordon Peterson
Charles Salvador.jpeg
Ծնվել էդեկտեմբերի 6, 1952(1952-12-06) (67 տարեկան)
ԾննդավայրԼութոն, Luton, Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունբանաստեղծ, ինքնակենսագիր, բռնցքամարտիկ և արվեստների գործիչ

Մայքլ Գորդոն Պիտերսոն (անգլ.՝ Michael Gordon Peterson, ծնվել է 1952 թվականի դեկտեմբերի 6-ին, Լութոն, Մեծ Բրիտանիա), առավել հայտնի որպես Չարլզ Բրոնսոն, քիքբոքսեր, անգլիացի հանցագործ, որը բրիտանական մամուլում հաճախ կոչվել է «Բրիտանիայի ամենակատաղի բանտարկյալը» և «բրիտանացի ամենատխրահռչակ բանտարկյալը»։ Կալանքի՝ ավելի քան 30 տարվա ժամկետներն անց է կացրել Ռեմթոնի, Բրոդմուրի և Էշվորթի բարձր անվտանգությամբ հոգեբուժարաններում և ևս 120 ուղղիչ հաստատություններում[1][2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուելսի փոքր Լութոն քաղաքում, Էյրա և Ջո Պիտերսոնների նյութապես ապահով ընտանիքում[1]։ Ապագա քրեական հանցագործի հորեղբայրը 2 անգամ անընդմեջ եղել է Լութոնի քաղաքագլուխը՝ 1960 թ.-ից 1970 թվականը[1]։ Ի տարբերություն մյուս հանցագործների՝ Մայքլի մանկության ընթացքում բռնություն և սարսափելի ողբերգություն չի եղել, որը կարողանար ազդել անձնավորության ձևավորման վրա[1]։ Սիրում էր դպրոցը, լավ է սովորել, եղել քաղաքավարի շրջապատի և հարազատների նկատմամբ, ունեցել է շատ ընկերներ[1]։ Մորաքույրը կարծում էր, որ ամեն ինչ սկսվել է երիտասարդ ընտանիքի տեղափոխությունից հետո, երբ, ըստ նրա, Մայքլն ընկել է վատ շրջապատի ազդեցության տակ։ Անվան փոփոխությունից հետո (նա վերցրեց հոլիվուդյան դերասան Չարլզ Բրոնսոնի ավելի հնչեղ անունը) սկսեց մասնակցել բռնցքամարտերի, նաև մոտ մեկ տարի աշխատում էր Mini-house առաքման ծառայությունում[1][6]։ 19 տարեկանում ամուսնացավ Իրեն անունով կնոջ հետ, և ծնվեց նրանց որդին։ Որոշ ժամանակ անց սկսեց զբաղվել սպորտով, մարզեց մկանները և սկսեց հանդես գալ կրկեսում[1]։ Չնայած սրան՝ 26 տարեկանում նա առաջին անգամ հայտնվեց բանտում զինված կողոպուտի համար, որից հետո կինն ամուսնալուծվեց նրանից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]