Բեդֆորդշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեդֆորդշիր
Դրոշ




ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կարգավիճակարարողական կոմսություն
Մտնում էԱրևելյան Անգլիա
ՎարչկենտրոնԲեդֆորդ
Բնակչություն682 311 մարդ (2020)[1]
Տարածք1235,4262 կմ² (2016)[2]
Սահմանակցում էՀարթֆորշիր, Բաքինհեմշիր, Քեմբրիջշիր և Նորթհեմփթոնշիր
ISO 3166-2 կոդGB-BDF
bedfordshire.gov.uk

Բեդֆորդշիր կամ Բեդֆորդ (անգլ.՝ Bedfordshire, /ˈbɛdfərdʃər/ կամ /ˈbɛdfərdʃɪər/, համառոտված՝ Beds.), արարողակարգային կոմսություն Անգլիայի կենտրոնական մասի արևելքում։ Մտնում է Արևելյան Անգլիայի կազմի մեջ, ընկած է Գրեյթ Ուզ գետի ավազանում։ Զբաղեցնում է 1.235 կմ² տարածք։ Արևելքում սահմանակից է Քեմբրիջշիր և Հարթֆորդշիր արարողակարգային կոմսություններին, արևմուտքում՝ Բաքինգհեմշիր և Նորթհեմփթոնշիր արարողակարգային կոմսություններին։

Բեդֆորդշիրի արարողակարգային կոմսությունը բաղկացած է երեք ունիտար վարչական միավորից՝ Բեդֆորդ, Կենտրոնական Բեդֆորդշիր, Լուտոն։ Բնակիչների ընդհանուր թիվը 2007 թվականի տվյալներով եղել է մոտավորապես 595 հազար։ Ընդ որում՝ նրանց կեսից ավելին ապրում են երկու առավել խոշոր բնակավայրերում՝ Լուտոնում (258.018)[3] և Բեդֆորդ քաղաքում (106.940): Բնակչության միջին խտության ցուցանիշով Բեդֆորդշիրը 14-րդն է Անգլիայի կոմսությունների մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմսության ընդհանուր տարածքը 1235 քառակուսի կիլոմետր է (այդ ցուցանիշով Անգլիայի կոմսությունների մեջ գրավում է 41-րդ տեղը)։ Ծովի մակերևույթից առավելագույն բարձրությունը 243 մետր է[4]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի արևելքում գտնվող Բեդֆորդշիրն ունի համեմատաբար չոր կլիմա։ Տեղումների տարեկան միջին քանակը 597,6 միլիմետր է[5]։ Ամենախոնավ ամիսը հոկտեմբերն է՝ տեղումների 62,5 միլիմետր միջին քանակությամբ, ամենաչոր ամիսը՝ փետրվարը՝ տեղումների 36,7 միլիմետր միջին քանակությամբ։ Խոնավ օրերն առավել շատ են աշնանն ու ձմռանը, սակայն գարնանն ու ամռանը նույնպես հաճախ են պատահում հորդառատ անձրևներ, իսկ 1998 թվականի Զատկին նույնիսկ հեղեղումներ են եղել[6]։

Վոբուրն 1928-ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.0
(59)
19.2
(66.6)
22.8
(73)
27.4
(81.3)
29.4
(84.9)
33.3
(91.9)
39.6
(103.3)
35.0
(95)
30.9
(87.6)
27.5
(81.5)
19.4
(66.9)
16.1
(61)
39.6
(103.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −20.0
(−4)
−15.6
(3.9)
−15.0
(5)
−7.3
(18.9)
−5.6
(21.9)
−0.6
(30.9)
1.2
(34.2)
1.7
(35.1)
−2.2
(28)
−7.8
(18)
−9.4
(15.1)
−16.3
(2.7)
−20.0
(−4)
աղբյուր: [7]Կաղապար:Failed verification

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին կոմսության բնակիչների թիվը եղել է 439,2 հազար [8], 1881 թվականին՝ 149,461 հազար [9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/uk/admin/
  2. 2,0 2,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
  3. NOMIS2011|id=E34004983|title=Luton Built-up Area|access-date=27 July 2019
  4. Bathurst David (2012)։ Walking the county high points of England։ Chichester: Summersdale։ էջեր 65–68։ ISBN 978-1-84-953239-6 
  5. Met Office Bedford Averages 1981–2010 Archived 9 October 2012 at the Wayback Machine. http://www.metoffice.gov.uk/climate/uk/averages/19812010/sites/bedford.html Archived 9 October 2012 at the Wayback Machine.
  6. Met Office: Easter 1998 – Heavy rainfall Archived 9 December 2009 at the Wayback Machine. http://www.metoffice.gov.uk/climate/uk/interesting/easter1998/
  7. «Rohamsted Archive»։ era Rohamsted։ July 2019։ Արխիվացված է օրիգինալից 27 July 2019-ին։ Վերցված է 27 July 2019 
  8. Բեդֆորդշիր հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  9. «Бедфорд, графство в Англии»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]