Չեսկի-Կրումլով
Չեսկի-Կրումլով | |||||
Český Krumlov | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Ներքին բաժանում | Domoradice?[1], Horní Brána?[1], Latrán?[1], Nádražní Předměstí?[1], Nové Dobrkovice?[1], Nové Spolí?[1], Plešivec?[1], Slupenec?[1], Vnitřní Město?[1] և Vyšný?[1] | ||||
Առաջին հիշատակում | 1253 | ||||
Մակերես | 22,168455 կմ² | ||||
ԲԾՄ | 492±1 մետր | ||||
Բնակչություն | ▲12 907 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 381 01[3] | ||||
Ավտոմոբիլային կոդ | C | ||||
Պաշտոնական կայք | ckrumlov.cz(չեխ.) | ||||
| |||||
Չեսկի-Կրումլով (գերմ.՝ Krumau or Böhmisch Krumau), քաղաք Չեխիայի Հարավային Բոհեմիայի շրջանում։ Չեսկի-Կրումլովը հին քաղաք է, կենտրոնացած է Չեսկի-Կրումլովի ամրոցի շուրջ։ 1992 թվականից ի վեր Պրահայի ամրոցի հետ միասին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում [4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը վերածվել է ամրոցի, որը կառուցվել է 1240 թվականին Վիտկովիչի ընտանիքի հետնորդ Վիտեկ I-ի կողմից։ Ամրոցի անունն առաջին անգամ հիշատակվել է 1253 թվականին՝ Chrumbenowe գործով։ Ըստ լեգենդի՝ Չեսկի-Կրումլով ամրոցի ավանումը ծագում է գերմաներեն krumbe ouwe բառից, որը թարգմանաբար նշանակում է «կոր մարգագետին», Վլտավա գետի ոլորանում։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեսկի-Կրումլով քաղաքի շատ ճարտարապետական կառույցներ և ամրոցներ կառուցվել են 14-րդ և 17-րդ դարերում, որոնք հիմնականում կառուցված են Գոթական, Վերածննդի և Բարոկկո ճարտարապետության ոճերով։
Ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեսկի-Կրումլով ամրոցը անսովոր մեծ է քաղաքի չափի համար՝ Չեխիայի Հանրապետությունում այն երկրորդն է, զիջում է միայն Պրահայում գտնվող Հրադչանի ամրոցին։ Պատերից ներս գտնվում են մի ընդարձակ այգի կառուցված ռոկոկո ոճով, լայնածավայլ մի կամուրջ, որի վերևում կառուցված է ամրոցը, իսկ ամրոցը բաղկացած է մի քանի առանձին մասերից, որոնք թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններին։
20-րդ դարի երկրորդ կեսին, ամրոցն անբավարար կերպով պահպանվելուց հետո, Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի կողմից ներառվել է 1996 թվականի Համաշխարհային հուշարձանների դիտում ծրագրի մեջ։ American Express-ի ֆինանսական աջակցությամբ այգու կենտրոնական շատրվանը պաշտոնագրվել և վերակառուցվել է և մինչև այսօր գործում է ֆունկցիոնալ[5]։
Սուրբ Վիտուսի (Սուրբ Վիտ) եկեղեցին կառուցված է Գոթական ճարտարապետության ոճով, որը գտնվում է ամրոցի ներսում ՝ ճարտարապետության կողմնորոշմամբ մինչև 15-րդ դար։
Ամրոցի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեսկի-Կրումլով ամրոցի թատրոնը կառուցվել է Բարոկկո ոճով, 1680-1682 թվականներին՝ Յոհան I Էգենբերգի կողմից, և 1765-1766 թվականներին թատրոնն իր բեմային սարքավորումների հետ վերանորոգել է Յոզեֆ Ադամ Շվարցենբերգը։ Ամրոցի թատրոնը մի քանի թատրոններից մեկն է, որը պահպանում է իր բնօրինակ բեմական մեքենաները, դեկորացիան և թատերական բեմասարքերը։ Իր տարիքի շնորհիվ, թատրոնն օգտագործվում է միայն երեք անգամ (հանրության համար՝ երկու անգամ), երբ Բարոկկո օպերան կատարվում է մոմի լույսով։
Թատրոնի վերջին սեփականատերը Ադոլֆ Շվարցենբերգն է։ Այստեղ է, որ նա ընդունել է նախագահ Էդվարդ Բենեշին և տվել է նրա մեծ աջակցություն Չեխոսլովակիայի պաշտպանության համար՝ նացիստական Գերմանիայի աճող սպառնալիքի դեմ։ Նրա գույքը 1940 թվականին բռնագրավվել է գեստապոյի կողմից, այնուհետև 1945 թվականին բռնագրավվեց Չեխոլովակիայի կառավարության կողմից։
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեսկի-Կրումլովում անցկացվում են մի շարք փառատոններ և այլ միջոցառումներ ամեն տարի, այդ թվում՝ Five-Petaled Rose փառատոնը, որը տեղի է ունենում ամառային արևադարձային շաբաթվա վերջին։ Քաղաքի կենտրոնը դարձել է միջնադարյան քաղաք՝ արհեստավորներով, արվեստագետներով, երաժիշտներով և միջնադարյան զգեստերով տեղացիներով։ Քաղաքի ակտիվությունը ներառում է նիզակախաղ, սուսերամարտ, պատմական պարային ներկայացում և ժողովրդական թատրոն՝ ամրոցի սահմաններում և գետի երկայնքով։ Այն ավարտվում է հրավառությամբ։
Չեսկի-Կրումլովի միջազգային երաժշտության փառատոնը սկսվում է հուլիսին և ավարտվում օգոստոսին, և փառատոնի ընթացքում հնչում են տարբեր ժանրերի երաժշտություններ[6]։ Նման միջոցառումներ անցկացվում են ամբողջ տարվա ընթացքում։ Ամառային երաժշտական փառատոնները ներառում են բլյուզ, ռոք և այլն։
1989 թվականին սկսված Թավշյա հեղափոխության ժամանակ Չեսկի-Կրումլով քաղաքում կառուցվել են ավելի քան ութսուն ռեստորաններ։
Քաղաքի կենտրոնում գտնվում է մոլդավիտ կիսաթանկարժեք ադամանդին նվիրված թանգարան։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չեսկի-Կրումլով քաղաքի քույր քաղաքներն են․
Ավստրիա Ֆյոկլաբրուկ, Ավստրիա
Իտալիա Սան-Ջիմինյանո, Իտալիա
Սլովենիա Սլովեն-Գրադեց, Սլովենիա
ԱՄՆ, Մայամի ծով, Ֆլորիդա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գերմանիա, Հաուցենբերգ, Գերմանիա
Մեծ Բրիտանիա, Ուելս, Միացյալ Թագավորություն
Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոզենբերգի ընտանիք, սկսած 1250 թվականից
- Եգգենբերգի ընտանիք, 1622-1717 թվականներ
- Հովսեփ Կարլ Ամբրոսչ (1759-1822 թվականներ), տենոր երգիչ, կոմպոզիտոր
- Էգոն Շիլե (1890–1918 թվականներ), ավստրիացի գեղանկարիչ, ապրել է Ավստրիայում
- Կարել Սմիրոուս (1890–1981 թվականներ, Պրահա), Չեխիայի գիտնական
- Աննա Քրոմի (ծնվել է 1940 թվականին), նկարիչ և քանդակագործ
- Դանա Կուչտովա (ծնվել է 1961 թվականին), Չեխիայի քաղաքական գործիչ
- Պետր Մուկ (1965–2010 թվականներ), Չեխիայի երգիչ
- Թոմաս Կոբես (ծնվել է 1978 թվականին)
- Մատուրա (ծնվել է 1980 թվական), լեռնադահուկային ցատկող
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích - k 1. 1. 2023 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2023.
- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ «Historic Centre of Český Krumlov»։ Վերցված է հուլիսի 15, 2013
- ↑ World Monuments Fund – Český Krumlov Garden
- ↑ «Krumlov International Music Festival»։ Վերցված է հուլիսի 28, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official site
- Ckrumlov.cz
- Museum on the local passion play and other items
- International Music Festival Český Krumlov
- Český Krumlov a jeho památky
- Český Krumlov
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չեսկի-Կրումլով կատեգորիայում։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |