Դոմենիկո Վենեցիանո
Դոմենիկո Վենեցիանո իտալ.՝ Domenico Veneziano | |
---|---|
Մադոննան և երեխաները սրբերի հետ։ Մոտ. 1445. Ուֆֆիցիի պատկերասրահ, Ֆլորենցիա | |
Ծնվել է | 1410[1] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | մայիսի 15, 1461[1] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | խորանի նկարչություն, որմնանկարչություն |
Թեմաներ | Վերածննդի գեղանկարչություն[2] և գեղանկարչություն[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Santa Lucia de' Magnoli Altarpiece?, Adoration of the Magi? և Madonna and Child? |
Ուսուցիչ | Ջենտիլե դա Ֆաբրիանո, Masolino da Panicale?, Մազաչչո և Դոնատելլո |
Աշակերտներ | Պիեռա Դելլա Ֆրանչեսկա |
Domenico Veneziano Վիքիպահեստում |
Դոմենիկո Վենեցիանո (իտալ.՝ Domenico Veneziano, 1410[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մայիսի 15, 1461[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի նկարիչ, ֆլորենտական արվեստի դպրոցի հիմնադիրներից մեկը։ Ամբողջական անունը` Դոմենիկո դի Բարդոլոմեո դա Վենեցիա:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրաբար ծնվել է Վենետիկում մոտավորապես 1410 թվականին։ Մահացել է մոտավորապես 1461 թվականին, ենթադրվում է` Ֆլորենցիայում։ Նրա կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Նույնիսկ Վազարիին շատ քիչ բան էր հայտնի, այդ իսկ պատճառով նրա կյանքի պատմությունը լցրեց բարդ տեսություններով և անեկդոտներով։
Ինքնուրույն սկսեց աշխատել 1432 թվականին։ 1439 թվականին տեղափոխվեց Ֆլորենցիա, որտեղ, բացի մի փոքրիկ ընդմիջումից, շարունակեց աշխատել մինչև մահ։
Դոմենիկոյի ստորագրությամբ պահպանվել է երկու գործ։ Դրանցից մեկը բավականին վնասված «Աղջիկը և երեխան գահի վրա» որմնանկարն է (Լոնդոնի ազգային պատկերասրահ)։ Երկրորդը` Սանտա Լուսիա դե Մագնոլի եկեղեցու խորանի մի մասը (1445-1447 թվականներ)։
Դոմենիկո Վենեցիանոյի կյանքին վերաբերող առաջին փաստաթուղթը Պերուջիայից նրա նամակն է՝ ուղղված Պիեռո դի Կոզիմո դե Մեդիչիին, գրված 1438 թվականի ապրիլին։ Պերուջայում նկարիչը աշխատում էր Բալյոնի ընտանիքի տանը։ 1439 թվականին մեկնում է Ֆլորենցիա, որտեղ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի հետ միասին որմնանկար է նկարում Սանտա Մարիա Նուովայի հիվանդանոցի եկեղեցում։ 1445 թվականին նկարիչը անհայտ պատճառներով դադարում է աշխատել։ Հետագայում նրա որմնանկարները ավարտին են հասցնում Ալեսո Բալդովինետին 1461 և Անդրեա դել Կաստանյոն 1451-1453 թվականներին։ Այս ամբողջ ցիկլը ոչնչացվել է 18-րդ դարում[3]։
Ըստ Վազարիի, 1447 թվականին Մագնոլիի խորանի աշխատանքն ավարտելուց հետո նկարիչը մեկնել է Մարկե շրջան, որտեղ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի հետ աշխատել է Լորետոյի Սանտա Մարիա եկեղեցու որմնանկարների վրա։ Ժանտախտի համաճարակի պատճառով Դոմենիկոն լքում է Մարկեն ու վերադառնում Ֆլորենցիա։ Որմնանկարները ավարտին չեն հասցվել և հետագայում ոչնչացվել են։
Նկարչի վերջին հայտնի աշխատանքը Կավալկանտի մատուռի, հետագայում՝ Սանտա Կրոչե եկեղեցում որմնանկարն է։ 1566 թվականին եկեղեցին վերակառուցվեց, իսկ որմնանկարը հանվեց պատից։
Սանտա Կրոչեում որմնանկարի վրա աշխատելուց հետո Դոմենիկոն Ֆրա Անջելիկոյի և Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի հետ 1454 թվականին հրավիրվում է Պերուջա՝ Բոնֆիլիին խորհրդակցելու, որը նկարում էր Պրիորա մատուռը։ 1457 թվականին Դոմենիկոն շարունակում էր խորհրդակցել նկարիչներին։
Ավելի ուշ շրջանի նրա գործերը չեն պահպանվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Stefano Zuffi, Le Portrait, Gallimard, 2001 (ISBN 2-07-011700-6), p.36
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- W. Bombe, Der Palast des Braccio Baglione in Perugia und Domenico Veneziano, in «Repertorium für Kunstwissenschaft», XXXII (1909), pp. 295–301.
- L.H. Heydenreich, Il Primo Rinascimento, arte iitaliana, Bur Arte
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Վենեցիանո» հոդվածին։ |
|