Անդրեա դել Կաստանյո
Անդրեա դել Կաստանյո իտալ.՝ Andrea del Castagno | |
|---|---|
| Ի ծնե | Andrea di Bartolodi Bargilla |
| Ծնվել է | մոտ 1420 կամ 1419[1] |
| Ծննդավայր | Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
| Վախճանվել է | օգոստոսի 19, 1457[2][3] |
| Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | Իտալական Վերածնունդ |
| Ժանր | Վերածնունդ |
| Թեմաներ | գեղանկարչություն[4] |
| Ուշագրավ աշխատանքներ | The Holy Trinity, St Jerome, and Two Saints?, Խորհրդավոր ընթրիք, Աստվածածնի վերափոխման տոն, Christ in the Sepulchre with Two Angels? և Stories of the Virgin from Sant'Egidio? |
| Մեկենասներ | Bernadetto de' Medici? |
| Աշակերտներ | Antonio del Rincón? |
Կաստանյո (իսկական անուն-ազգանունը՝ Անդրեա դել Կաստանյո, Andrea del Castagno, մոտ 1420 կամ 1419[1], Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - օգոստոսի 19, 1457[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ։ XV դ. կեսի ֆլորենցիական արվեստի դեմոկրատական ուղղության ներկայացուցիչ։ Հիմնականում աշխատել է Ֆլորենցիայում, ինչպես նաև Վենետիկում (1442 թ.)։ Կատարել է «Ինը հանրահայտ մարդկանց» (Դանթեի, Պետրարկայի, Բոկաչչոյի և ուրիշների) պատկերող որմնանկարներ (1445—1457 թթ. միջև), այժմ Ֆլորենցիայի Ս. Ապոլլոնիա մենաստանում, որը վեր է ածվել Կաստանյոյի թանգարանի։ Կաստանյոյի գեղանկարչությանը բնորոշ է պլաստիկ ծավալների կերպավորումը, հնչեղ գուներանգը, դրամատիզմը (Ֆլորենցիայի Սանտիսիմա-Աննունցիատա եկեղեցու «Երրորդություն» որմնանկարները, 1454—55 թթ.)։ Կաստանյոյի ստեղծած առնական կերպարները մարմնավորում են Վերածննդի դարաշրջանի մարդու գծերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118638653 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Saxl E. H. G. F. Aby Warburg: an intellectual biography — P. 435.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա դել Կաստանյո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 278)։ |