Ուֆֆիցի
Ուֆֆիցի | |
|---|---|
| Տեսակ | պալատ, թանգարանի շենք և պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ֆլորենցիա[2] |
| Վայր | Ֆլորենցիայի 1-ին շրջան |
| Կազմված է | Paintings in the Uffizi Gallery?, Bronzino, room 64?, Contini Bonacossi collection?, Q97500354?, Ուֆֆիցիի պատկերասրահ, Q107209467?, Room A3 13th-century?, Room A4 Giotto — Cimabue?, Tribuna of the Uffizi?, Raum A5 Lorenzetti - Simone Martini?, Room A6 Il Trecento a Firenze?, Room A7 Lorenzo Monaco - Gentile da Fabriano?, Room A9 Paolo Uccello - Filippo Lippi - Piero della Francesca?, Pollaiolo, Room A10?, room 15?, Flemish and German Renaissance paintings, room 22?, Q112158047?, Hall A.35 Leonardo?, room 31 - Signorelli and Florence? և Room D35, Galileo and the Medici? |
| Հասցե | Piazzale degli Uffizi 6, I-50122 Firenze50122Piazzale degli Uffizi? (6) |
| Հիմնադրվել է | 1560[3] |
| Հիմնադիր | Կոզիմո I[3] |
| Պատվիրող | Կոզիմո I |
| Մակերես | 47 515 քառակուսի մետր |
| Այցելուներ | 2 361 732 մարդ (2019)[4] և 969 978 մարդ (2021)[5] |
| Տնօրեն | Simone Verde? |
| Կայք | uffizi.it(իտալ.) և uffizi.it/en(անգլ.) |
![]() | |
![]() | |
Ուֆֆիցի պատկերասրահ (իտալ.՝ Galleria degli Uffizi, Uffizi՝ գրասենյակ), պետական պատկերասրահ Ֆլորենցիայում, կառավարական գրասենյակների համար կառուցված շենքում (1560-1585)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուֆֆիցի պատկերասրահի շենքի պատմությունը սկսել է 1559 թվականին, երբ Կոզիմո I Մեդիչին որոշում է քաղաքով մեկ տարածված գրասենյակները համախմբել մեկ շենքում։ Նախագիծը իրականացնելու համար հրավիրվում է Ջորջո Վազարին, որը սկսում է աշխատանքները 1560 թվականին։ 1574 թվականին Վազարին մահանում է և նրա գործը շարունակում է Բերնարդո Բուոնտալենտին։ Սակայն շենքը չծառայեց իր բուն նպատակին և 1575 թվականից Մեդիչի ընտանիքին պատկանող արվեստի ստեղծագործությունների հավաքածուի հիման վրա կազմավորվում ու հիմնադրվում է Ուֆֆիցի պատկերասրահը[6][7]։
Հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում այստեղ պահպանվել են բնագիտական և այլ հուշարձաններ, որոնք 18-րդ դարի վերջին և 19-րդ դարում փոխադրվել են այլ թանգարաններ։ Ուֆֆիցին ունի XIII-1XVIII դարերի իտալական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն (հատկապես մեծ տեղ են գրավում Վենետիկի և Ֆլորենցիայի գեղանկարչական դպրոցների գործերը)։ Ուֆֆիցիում պահվում են Սանդրո Բոտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի, Ջորջոնեի, Տիցիանի և այլ վարպետների աշխատանքներ։
Հիանալի նմուշներ են ներկայացված անտիկ, ֆրանսիական, գերմանական, նիդերլանդական, հոլանդական և ֆլամանդական արվեստներից։
Եզակի է եվրոպական նկարիչների ինքնանկարների (այդ թվում նաև Հ. Այվազովսկու) հավաքածուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սանդրո Բոտիչելլի, Հատված «Վեներայի ծնունդը» գործից
-
Ֆրա Ֆիլիպո Լիպպի- Տիրամայրը Մանկան և երկու հրեշտակի հետ
-
Ռեմբրանդ վան Ռեյն, Ինքնանկար
-
Ռաֆայել Սանտի, Ինքնանկար
-
Հովհաննես Այվազովսկի, Ինքնանկար 1874
-
Ռաֆայել Սանտի, Հռոմի Հուլիոս II պապը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուֆֆիցիի պալատը Ֆլորենցիայում (անգլ.) (իտալ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ 3,0 3,1 Google Arts & Culture — 2011.
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
- ↑ Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
- ↑ «История галереи Уффици. Guide to Uffizi Gallery Museum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Галерея Уффици: величайший музей Флоренции (ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուֆֆիցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||

