Ջենտիլե դա Ֆաբրիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջենտիլե դա Ֆաբրիանո
Ծնվել է1370[1][2]
ԾննդավայրՖաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ
Վախճանվել է1427
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[3]
Մասնագիտություննկարիչ և fresco painter
ՈճInternational Gothic art in Italy?
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՄոգերի երկրպագությունը, Madonna and Child with Angels? և Adoration of the Child?
ՈւսուցիչAltichiero?
ԱշակերտներԴոմենիկո Վենեցիանո
 Gentile da Fabriano Վիքիպահեստում

Ջենտիլե դա Ֆաբրիանո (իտալ.՝ Gentile da Fabriano, իսկական անունը՝ Ջենտիլե դի Նիկոլո դի Ջովանի Մասսի, իտալ.՝ Gentile di Niccolò di Giovanni Massi, 1370[1][2], Ֆաբրիանո, Անկոնա, Մարկե, Պապական մարզ - 1427, Հռոմ, Պապական մարզ[3]), իտալացի նկարիչ, այսպես կոչված՝ ինտերնացիոնալ գոթիկայի խոշորագույն ներկայացուցիչը Իտալիայում

Այդ ոճի անվանի ներկայացուցիչներից նա իր ժամանակներում թերևս միակն էր, ով նախընտրում էր անընդհատ շարժման մեջ գտնվել, տեղափոխվել մի բնակավայրից մյուսը՝ բարենպաստ աշխատանք ու պատվերներ գտնելու համար, քան թե նստել ու սպասել արվեստանոցում։ Ջենտիլեի քնարաշունչ, հեքիաթային նկարչությունը, գծի ու գույնի բարձր ճաշակը, զարդանախշային աննման տարրերը նրան հասցրել են իր ժամանակի իտալական կերպարվեստի գագաթներին՝ ապահովելով անչափ հեղինակավոր պատվերներ ու բարձր վարձատրություն։ Ֆլորենցիա այցելելով՝ նա, պատկերավոր ասած՝ երկխոսության մեջ է մտել նոր, հեղափոխիչ, հումանիստական ոգով ստեղծվող արվեստի հետ և իր արվեստին բնորոշ ուշ գոթական զարդանախշային ոճը գիտակցաբար վերափոխել է էությամբ վերածննդյան ոճի[4]։

Նկարչության մեջ նա ուներ իր անվանը համահունչ ու վայելուչ ձեռք

[5]:

Վազարիի վկայությամբ՝ այս խոսքերն է ասել Միքելանջելոն Հռոմի Սանտա Մարիա Նովա եկեղեցում դիտելով Ադիմարիի դամբանի որմնանկարները, որոնց հեղինակը Ջենտիլեն է (իտալերենից բառացի թարգմանած՝ Gentile նշանակում է ազնիվ, բարեկիրթ, թանկագին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում կորցրել է մորը, կարճ ժամանակ անց՝ նաև հորը, և որբ է մեծացել։ Իր հայրենի Ֆաբրիանո քաղաքում աշակերտել է վարպետ նկարչի համբավ վայելող Ալեգրետո Նուցիին, որը Ֆրանչեսկուչչո Գիսսիի հետ հիմնադրել է կերպարվեստի Ֆաբրիանոյի դպրոցը։ Ջենտիլեն պատանեկան հասակում հավանաբար մտերմացել է սիենացի վարպետներից մեկի հետ և կաճ ժամանակ անց հասել ճանաչման ու համբավի։

Աշխատել է Կենտրոնական Իտալիայում՝ Բրեշիայում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Սիենայում, Օրվիետոյում և Հռոմում, որտեղ մինչև իր մահը զբաղված է եղել Լատերանի տաճարը պատկերազարդելով (Հովհաննես Մկրտչի կյանքի զանազան տեսարաններ պատկերող որմնանկարներ է ստեղծել)։ Նրա թերի թողածը ավարտի է հասցրել իր կրտսեր ժամանակակիցն ու ընկերը՝ Պիզանելլոն, ում նա կտակել էր իր գործիքները։

Վարկածներից մեկի համաձայն՝ Ջենտիլե դա Ֆաբրիանոն հուղարկավորվել է հռոմեական Սանտա Մարիա ին Տրաստեվերե եկեղեցում։

Նրա որնանկարների մեծ մասը չի պահպանվել։ Մինչև մեր օրերը հասած աշխատանքներից արվեստի պատմաբանները որպես գլուխգործոցներ առանձնացնում են Ստրոցցիի տաճարի խորանի համար նկարած «Մոգերի երկրպագությունը» և «Փախուստ Եգիպտոս» կտավը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AGORHA (ֆր.) — 2009.
  2. 2,0 2,1 Trove — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2017.
  4. Stefano Zuffi, Il Quattrocento, Electa, Milano 2004, pag. 284.
  5. Così, secondo la testimonianza del Vasari, Michelangelo avrebbe commentato la lunetta della tomba Adimari in Santa Maria Nova a Roma, affrescata da Gentile. Andrea De Marchi, Gentile da Fabriano, in «Art Dossier» allegato al n. 136, Firenze, 1998, Giunti Gruppo Editoriale, ISBN 88-09-76263-0, p. 5.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GENTILE di Niccolò di Giovanni di Massi, detto Gentile da Fabriano|nomeurl = gentile-di-niccolo-di-giovanni-di-massi-detto-gentile-da-fabriano|autore = Marco Bussagli|anno = 2000|pagine = |volume = 53 |accesso = 3 gennaio 2018
  • Fabio Marcelli, Gentile da Fabriano, Silvana, 2005.
  • Laura Laureati, Lorenza Mochi Onori (a cura di), Gentile da Fabriano e l'altro Rinascimento, catalogo della mostra (Fabriano, 21 aprile-23 luglio 2006), Electa, 2006.
  • Andrea De Marchi, Gentile da Fabriano. Un viaggio nella pittura italiana alla fine del gotico, Federico Motta, 2006 (I ed. 1992).
  • Меремьянина В.А. «Поклонение волхвов» Джентиле да Фабриано: визуализация библейского текста // Книга в современном мире: диалектика вербального и визуального. Материалы всероссийской научной конференции. Воронеж. Воронежский государственный педагогический университет. 2017. С.73-83.
  • Итальянская живопись XIII-XV веков. Каталог выставки. Л., Государственный Эрмитаж. 1989. С.8; 34.
  • L'opera completa di Gentile da Fabriano/Emma Micheletti, ed. Milano: Rizzoli, 1976
  • De Marchi A. e.a. Gentile da Fabriano: studi e ricerche. Milano: Electa, 2006.
  • Fabio Marcelli, Gentile da Fabriano, Silvana, 2005.
  • «Фабриано, Джентиле». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]