Մոգերի երկրպագությունը (նկար, Ջենտիլե դա Ֆաբրիանո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Մոգերի երկրպագությունը
Gentile da Fabriano - Adorazione dei Magi - Google Art Project.jpg
տեսակգեղանկար և polyptych?
նկարիչՋենտիլե դա Ֆաբրիանո
տարի1423[1]
բարձրություն301,5 սանտիմետր
լայնություն283 սանտիմետր
ուղղությունմիջազգային գոթիկա
ժանրհոգևոր արվեստ
նյութտեմպերա և գեղանկարչության տախտակ
գտնվում էՈւֆֆիցի և Santa Trinita?
հավաքածուՈւֆֆիցիի պատկերասրահ
պատվիրատուPalla Strozzi?[1]
հիմնական թեմաՄոգերի երկրպագություն
https://www.uffizi.it/en/artworks/adoration-of-the-magi, https://www.uffizi.it/opere/adorazione-dei-magi, https://www.palazzostrozzi.org/allegati/P1a.pdf կայք
Adorazione dei Magi by Gentile da Fabriano Վիքիպահեստում

«Մոգերի երկրպագությունը» (իտալ.՝ Adorazione dei Magi), իտալացի նկարիչ Ջենտիլե դա Ֆաբրիանոյի 1423 թվականին ստեղծած կտավը, որը գտնում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում և համարվում է նկարչի լավագույն աշխատանքը: Կտավը նկարագրվում է որպես միջազգային գոթիկայի գագաթնակետ[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալացի բանկիր, արվեստի հովանավոր Պալլա Ստրոցցին նկարը պատվիրել է Ջենտիլե դա Ֆաբրիանոյին, ով 1420 թվականին Ֆլորենցիա էր ժամանել: Պալլան խորանի կտավի համար վճարել է 300 ֆլորին[3] կամ վարպետի տարեկան աշխատավարձի վեցապատիկը[4]: Ըստ Բալդվինի՝[5] կտավում պատկերված է և՛ Պալլա Ստրոցցին, և՛ նրա հայրը՝ Օնոֆրիոն. Պալլան պատկերված է կարմիր գլխարկով նկարի առաջնային մասում, Օնոֆրիոն՝ որպես բազե վարժեցնող կանգնած է երիտասարդ թագավորի հետևում: Ըստ այլ կարծիքների՝ բազե վարժեցնող հենց ինքը Պալլա Ստրոցցան է, ում աջ կողմում կանգնած է ավագ որդին՝ Լորենցոն[6][7]: Ջենտիլե դա Ֆաբրիանոն կտավն ավարտել է 1423 թվականին, և այն տեղադրվել է Սանտա Տրինիտա եկեղեցու նորակառույց մատուռում:

Մանրակրկիտ պատկեր
Սուրբ ծննդյան տեսարան
Տեսարան «Փախուստ Եգիպտոս»

Աշխատանքը ցույց է տալիս Ջենտիլեի արվեստի վրա և՛ միջազգային, և՛ Սիենական դպրոցների ազդեցությունը՝ զուգորդված Վերածննդի նորույթներով, որոնք նա ուսանել էր Ֆլորենցիայում: Վերևի հատվածի վահանակը պատկերում է երեք մոգերի ուղին մի քանի տեսարաններով, որոնք սկսվում են վերին ձախ անկյունից (ճամփորդություն և մուտք Բեթղեհեմ) և, շարունակելով ժամսլաքի ուղղությամբ, հանդիպում Մարիամի և նորածին Հիսուսի հետ, որը զբաղեցնում է կտավի ներքևի հատվածը: Բոլոր կերպարները հագել են Վերածննդի դարաշրջանին բնորոշ շքեղ հագուստ, ոսկով և թանկարժեք քարերով զարդարված դիպակներ: Ջենտիլեն առանձնակի ուշարության է արժանացրել էկզոտիկ կենդանիներին, ինչպիսիք են ընձառյուծը, արաբական ուղտը, կապիկներն և առյուծը, ինչպես նաև ձիերն ու որսկան շուն:

Շրջանակը նույնպես արվեստի գործ է և բնութագրվում է երեք հատվածներով՝ կենտրոնում աղոթող Քրիստոսն է և Աստվածածնի ավետումը (Գաբրիել հրեշտակապետը ձախ կողմում, Մադոննան՝ աջ): Պրեդելան ունի երեք ուղղանկյուն նկարներ, որտեղ պատկերված են տեսարաններ Հիսուսի մանկությունից՝ Քրիստոսի ծնունդը, Փախուստ Եգիպտոս և Հիուսի տաճարին ներկայացնելը (վերջինիս պատճեն է, բնօրինակի պահվում է Լուվրում):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AA.VV., Galleria degli Uffizi, collana I Grandi Musei del Mondo, Scala Group, Roma 2003.
  • Gloria Fossi, Uffizi, Giunti, Firenze 2004. ISBN 88-09-03675-1
  • Mauro Minardi, Gentile da Fabriano, collana I Classici dell'arte, RCS, Milano 2005.
  • Alessandro Cecchi, Gentile da Fabriano agli Uffizi, Silvana Editoriale, Milano 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.uffizi.it/en/artworks/adoration-of-the-magi
  2. Timothy Hyman; Sienese Painting, p. 140, Thames & Hudson, 2003 ISBN 0-500-20372-5.
  3. Mary Hollingsworth; "Patronage in Renaissance Italy: From 1400 to the Early Sixteenth Century", p. 41, John Murray, 1994 ISBN 0719549264.
  4. Niccolo Capponi; "An Unlikely Prince: The Life and Times of Machiavelli", p. 9, Da Capo Press, 2010 ISBN 9780306817564.
  5. Baldwin Robert (2007)։ «GENTILE DA FABRIANO (c. 1390-1427): International Style and Court Culture»։ Social History of Art, by Robert Baldwin 
  6. Palazzo Strozzi (pdf;1,39 MB)
  7. Ingeborg Walter, Die Strozzi: Eine Familie im Florenz der Renaissance, Beck Munic 2011, p. 27