Տղա
Տղա, մինչև 13-15 տարեկան (մինչև սեռական հասունության ավարտը) արական սեռին պատկանող երեխա[1][2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար տղաների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց տարբերությունը դիտարկվում է ոչ միայն կենսաբանական առումով, այլև գենդերային տարբերությունների տեսանկյունից։ Գենդերային նույնականացումը (այսինքն՝ նույնացումը իր սեռի հետ), ինչպես հետևում է կլինիկական էնդոկրինոլոգիայի տվյալներից և նորածինների սեռի փոխոխության (փոխարկության) վիրաբուժական վիրահատությունների փորձերից, առաջին հերթին տեղի է ունենում բնածին դետերմինանտների (այսինքն՝ ուղեղի սեռական տարբերակումը դեռևս ներարգանդային զարգացման շրջանում) արդյունքում[3]։
Դեռահասը 12-16 տարեկան տղան է, որը գտնվում է սեռական հասունության շրջանում[4]։
Պատանին արական սեռի երիտասարդն է՝ 13-15 տարեկանից մեծ և 18 տարեկանից (չափահաս տարիք, որը ներկայումս սահմանված է աշխարհի շատ երկրներում) փոքր։ Տղայի զարգացման գործընթացում տղամարդկանց սեռական հորմոնների ազդեցության տակ ձևավորվում և կատարելագործվում են առաջնային և երկրորդային սեռական հատկանիշները։
Տղամարդը 18 տարեկանից բարձր արական սեռի չափահաս անձն է։
Տարիքային փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորածնություն - սովորաբար այսպես է կոչվում երեխայի կյանքի առաջին, երբեմն՝ նաև երկրորդ տարին, երբ նա ամբողջությամբ կախված է մորից։
- Մանկություն - մինչև սեռական հասունացումն ընկած ժամանակահատվածը։
- Պատանեկություն - սեռական հասունության սկզբից մինչև դրա առաջին (հիմնական) փուլի ավարտը։ Պատանեկության տարիքի ավարտը երկրների մեծ մասում համարվում է չափահասունության փուլը, որը, որպես կանոն, սահմանվում է 18 տարեկանը (որոշ երկրներում՝ 21 տարեկանը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carimokam, Cahaja (2010). Muhammad and the People of the Book. էջ 515.
- ↑ Esposito, John (2004). The Islamic world: past and present -. էջ 47.
- ↑ «Gender Identity: 5 Questions with Walter Bockting». Columbia University Irving Medical Center (անգլերեն). 2019 թ․ մարտի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Академия Наук СССР, Институт Русского Языка Словарь русского языка / А.П. Евгеньева. — Москва: Русский язык, 1983. — С. 214.