Երկրպագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստոսի մարմնի օրվան նվիրված երկրպագություն Լոնդոնում

Երկրպագություն, հարգանք, մեծարանք, ուժեղ պատկառանքը, կամ էլ սեր ինչ-որ մեկի, վայրի կամ իրի նկատմամբ[1]։ Տերմինը վերցված է (լատ.՝ adōrātiō)-ից, որը նշանակում է «հարգանքի տուրք մատուցել կամ երկրպագել ինչ-որ մեկին, ինչ-որ բանին»։

Հին Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմում երկրպագությունը հարգանքի կամ պաշտամունքի ակտ էր, ինչը հռոմեացիները կատարում էին մոտեցնելով ձեռքերը բերանին, համբուրելով դրանք, ապա թափահարում պաշտելի առարկայի ուղղությամբ։ Հավատացյալի գլուխը ծածկված էր,իսկ ակտից հետո նա շարունակաբար ձախից աջ ու աջից ձախ էր շարժվում։ Ժամանակ առ ժամանակ նա համբուրում էր հենց պատկերված աստվածների ոտքերը կամ ծնկները, Սատուրնն ու Հերկուլեսը, որոնք պատկերված են առանց գլխաշոր։ Երկրպագությունը, որը սկզբում մատուցվում էր միայն աստվածային էակներին, բնական անցման արդյունքում սկսեց մատուցվել նաև միապետներին։ Այսպիսով հունական և հռոմեական կայսրերին երկրպագում էին՝ խոնարհվելով կամ ծնկի իջնելով, բռնում էին կայսերական թիկնոցը,բաց թողում, ու շուրթերով հպվում թիկնոցը բռնած ձեռքին, կամ շորդերով հպվում էին հենց թագավորական թիկնոցին[2]։

Հին Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան երկրներում երկրպագությունն ավելի համեստ ձևով էր կատարվում։ Պարսկական մեթոդը, որը բերել է Կյուրոս մեծը, այն էր, որ համբուրեին ծունկը, ընկնեին արքայազնի ոտքերի տակ` դեմքով, խբելով իրենց ճակատը հատակին ու համբուրեին այն։ Ճակատը հատակին խբելը սովորաբար ֆիքսված անգամ էր լինում, ու համարվում էր պաշտամունքի ձև, որը երբեմն մատուցվում էր Արևելյան տիրակալներին։ Հրեաները համբուրվում էին ի նշան երկրպագության, ու կատարում այլ գործողություններ, որոնք նշված են Հին Կտակարանում։ Այսպիսով 1 Kings 19:18-ում Աստված կոչ է անում «Ու այնուամենայնիվ ես Իսրայելում թողեցի 7000 հոգի, այն բոլոր ծնկները, որոնք չեն խոնարհվել Բահալի առաջ, ու բոլոր շուրթերը, որոնք չեն համբուրել նրան»։ Ու Պսալմախ 2:12. «Համբուրիր Որդուն, որպեսզի նա չբարկանա, ու դու չմեռնես ճանապարհիդ կեսին»[2]։

Արևմտյան Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան Եվրոպայում միապետի ձեռքը համբուրելու արարողությունը, և որոշ այլ գործողություններ, որոնք կատարվում են ծնկի իջած ժամանակ, կարելի է բնութագրել որպես երկրպագության ձև[2]։

Կաթոլիկ եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրպագումը կարող է Եուխարիստի պաշտամունքի տեսքն ունենալ։ Բենեդիտ XVI Պապը անդրադարձել է դրան «Միայն երկրպագության շնորհիվ կարելի է խորացնել ու ճշմարիտ սարքել հավատը:Եվ Տիրոջ հետ հանդիպման հենց այս անձնական ակտը զարգացնում է սոցիալական առաքելությունը, որն ասվում է Եուխարիստիայում և ցանկանում է կործանել խոչընդոտները, ոչ միայն արգելքները Տիրոջ և մեր միջև, այլ նաև առաջին հերթին նրանք, որոնք բաժանում են մեզ միմյանցից»[3]։ Նույն ոգով Ֆրանցիսկոս Պապը գրել է «Եուխարիստի մշտական երկրպագությունը աճում է եկեղեցու կյանքի բոլոր մակարդակներում։ Այնուամենայնիվ, մենք պետք է հրաժարվենք սեփականաշնորհված և անհատապաշտական հոգևորականություն առաջարկելու գայթակղությունից, որը չի համապատասխանում բարեգործության պահանջներին» (Եվանգելիի ուրախությունը 262) Որոշ եկեղեցիներում կան «պաշտամունքի մատուռներ», որտեղ միշտ ցուցադրվում է Եուխարիստիան, որպեսզի հավատացյալները դրա միջոցով կարողանան հետևել իրենց հավատքին։ «Արսի Կյուրեն ժամերով նստում էր Սուրբ Հաղորդության առաջ։ Եթե մարդիկ հարցնեին նրան, թե ինչ է նա անելու կամ խոսելու այդ ժամանակ, նա կպատասխաներ «Նա նայում է ինձ, իսկ ես նրան»»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Egri, Lajos. The Art of Dramatic Writing: Its Basis in the Creative Interpretation of Human Motives. New York: Simon & Schuster, 1942. p. 49
  2. 2,0 2,1 2,2  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm Hugh, ed. (1911)։ «Adoration»։ Encyclopædia Britannica 1 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 214 
  3. «Christmas greetings to the Members of the Roman Curia and Prelature (December 22, 2005) | BENEDICT XVI»։ www.vatican.va։ Վերցված է 2020-01-24 
  4. «Library : Adoration»։ www.catholicculture.org։ Վերցված է 2020-01-24