Jump to content

Ավետում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետում (այլ կիրառումներ)
Ավետման տեսարան XIII դ. 80-ական թթ. Ավետարանից, Կիլիկիայի մանրանկարչական դպրոց
Ավետում, հեղինակ Սանդրո Բոտիչելլի:

Ավետում (հուն․՝ Εὐαγγελισμός [τῆς Θεοτόκου]; լատին․՝ Annuntiatio), ավետարանական պատմություն այն մասին, որ Մարիամ Աստվածածնի մոտ է գալիս Աստծու կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակը և ավետում, որ նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մարդկության փրկիչը։ Ավետում է կոչվում նաև այս լուրին նվիրված քրիստոնեական տոնը։ Իրողությունը ավետում է կոչվում, որովհետև ավետել նշանակում է ուրախ լուր հայտնել։

Ավետումը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է. այն միշտ տոնվում է ապրիլի 7-ին։

Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն։ Խորհրդանիշը բրաբիոն ծաղիկն է։ Այդ օրը նշում են Հիսուս Քրիստոսի մկրտության տոն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետում» հոդվածին։