Վատիկանի առաքելական պալատ
Տեսակ | պալացցո, պալատ և palace of the Popes? |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վատիկան[1] |
Փողոց | Սուրբ Պետրոսի հրապարակ |
Ճարտարապետական ոճ | Վերածննդի ճարտարապետություն |
Կազմված է | Raphael Loggia?, Borgia Apartment?, Clementine Hall?, Սիքստինյան կապելլա և papal apartments? |
Սեփականատեր | Սուրբ Աթոռ, Հռոմի Պապ և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Օգտագործվում է | պաշտոնական նստավայր և թանգարան |
Հիմնադրված է | ապրիլի 30, 1589 |
Ճարտարապետ | Դոնատո Բրամանտե |
![]() | |
![]() | |
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Առաքելական Պալատ (իտալերեն՝ Palazzo Apostolico կամ Վատիկանի պալատ կամ Պապի պալատ ), Հռոմի պապի պաշտոնական նստավայրը Վատիկանում։ Պաշտոնական անվանումը՝ Սիքստոսի V պալատ (lat. Palatum Sixti V)։ Առաքելական պալատի մեջ են մտնում Հռոմի Կաթոլիկ եկեղեցու կառավարության գործակալությունները, մի քանի մատուռները, Վատիկանի թանգարանները և Վատիկանի գրադարանը։ Սրահի լսարանները տեղադրված են պալատի երրորդ հարկում։ Չորրորդ հարկում տեղադրված է պապական քարտուղարական սենյակը։ Պալատում կան համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 1000 սենյակներ։ Այստեղ է գտնվում Սիքստինյան կապելլան[2]։
Կառուցման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վատիկանի պալատի կառուցման մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Մի մասը ասում է, որ այն կառուցել է Կոնստանտին Մեծը, մի մասը ասում է Սիմախխա պապը (VI դար)։ Հաստատ է միայն այն, որ Հռոմում Կարլոս Մեծի թագադրության ժամանակ Լեո 3-րդ պապի նստավայրը եղել է Վատիկանի բլրի վրա։ Միայն 1377 թվականին Վատիկանը դառնում է պապի նստավայրի հիմնական վայրը։ 1741 թվականին Սիքստոս 4-րդի կողմից կառուցվում է Սիքստինյան Կապելլան։ Իննոկենտի XVII (1490) Վատիկանի կողքին կառուցում է Բելվեդերյան ամրոցը, որը հետագայում ճարտարապետ Դոնատո Բրամանտեն միացնում է Վատիկանի հետ երկու հիասքանչ պատկերասրահներով Յուլի II (1503) հրամանով։ Պավել III պապի կողմից կառուցվել է Պաուլինյան կապելլան և նրա կողքին Թագավորական պալատը (Sala regia)։ Սիքստոս 5-րդը կառուցում է սրահ որտեղ տեղավորվում է Վատիկանի առաքելական գրադարանը։ Գրիգորի XVI հիմնել է Էտրուսկյան և Եգիպտական թանգարանները, և, վերջապես Պիյ IX պապը ապակյա տանիքով փակեց Ռաֆայելի սրահը և կառուցեց սուրբ Դամազի բակի չորրորդ պատը։
Պալատի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վատիկանի ամրոցը ամրոցների, սենյակների, դահլիճների, պատկերասրահների հավաք է, որոնք կառուցված տարբեր ժամանակաշրջաններում։ Ամրոցում կան 20 պալատներ, 200-ից ավելի աստիճաններ, և 12000 սենյակներ։ Արտաքին տեսքով անկանոն քառանկյուն է։ Արևելյան և արևմտյան ճակատները կազմված են երկու պատկերասրահներով, որոնք միացնում են հին Վատիկանը Բելվեդերյան ամրոցի հետ։ Այդ երկու պատկերասրահները բաժանված են երկու սրահներով՝ Գրադարանային և Բռաչիո Նուովո։ Առաջինը՝ Վատիկանի կողքինը, անվանվում է Բելվեդերյան։
Պալատի հարավային «հնագույն» մասը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր մուտքը գտնվում է Սուրբ Պետրոս սյունաշարի աջ մասում, Կոնստանտին Մեծի ձիաոր արձանի կողքին։ Գլխավոր աստիճանը հիասքանչ սյունաշարով տանում է դեպի Թագավորական դահլիճ (Sala Regia)։ Այն զարդարված է Ջորջո Վազարիի, Սամմակինի, Ցուկկերո եղբայրների, Սալվիատիի և Սիկկիոլանտեի որմնանկարներով։ Պաուլինյան կաթոլիկական մատուռը հիասքանչ է Միքելանջելոի երկու որմնանկարներով. «Պողոս Առաքյալի դարձի գալը» և «Սուրբ Պետրոս առաքյալի խաչելությունը», որոնք բավականին վնասվել են անընդհատ վառվող մոմերից։ Սուրբ Զատիկի տոնի օրը այստեղ կատարվում է ժամերգություն։ Երկրորդ հարկում գտնվում է Ռաֆայելի օթյակները։ Կոնստանտինի դահլիճը տանում է դեպի Sala de Chiroscuri (լուսաստվերների դահլիճ), որտեղից դուրս են գալիս մի կողմից Սան Լորենցոյի (San Lorenzo) մատուռ Ֆռա Անգելիկոյի որմնանկարներով, իսկ մյուս կողմից- դեպի Լոժի պատշգամբասրահ։ Բայց գլխավոր ճանապարհը դեպի Լոժի սրահ գնում է սուրբ Դամազայի բակից հիասքանչ աստիճաններով (118աստ.) կառուցված Պիե IX օրոք։ XIX դարի Ռաֆայելի օթյակի ետևում տեղադրված էր Վատիկանի պատկերասսրահը, որը ներառում էր լավագույն նկարիչների նկարները։
Բելվեդերյան ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեպի թանգարան տանում են երկու շքամուտք՝ քառանկյուն, հայտնի բելվեդերյան Հերկուլեսի կիսանդրով, և կլոր, որտեղից բացվում է համայնապատկեր դեպի Հռոմ։ Կլոր շքամուտքի կողքին՝ Մելեագրայի դահլիճը, որտեղ տեղադրված է այդ միֆային որսորդի արձանը։ Կլոր շքամուտքից մտնում են ութանկյան բակի այգին։ Այնտեղ տեղադրված են Ապոլլոն Բելվեդերյան, Լաոկոնը և իր տղաները, Հերմես Բելվեդերյան և Պերսի Կանովի արձանները։ Կլոր դահլիճում գտնվում է կարմիր ծիրանաքարից պատրաստված։ Այստեղից դուրս է գալիս դեպի թանգարանի գլխավոր աստիճանը Սիմոնետի կողմից կառուցված։ Այս աստիճանը տանում է դեպի Եգիպտական դահլիճ կառուցված Պիյե VII կողմից, և դեպի երկրորդ հարկ, որտեղ գտնվում են՝ Կանդելաբրի պատկերասրահը և Էտրուսյան թանգարանը։ Թանգարանի աստիճանը տանում է դեպի Della Pigna-ի այգին։ Այնտեղ է գտնվում հայտնի բրոնզե արձանը Կոնի տեսքով։ Որտեղից էլ եկել է այգու անունը։
Բռամանտեի և Բռաչո-Նուովոյի սրահները[խմբագրել | խմբագրել կոդը]
Բռամանտեի և Բռաչչո-Նուվոյի պատկերասրահների հարավային մասը զբաղեցնում է Կյառմոնտիի թանգարանը։ Առաջին պատկերասրահի ամեն մասը բաժանված է 30 բաժանմունքներից հիանալի արձանների հավաքածույով։ Բռաչչո-Նուվոյի պատկերասրահում կան՝ Ավգուստի, Կլավդիայի, Տիտայի, Եվրիպիդայի, Դեմոսֆենի, Միներվի արձանները։ Կիռամենտեի պատկերասրահի հետ բաժանվում է մեկ ցանցով, տեղադրված է Արձանագրությունների թանգարանը (ավելի քան 3000 հուշարձան) կառուցված Պիե VII պապի օրոք։ Բռամանտեի արևմտյան պատկերասրահում տեղավորվում են հետևյալ թանգարանները և դահլիճները՝
- Հասարակական առարկաների թանգարան - անտիկ սպասքի հավաքածու տարբեր մետաղներից, բրոնզե կուռքերի արձանիկներ
- Սուրբ առարկաների թանգարան - հին եկեղեցական սպասքի հավաքածու, գտնված ստրգետնյա թունելներից։
- Պապիրուսի սենյակ
- Ալդոբրանդինյան հարսանիքի սրահ
- Վիզանտական նկարիչների դահլիճ, որտեղ Գրիգորի XVI տեղադրել է XIII և XIV դարերի նկարների հավաքածուները։
- Դրամագիտական աշխատասենյակ։
Արացիի պատկերասրահը ներառում է իր մեջ թանկարժեք գորգերի հավաքածու, որոնք պատկերում են սուրբ կաթողիկոսների գործունեությունը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Սեդով։ Բելվեդերի նիշա XVIII-MMVI, 2006։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|