Նիկողայոս V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկողայոս V
Nicolaus PP. V
Paus Nicolaas V door Peter Paul Rubens.jpg
208-րդ Հռոմի պապ
1447թվականի մարտի 6 — 1455թվականի մարտի 24
Եկեղեցի՝ Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի
Նախորդող՝ Եվգինեոս IV
Հաջորդող Կալիստոս III
 
Կրթություն Բոլոնիայի համալսարան
Մասնագիտություն հոգևորական, գրադարանավար և կաթոլիկ քահանա
Ծննդյան անուն Թոմմազո Պարենտուչելլի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Tommaso Parentucelli
Ծնունդ նոյեմբերի 15, 1397(1397-11-15) (623 տարեկան)
Ջենովայի հանրապետություն
Մահ մարտի 24, 1455[1] (57 տարեկան) կամ ապրիլի 24, 1455[2] (57 տարեկան)
Հռոմ
Թաղված է Հռոմի Սուրբ Պետրոս տաճար, Vatican Grotto
Հոգևոր աստիճանի ընդունում 1422
Եպիսկոպոսական ձեռնադրություն 1444
C o a Nicolaus V.svg|

Նիկողայոս V (լատ.՝ Nicolaus PP. V, աշխարհիկ անունը՝ Թոմմազո Պարենտուչելլի, իտալ.՝ Tommaso Parentucelli; ենթդ․ նոյեմբերի 15, 1397[1][2], Սարցանա, Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա - մարտի 24, 1455[1] կամ ապրիլի 24, 1455[2], Հռոմ, Պապական մարզ )՝ Հռոմի պապ 1447 թվականի մարտի 6-ից մինչև 1455 թվականի մարտի 24-ը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմմազո Պարենտուչելլին ծնվել է 1397 կամ 1398 թվականի նոյեմբերի 15-ին Սարցանայում (Լիգուրիա), բժշկի ընտանիքում։ Հայրը մահացել էր, երբ նա դեռ պատանի էր։ Սովորել է Բոլոնյայում և Ֆլորենցիայում՝ 1422 թվականին ստանալով աստվածաբանության աստիճան։ Լինելով երիտասարդ վանական՝ ծառայել է կարդինալ Նիկկոլո Ալբերգատիի՝ Ֆլորենտական ունիայի համահեղինակներից մեկի մոտ։ Նշանակվելով Բոլոնյայի եպիսկոպոս՝ Պարենտուչելլին կատարել է պապական լեգատի գործառույթներ Գերմանիայում և Նեապոլում։

Պապություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմմազոյի հաջող դիվանագիտական կարիերան նրա համար բարձր պաշտոն ապահովեց. Հռոմ վերադառնալով՝ նա պապական կոնկլավի կողմից 1447 թվականին ընտրվեց Հռոմի պապ։ Նա ընդունեց Նիկողայոս V անունը՝ ի պատիվ իր բարերար Նիկկոլո Ալբերգատիի։

Նրա պոնտիֆիկատի ութ տարիները կարևոր դեր խաղացին համաշխարհային քաղաքական, գիտական և գրականության պատմության մեջ։ Նա նշանակալիորեն նպաստեց Վիեննայի կոնկորդատների կնքմանը. այդ պայմանագրերը (1448) կանոնակարգում էին պապության և գերմանական իշխանությունների միջև եղած փոխհարաբերությունները։ Նա մարդ էր առանց անձնական մեծ ամբիցիաների, ով խոնարհվում էր անտիկ ավանդույթների առջև։ Համարվում է Վատիկանի գրադարանի, որը մինչև այսօր էլ դասական գրականության ձեռագրերի ամենաարժեքավոր հավաքածուն է, հիմնադիրը։

1450 թվականը հոբելյանական տարի էր Հռոմի համար, և բազմաթիվ ուխտավորների նվիրաբերությունները նպաստեցին քաղաքի մշակութային զարգացմանը։ 1452 թվականի մարտին նա Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրիդրիխ III-ին թագադրեց որպես Հռոմեական Սրբազան Կայսրության կայսր։ Հռոմում Նիկողայոս V-ը ներկայացնում էր Վերածննդի դարաշրջանի թարմ ոգին։ Նրա առաջին խնդիրը դարձավ քաղաքի պաշտպանական կառույցների ամրապնդումը, նոր փողոցների անցկացումը և ջրամատակարարման վերականգնումը։

Նիկողայոս V-ը ձգտում էր խաղաղություն հաստատել քրիստոնյաների շրջանում։ 1452 թվականին հրապարակել է Romanus Pontifex բուլլան, որը վավերացնում էր պորտուգալացիների կողմից աֆրիկյան հողերի նվաճումը և այդտեղի բնակիչների ստրկացումը։ Բուլլան պորտուգալացիներին թույլատրում էր հավակնել նաև Արևմտյան Աֆրիկայի հողերին և բռնազավթել դրանք։ 1453 թվականի մայիսի 23-ին 53-օրյա պաշարումից հետո թուրքական զորքերի կողմից Կոստանդնուպոլիսը։ Քրիստոնեական Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ։ Այդ լուրը ցնցեց Եվրոպան, բայց Նիկողայոս V-ի ջանքերը՝ խաչակրաց արշավանք սկսել Օսմանյան կայսրության դեմ աջակցության չարժանացան թագավորական պալատներում։ Կյանքի վերջին տարիները հոդատապով տառապող պապը նվիրեց արվեստի գործերով Հռոմը զարդարելուն։ Նա ցանկանում էր վերակառուցել Վատիկանյան տաճարը, բայց դրան ո՛չ նրա ուժերը, ո՛չ միջոցները չհերիքեցին։ Ոմն Ստեֆանո Պորկարո անդադար դավադրություններ էր նյութում Պապի դեմ։ Մի քանի անգամ պապական պահակախմբի կողմից բռնվելով՝ նա ներման արժանացավ։ Պապը նույնիսկ նրան պարգևատրեց ոսկով և նշանակեց Կամպանյայի նահանգապետ։ Չնայած դրան, Պորկարոն վերադարձավ Հռոմ, որպեսզի կրկին հակապապական դավադրություն կազմակերպի. այդ ժամանակ Նիկողայոս V-ը նրան մահվան դատապարտեց։ Հումանիստները Հռոմում պապական այդ որոշումը որակեցին որպես անտիկ փիլիսոփայության կողմից պրոպագանդվող իդեալներին հակասող որոշում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս V-ը մահացել է 1455 թվականի մարտի 24-ին։ Ըստ ավանդության, մահվան մահիճում նա արտաբերել է՝ «Որպես սարցանացի Թոմմազո, ես մեկ օրվա մեջ ավելի երջանիկ եմ եղել, քան այժմ՝ մեկ տարում»։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Николай, римские папы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  • Cheetham, Nicolas (1983). Keeper of the Keys: A History of the Popes from St. Peter to John Paul II. Charles Scribner’s Sons. ISBN 0-684-17863-X.
  • Duffy, Eamon (1997). Saints and Sinners: A History of the Popes (2nd ed.). Yale University Press. ISBN 0-300-07332-1.
  • Filelfo, Francesco; Robin, Diana (2009). Odes. Harvard University Press. p. 370. ISBN 978-0-674-03563-8.
  • Gregorovius, Ferdinand; Hamilton, Annie (1900). History of the City of Rome in the Middle Ages. Cambridge University Press.
  • Hay, Denys (1995). The Italian Renaissance in its historical background. Cambridge University Press. ISBN 0-521-29104-6.
  • Hollingsworth, Mary (1995). Patronage in Renaissance Italy: From 1400 to the Early Sixteenth Century. Johns Hopkins University Press. ISBN 0-8018-5287-0.
  • Sider, Sandra (2005). Handbook to Life in Renaissance Europe. Oxford University Press. ISBN 0-8160-5618-8.
  • Stogre, Michael (1992). That the World may Believe: The Development of Papal Social Thought on Aboriginal Rights. Médiaspaul. ISBN 2-89039-549-9.
  • Terpstra, Gregory (1995). Lay Confraternities and Civic Religion in Renaissance Bologna. Cambridge University Press. ISBN 0-521-48092-2.
  1. 1,0 1,1 1,2 1,3 autori vari Encyclopedia of Popes (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 BeWeB