Մասունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասունք, սրբացված անձնավորության մարմնի (երբեմն նրա իրերի) մնացորդ, նշխար։ Քրիստոնեության մեջ Մասունքի պաշտամունքը սահմանվել է III դարում, որը Բյուգանդական կայսրության մեջ մերժել են պատկերամարտները։ 787 թվականի Տիեզերական 7-րդ (Նիկիա 2-րդ) ժողովը, Մասունքին վերագրելով հրաշագործ զորություն, վերահաստատեց նրա երկրպագությունը, որն այնուհետև դարձավ սրբապաշտամունքի ձևերից մեկը։ Միջին դարերում Մասունքները արտադրվել են գլխավորապես վանքերում։ Սնահավատության վրա հիմնված Մասունքի պաշտամունքը եկեղեցին օգտագործել է կրոնն ամրապնդելու և նվիրաբերությունների միջոցով հավատացյալներից եկամուտներ կորզելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 277 CC-BY-SA-icon-80x15.png