Քաղցած խաղեր (եռագրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Քաղցած խաղեր (այլ կիրառումներ)
Քաղցած խաղեր
The Hunger Games
The hunger games.svg
ՀեղինակՍյուզան Քոլլինս
Տեսակեռագրություն և վեպերի շարք
Ժանրերիտասարդական վիպակ, հակաուտոպիական վեպ և արկածային գրականություն
Կազմված էՍոված խաղեր, Եվ բռնկվում է կրակը և Կեղծ ճայ
Բնօրինակ լեզուStandard English
Նկարագրում էfictional universe of The Hunger Games
Հրատարակման տարեթիվ2008

«Քաղցած խաղեր» (անգլ.՝ The Hunger Games[1]) ամերիկյան գրող Սյուզեն Քոլլինզի[2] եռագրությունը։ Եռագրության մեջ են մտնում երեք վեպեր. «Քաղցած խաղեր» 2008 թվականին, «Քաղցած Խաղեր։ Եվ բռնկվում է կրակը» 2009 թվականին, «Ճայ-ծաղրասայրակ» 2010 թվականին։ Կարճ ժամանակում դրանք դարձան լավագույնս վաճառվող գրքեր։ Առաջին երկու վեպերը երկու տարի շարունակ գտնվում էին ԱՄՆ-ի գրքերի վաճառման լավագույն տասնյակում։ Lionsgate ընկերությունը գնեց էկրանիզացման իրավունք եռագրության բոլոր վեպերի համար։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի մարտի 12-ին («Քաղցած խաղեր»[3][3])։ Երկրորդ վեպը՝ 2013 թվականի նոյեմբերի 13-ին («Քաղցած խաղեր: Եվ բռնկվում է կրակը»), երրորդի առաջին մասը՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ին («Քաղցած խաղեր: Ճայ-ծաղրասայրակ. մաս 1»), իսկ երրորդ գրքի երկրորդ մասը՝ 2015 թվականի նոյեմբերի 19-ին («Քաղցած խաղեր: Ճայ-ծաղրասայրակ. մաս 2»

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հեղինակ Սյուզեն Քոլլինզը եռագրության ստեղծման մասին պատմել է մի քանի պատնություններ։ Առաջին հերթին նրան ոգեշնչել է Հունական դիցաբանության Թեսևսի և Մինոտավրոսի մասին միֆը, որի համաձայն յութ տղաների և յոթ աղջիկների ուղարկում էին Կրետե և փակում լաբիրինթոսում: Երկրորդ հերթին Քոլլինզին ոգեշնչել է իր հայրիկը, որը զինվորական էր, ВВС վետերան, ում հետ Քոլլինզը գնում էր հայտնի մարտական վայեր։ Քոլլինզը նշում է նաև, որ իրեն ոգեշնչել են Հին Հռոմի գլադիատորների մարտերը։

Սյուզենը նաև ասում է, որ գրիքը սկսել է գրել հանկարծակի։ Հեռուստացույցի ալիքները թերթելով՝ նա տեսնում է ռեալիթի շոու, որտեղ պատմվում էր իրական պատերազմի մասին, որը տեղի էր ունեցել Իրաքում:

Գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղցած խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղցած խաղեր» վեպը ԱՄՆ-ում հրատարակվել է 2008 թվականի սեպտեմբերի 14-ին։

Կարճ ժամանակահատվածում գիրքը դառնում է ԱՄՆ-ում ամենաշատ կարդացվող գրքերից մեկը։ Գիրքը նաև մեծ ճանաչում է ձեռք բերում նաև ամբողջ աշխարհում։ Կես տարվա ընթացքում գիրքը վաճառվում է մոտ 800 հազար անգամ։

Գիրքը հաղթող է ճանաչվել մի շարք մրցանակաբաշխությունների տարբեր նոմինացիաներում։

Եվ բռնկվում է կրակը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվ բռնկվում է կրակը» վեպը ԱՄՆ-ում հրատարակվել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին։ Կարճ ժամանակում վաճառվել է մոտ 750 հազար օրինակ։ Այս գիրքը նույնպես ունեցավ մեծ ճանաչում։

Ըստ «Թայմս» ամսագրի գիրքը գտնվում էր լավագույն գրքերի տասնյակում։

Ճայ-ծաղրասայրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճայ-ծաղրասայրակ» վեպը ԱՄՆ-ում հրատարակվել է 2010 թվականի օգոստոսի 10-ին։ Առաջին իսկ շաբաթում վաճառվել է գրքի 450 հազար օրինակ։ Անվանումը ստացել է թռչունի անունից։ Վեպում Ճայ-ծաղրասայրակ են անվանում գլխավոր հերոսուհուն, ով ոգեշնչում էր ժողովրդին։

Ճայ-ծաղրասայրակը մուտանտ-թռչուն է, որին ստեղծել են լաբորատոր պայմաններում։ Խոսող ճայի և ծաղրասայրակի հիբրիդ: Նա կարողանում է ընկալելով մարդու ձայնը վերարտադրել այն։ Թռչունի միջոցով դիստրիկտներում կարողնում են փոխանցել ինֆորմացիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Book Summary»։ www.cliffsnotes.com։ Վերցված է 2016-04-06 
  2. http://www.biography.com/people/suzanne-collins-20903551 
  3. 3,0 3,1