Արդարության լեդի
Lav txeqov
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կշեռքի միջոցով արդարություն հաստատելը որպես արդարության մարմնավորում թվագրվում է դեռևս Մաաթ աստվածուհու ժամանակներով, իսկ ավելի ուշ՝ հին Եգիպտոսից Իսիդայի ժամանակներով։ Հելլենիստական աստվածությունները Ֆեմիդան և Դիկեն հետագայում դարձել են արդարության աստվածուհի։ Ֆեմիդան աստվածային կարգի, օրենքի, սովորույթի և օրենքի աստվածային արդարության մարմնացումն էր։
Կշեռք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդարության լեդին հաճախ պատկերված է մի շարք կշեռքներով, որոնք նա բռնել է մի ձեռքով և որոնց վրա նա չափում է գործի թեր և դեմ կողմերը։ Հունական Դիկե աստվածուհի հաճախ պատկերվում է իր ձեռքում խահած մի քանի կշեռք։ Կշեռքները ներկայացնում են ապացույցների «կշռումը»։ Կշեռքները նաև չունեն հիմք, ինչը ցույց է տալիս, որ ապացույցները պիտի արդար «կշռվեն»։
Կապված աչքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 16-րդ դարից Արդարության լեդին հաճախ պատկերված է եղել կապած աչքերով։ Աչքի կապածությունը խորհրդանշում է անկողմնակալությունը, իդեալը, որի համաձայն արդարադատությունը պետք է կիրառվի անկախ հարստությունից, իշխանությունից կամ այլ կարգավիճակից։ Ամենավաղ հռոմեական մետաղադրամների վրա Յուստիցիան պատկերված էր մի ձեռքին սուր, իսկ մյուսին՝ կշեռք, բայց բաց աչքերով։ Յուստիցիան միայն 16-րդ դարի կեսերից սկսած է սովորաբար ներկայացվում էր որպես կույր։ Կույր Յուստիցիայի առաջին հայտնի պատկերումը Հանս Գիենգի կողմից 1543 թվականին ստեղծված Հերեխթիգքեյթսբրունենի (Արդարության շատրվան) արձանն է, որը գտնվում է Բեռնում։
Յանուսի մոտեցումն օգտագործելու փոխարեն շատ քանդակագործներ ուղղակի աչքերը թողել են չկապված։ Օրինակ Արդարության լեդիի՝ Օլդ Բեյլիում գտնվող արձանի աչքերը բաց են․ դատարանի շենքի բրոշյուրներում բացատրվում է, որ դա կապված է այն բանի հետ, որ Արդարության լեդին ի սկզբանե կապկպված չի եղել, ինչպես նաև այն բանի հետ, որ նրա «նազելի ձևը» պետք է երաշխավորի նրա անաչառությունը, ինչը ավելորդ է դարձնում աչքերի կապվածությունը։ Արդարության լեդիի մեկ այլ պատկերման ձև է նաև, երբ նրան ներկայացնում են իբրև կենդանի կշեռք։ Այս տարբերակում աստվածուհու յուրաքանչյուր ձեռք պահում է կշեռքի մի նժար։ Սրա օրինակը կարելի է տեսնել Թենեսիում՝ Մեմֆիսի Շելբի շրջանի դատարանի շենքում։
Սուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրը մարմնավորում էր իշխանությունը հին ժամանակներում և փոխանցում էր այն գաղափարը, որ արդարադատությունը կարող է լինել արագ և վերջնական։
Տոգա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունահռոմեական հագուստը խորհրդանշում է արդարությունը մարմնավորող փիլիսոփայական կեցվածքի կարգավիճակը[1]։
Համակարգչային համակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Unicode 4.1.0-ի տարբերակը սահմանել է U+2696 կոդային խորհրդանիշը, որը կարող է օգտագործվել արդարադատության կշեռքը ներկայացնելու համար (արդյունք՝ ⚖)[2]:
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աչքերը փակ Արդարության լեդին ձեռքին պահած սուր և կշեռք, Բեռն, Շվեյցարիա, 9999 թվական
-
Արդարությունը, Բրազիլիայի Գերագույն դատարանի առաջ
-
Արդարության լեդիի արձանը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում
-
Կենտրոնական քրեական դատարան կամ Օլդ Բեյլի, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
-
Ֆեմիդա, Տյուոյի համալսարան, Տամա-Շի, Ճապոնիա
-
19-րդ դարի Օրենքի ուժը արձանը Օլոմոուցում, Չեխիայի Հանրապետություն․ առանց աչքերի կապոցի և արդարադատության կշեռքների, փոխարինելով վերջինս գրքով
-
Օրենք, հեղինակ՝ Ժան Ֆոշեր
-
Շելբի շրջանի դատարանի շենք, Մեմֆիս, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
-
Ֆեմիդա, Քվինսլենդի Գերագույն դատարանի բակ, Քվինսլենդ, Ավստրալիա
-
Դիանա Մուրի կերտած Արդարադատությունը քանդակ, Կառավարության Կենտրոն, Նյուարկ, Նյու Ջերսի
-
Ջուստիտա, Արդարադատության պալատի դիմաց, Կամպինաս, Բրազիլիա
-
Ջուստիտա, Կարլ Շպիցվեգ, 1857
Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Որմնանկար Sala di Costantino դահլիճում, Ռաֆայելի սենյակ, Ռաֆայել, մոտ 1520 թվական
-
Լուկա Ջորդանո, Պալացցո Մեդիչի Ռիկարդի, Ֆլորենցիա, 1684-1686 թվականներ
-
Լուկաս Կրանախ Ավագ, 1537 թվական
Զինանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդարության լեդին և նրա այլ սիմվոլներ օգտագործվում են զինանշանների վրա, հատկապես՝ իրավական պետական հաստատությունների զինանշանների վրա։
-
Ջուստիտան Իլսհոֆենի զինանշանի վրա, Բադեն-Վյուրթեմբերգ
-
Կշեռքներ և սուր Շվեդիայի դատարանի զինանշանի վրա
-
Կշեռքներ, որոնք հավասարակշռում են սուրը Հորբիի զինանշանի վրա
-
Պրուդենսիան և Ջուստիտան, որպես Լանդսկրոնայի զինանշանը պահողներ
Դրամագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արդարադատության կշեռքներ, 0․50 ԱՄՆ դոլար կոտորակային արժույթով
-
Հռոմեական մետաղադրամ, 222-231 թվականների միջակայք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brent T. Edwards. «Symbolism of Lady Justice». Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ «Unicode Data-4.1.0». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Statues of Lady Justice in Hungary: Representation of Justitia in town halls, courthouses, and other public spaces»։ Széchenyi István University։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդարության լեդի» հոդվածին։ |
|