Օտտավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օտտավա
Ottawa
Դրոշ Զինանշան
Flag of Ottawa, Ontario.svg Blason ville ca Ottawa (Ontario).svg

OttawaCollage.png
Կոորդինատներ: 45°25′15″ հս․ լ. 75°41′24″ ամ. ե. / 45.42083° հս․. լ. 75.69000° ավ. ե. / 45.42083; 75.69000
Երկիր Կանադա Կանադա
Ենթարկում Մայրաքաղաք
Քաղաքապետ Ջիմ Ուոթսոն
Հիմնադրված է 1850 թ.
Տվյալ կարգավիճակում 2001 թվականից
Մակերես 2790,22 կմ²
ԲԾՄ 70±1 մետր
Խոսվող լեզուներ անգլերեն, ֆրանսերեն
Բնակչություն 883 391 մարդ (2011)
Խտություն 316,6 մարդ/կմ²
Ագլոմերացիա 1 236 324
Ժամային գոտի UTC−5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ 613, 343, 819 և 873
Փոստային ինդեքսներ K0A և K1A-K4C
Պաշտոնական կայք ottawa.ca
##Օտտավա (Կանադա)
Red pog.png

Օտտավա [1] (անգլ.՝ Ottawa Լսել [ˈɒtəwɑː], ֆր.՝ Ottawa), Կանադայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Օնտարիո նահանգի արևելյան հատվածում, Օտտավա գետի ափին, որով անցնում է սահմանը Օնտարիոյի և Քվեբեկի միջև: Օտտավան երկրի չորրորդ խոշոր քաղաքն է և Օնտարիոյի երկրորդ խոշոր քաղաքը:

Օտտավայի բնակչությունը կազմում է 883 հազար մարդ, Գաթինու քաղաքի հետ՝ 1 միլիոն 236 հազար մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով): Քաղաքային ղեկավարությունը իրականացնում է քաղաքային խորհուրդը՝ քաղաքապետի գլխավորությամբ և կենտրոնական կառավարության անմիջական հսկողությամբ: Քաղաքապետի պաշտոնը 2010 թվականի դեկտեմբերի 1-ից զբաղեցնում է Ջիմ Ուոթսոնը:

Քաղաքը հիմնադրվել է 1820-ական թվականներին, որպես զինվորների և արհեստավորների ճամբար, ովքեր կառուցում էին Ռիդո ջրանցքը, իսկ 1850 թվականին ստացել է անտառահատների և փայտեղենի լաստառաքողների քաղաքի պաշտոնական կարգավիճակը: Մինչ 1855 թվականը քաղաքը կրում էր Բայթաուն անվանումը՝ ի պատիվ փոխգնդապետ Ջոն Բայի, ով գլխավորում էր Ռիդո ջրանցքի կառուցումը: 1857 թվականի դեկտեմբերի 31-ից Օտտավան Կանադայի միավորված նահանգի մայրաքաղաքն է, իսկ 1867 թվականից՝ Կանադա պետության մայրաքաղաքը: Հետագայում քաղաքը զարգանում էր որպես տրանսպորտային և արդյունաբերական կենտրոն, իսկ XX դարի երկրորդ կեսին վերապրեց զանգվածային վերակառուցումը, որն ուղղված էր քաղաքային էկոլոգիան բարելավելու վրա:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Օտտավան բնակչության թվով չորրորդ տեղն էր գրավում Կանադայի քաղաքների թվում՝ զիջելով Տորոնտոյին, Մոնրեալին և Կալգարիին և առաջ է անցնում Էդմոնտոն, Վիննիպեգ և Վանկուվեր քաղաքները: Օնտարիո նահանգում Օտտավան բնակչությամբ երկրորդ խոշոր քաղաքն է[2]: Օտտավա-Գաթինու քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը 2011 թվականին գերազանցում էր 1,2 միլիոն մարդ[3]: Քաղաքի բնակչության միջին տարիքը վերջին մարդահամարի տվյալներով 39,2 տարեկան էր, բնակչության 16,8 %-ը 15 տարեկանից ցածր էին, իսկ 13,2 %-ը՝ 65 և ավելի բարձր[4]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակդոնալդ-Կարտերի անվան միջազգային օդանավակայան

Օտտավան գտնվում է կանադական Օնտարիո նահանգի հարավարևելյան մասում, Քվեբեկի հետ սահմանին, համանուն գետի ափերին, ինչպես նաև Ռիդո գետի և ջրանցքի ափերին: Այդ երկու գետերի Օտտավա գետի հետ միախառնման տեղում գտնվում է քաղաքի կենտրոնը: Օտտավա գետի հյուսիսային ափին գտնվում է Գաթինու քաղաքը, որը Օտտավայի հետ միասին ներառված են քաղաքային ագլոմերացիայի մեջ՝ Ազգային մայրաքաղաքային շրջանը: Օտտավան գտնվում է ցածրադիր հարթավայրային տեղանքում, բարձրությունը Մակդոնալդ-Կարտերի անվան միջազգային օդանավակայանի շրջանում ծովի մակարդակից 166 մ է[5]: Ամենամոտ գտնվող լեռնային զանգվածը Ապալաչներն են: Օտտավան, ինչպես և ամբողջ Օնտարիո նահանգի արևելյան մասը և Քվեբեկ նահանգը, գտնվում է հյուսիսամերիկյան արևելյան ժամային գոտում՝ համաշխարհային կոորդինացված ժամանակից ձմռանը ետ ընկնելով հինգ և ամռանը՝ չորս ժամով[6]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտավան գտնվում է երկու կլիմայական տարածաշրջանների՝ Օնտարիո-Արևելյան շրջաններ և Ռենֆրու հատման կետում[7]: Կլիման բարեխառն է, ցամաքային: Այստեղ ամառը շոգ է, իսկ ձմռանը՝ ցուրտ: Օտտավան աշխարհի ամենաձնառատ և երրորդ ամենացուրտ մայրաքաղաքն է[8]: Հունվարի միջին ջերմաստիճանը –11°C է, հուլիսինը՝ 20,3°C: Պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը 37,8°C էր (1944 թվականի օգոստոս), իսկ ամենացածրը՝ -36,1°C (1943 թվականի փետրվար), Կանադայի գյուղատնտեսության նախարարության շրջանում գրանցվել է -38,9°C ջերմաստիճան: Տարեկան տեղումների միջին քանակը՝ 943 մմ, որոնցից 732 մմ-ը թափվում են անձրևների տեսքով: Ամենաձնառատ ամիսը դեկտեմբերն է՝ միջինը 57 սմ, սակայն ռեկորդային ձյան տեղումները գրանցվել են 1947 թվականի փետրվարին (օրեկան ավելի քան 40 սմ ձյուն): Գերակշռում են հարավային և արևմտյան քամիները[9]:

Օտտավայի կենտրոնի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ударение согласно Словарю имён собственных на портале Грамота.ру
  2. «Most populous municipalities (census subdivisions) by province and territory, 2011»։ Statistics Canada։ May 30, 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-21-ին։ Վերցված է 2012-08-20 
  3. «Census Profile: Ottawa-Gatineau (Census metropolitan area), 2011» (անգլերեն)։ Statistics Canada։ May 29, 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 2012-08-22 
  4. «Census Profile: Ottawa, City, 2011» (անգլերեն)։ Statistics Canada։ May 29, 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 2012-08-22 
  5. «County High Points of Ontario» (անգլերեն)։ Ontariohighpoints.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 2012-08-22 
  6. «Standard Time Zones»։ Natural Resources Canada lang=en։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 2012-09-07 
    H. David Matthews, Mary Vincent. (September/October 1998)։ «It's about TIME»։ Canadian Geographic (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-15-ին։ Վերցված է 2012-09-07 
  7. Larissa Cahute. (November 17, 2011)։ «Deja vu for this winter: Weather expert»։ Ottawa Sun (անգլերեն)։ Վերցված է 2013-12-31 
  8. «Canadian Climate Normals 1971—2000: Ottawa MacDonald-Cartier International Airport» (անգլերեն)։ Environment Canada։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-07-18 
  9. 9,0 9,1 «Ottawa Macdonald Cartier INT'L A, Ontario»։ Canadian Climate Normals 1981–2010։ Environment Canada։ Վերցված է May 8, 2014 
  10. «1981 to 2010 Canadian Climate Normals»։ Environment Canada։ 2 July 2013։ Climate ID: 6106000։ Վերցված է 19 July 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]