Վարիետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարիետե (ֆր.՝ variété, լատ.՝ varietas — բազմազանություն, խայտաբղետություն), թատրոնի տեսակ, որի ներկայացումներում զուգակցվում են թատերական, երաժշտական, էստրադական և կրկեսային արվեստների տարբեր ժանրեր։

Տերմինի անվանումն առաջացել է «Վարիետե» թատրոնի (հիմնադրվել է 1720 թվականին, Փարիզում) անունից։ Վարիետե թատրոնների ներկայացումները հիմնականում թեթև, զվարճալի բնույթի են։ Դրանց բնորոշ են կատակերգական տարրերը, հեգնանքը, պարոդիան։ Վարիետեի ծրագրի մեջ են մտնում մեկ գործողությամբ պիեսներ, առանձին տեսարաններ, երգիչների, ասմունքողների, պարողների, երաժիշտների, ակրոբատների, ձեռնածաների, աճպարարների ելույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png