Ջոն Բայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բայ
օգոստոսի 7, 1779(1779-08-07) - փետրվարի 1, 1836(1836-02-01) (56 տարեկան)
ԾննդավայրԼամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահվան վայրFrant, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԶորատեսակԲրիտանական բանակ
Կոչումգնդապետ և փոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Նապոլեական պատերազմներ
ԿրթությունԹագավորական ռազմական ակադեմիա
Ջոն Բայի արձանը

Փոխգնդապետ Ջոն Բայ, անգլ.՝ John By (օգոստոսի 7, 1779(1779-08-07), Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - փետրվարի 1, 1836(1836-02-01), Frant, Ուելդեն, Արևելյան Սասեքս, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն), Մեծ Բրիտանիայի ռազմային ինժեներ, որի գլխավոր նվաճումը եղել է Րիդոյի ջրանցքը։ Այդ ջրանցքի կողքին կառուցվել է Բայտայուն քաղաքը, իսկ հետագայում Օտավա անվան տակ դարձել է Կանադայի մայրաքաղաքը[1]։ Նա նաև հայտնի է Գնդապետ Բայ մականունով։

Ծնվել է 1779 թվականին Լամբետ քաղաքում (հիմա Լոնդոնի տեղամասերից է)։ Սովորել է Թագավորական ռազմային ակադեմիայում, որը գտնվում է Վուլվիչ քաղաքում։ 1799 թվականի օգոստոսի 1-ին ստացել է սպային կոչում թագավորական հրետանիում, բայց այդ նույն թվականի օգոստոսի 20-ին տեղափոխվել է ինժեներական բանակ։ 1802 թվականին տեղափոխվել է Կանադա, որտեղ մասնակցել է Քվեբեկ քաղաքի շինարարությանը և Սուրբ Լարվենտիա գետի բարելավմանը։ Նապոլեական պատերազմի տարիներին վերադարձել է Եվրոպա, որտեղ 1811-1815-ական թվականներին ծառայել է Վելինգտոնի մոտ։

Պատմերազմների վերջանալուց հետո հեռացել է պաշտոնից, բայց 1826 թվականին, լինելով շատ լավ ինժեներ, ուղարկվել է Կանադա, որպեսզի կառավարի Րիդո ջրանցքի կառուցումը։ Քանի որ ջրանցքի սկիզբը գտնվում էր մարդկանց կողմից չուսումնասիրված տարածքում՝ Օտավա գետի ափի մոտ, նրա առաջին խնդիրն այն էր, որ նա պետք է այդ տարածքը հասանելի դարձներ իր աշխատակիցների համար։ Քաղաքը անվանեցին Բայտայուն նրա անվան օրոք, իսկ հետագայում անվանափոխվեց Օտավա, և դարձավ Կանադայի մայրաքաղաք։

Րիդոյի ջրանցքից բացի, 1828 թվականին Բայը նախագծել է Դաշինքի կամուրջը, որը միացնում էր Բայտաունը լքված Րայտասուն բնակավայրի (հետագայում Հալլ սեկտորի Գատինո քաղաք) հետ, որը նախագծել էր Ֆիլեմոն Րայտը։ Հիմա այդ կամրջի տեղում գտնվում է Շոդյերի կամուրջը։

Ջրանցքի կառուցումը ավարտվել է կառուցումը սկսելուց 6 տարի անց և համարվել է իր ժամանակի ինժեներական ձեռքբերումը։ Սակայն Բային նորից կանչում են Լոնդոն անհիմն մեղադրանքով։ Պառլամենային հետազոտությունը ամբողջությամբ արդարացրեց Բային, սակայն նրա ռեպուտացիան խարխլված էր, և Բայի աշխատանքը ջրանցքի հետ կապված պաշտոնապես չընդունվեց[2]։ Բայը մահացել է 1836 թվականին և թաղվել է Արևելյան Սուսեկսի Ֆրենտ գյուղում, որը գտնվում էր Անգլիայի հարավ-արևելքում։

Օգոստոսի առաջին երկուշաբթին նշվում է Օտավա քաղաքում որպես Գնդապետ Բայի օր։ Այդ օրը համարվում է ոչ աշխատանքային օր է քաղաքում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բայի օրոք անվանվել են։

  • Բայուորդի շուկա — Օտավայի կուլտային տարածք Լոուերատուն քաղաքում
  • Արձան, որը կառուցվել է 1971 թվականին Մեյջորս Հիլ այգում
  • Գնդապետ Բայի անունով միջնակարգ դպրոց, որը գտնվում է Գլոստեր համայնքում
  • Գնդապետ Բայի մայրուղին (en:Colonel By Drive) Պառլամենտից Րիդո ջրանցքի և Շատո Լյորե ջրվեժի կողքին
  • Օտավայի համալսարանի կորպուսներից մեկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.thecanadianencyclopedia.com/index.cfm?PgNm=TCE&Params=A1ARTA0001141 Արխիվացված 2007-08-22 Wayback Machine Canadian Encyclopedia
  2. Legget, Robert (1955). Rideau Waterway. Toronto: University of Toronto Press. էջեր 64.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]