Սարյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սարյակներ (այլ կիրառումներ)
Սարյակներ
Դրանիկ,Սարյակներ
Դրանիկ,Սարյակներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ (ընտանիք)
Ցեղ Դրանիկ,Սարյակներ
Լատիներեն անվանում
Sturnus (Linnaeus, 1758)


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179636
NCBI 9171
EOL 34816

Դրանիկ,Սարյակներ (լատ.՝ Sturnus), ճնճղուկանմանների կարգի թռչուններ։ Սարյակների ցեղի մեջ մտնում են գրեթե 111 տեսակներ, որոնց ներկայացուցիչները քիչ են տարբերվում միմյանցից թե արտաքինով և թե կենսակերպով։ ՀՀ-ում հանդիպում են 2 տեսակ՝ սովորականը և վարդագույնը։ Սարյակ բառը պարսկերեն է,հայերեն անվանումը ,,Դրանիկ,, է,կա նաև բառբառային ,,Սարասմայ,, և ,,Պորշոլկ,, ձևերը:

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարյակները սովորաբար չվող, երամային թռչուններ են։ ՀՀ տարածքում բնակվող սովորական սարյակը նաև նստակյաց կյանք է վարում և տաք ձմռանը չի չվում։ Գարնանը բնակվում են այգիներում, դաշտերում և մարգագետիններում։

Գարնան ու ամռան ամիսներին նրա փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով, իսկ աշնանն ու ձմռանը փետրածածկը բաց գույնի է՝ համաչափ տարածված սպիտակ պուտերով, ինչը թռչնին գրավչություն է տալիս։ Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են։ Մեծ երամներով նրանք վերադառնում են մարտ–ապրիլին և բնադրում չոր խոտերից, բրդի ծվեններից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են իրենց բույնը, բնադրում են նաև մարդու անմիջական հարևանությամբ՝ արհեստական բներում։ Մայիսի սկզբին էգը 4–5 երկնագույն ձվեր է դնում։ Նույն ամսի կեսերին հայտնվում են ձագերը, որոնք 3 շաբաթ անց թռչում հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել։ ՀՀ տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի։ Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի չափերով (երկարությունը 21,5 սմ է, կենդանի զանգվածը՝ 70–90 գ) նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, միայն թե նրանց մեջքի և որովայնի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև։ Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ։ Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով (ավելի քան 10 հազար թռչուն)։ Թեև կեր են հայթայթում նաև մարդկանց բնակավայրերի մոտ, բայց բնադրում են նրանցից հեռու՝ քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում։ Վարդագույն սարյակների բնադրագաղութներ կան Արագածի, Գեղամա լեռների քարքարոտ լանջերին։ Բույնը պատրաստում են չոր խոտերից, բարակ ցողուններից։ Դնում են 4–6 երկնագույն ձվեր, որոնցից հունիսի 2-րդ կեսին դուրս են գալիս ձագերը։

Սարյակները սնվում են հիմնականում միջատներով, նաև զանազան պտուղներով (գերադասում են թութը) և հատապտուղներով։

Սարյակները շատ օգտակար թռչուններ են. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների, հատկապես՝ մորեխների։ Վարդագույն սարյակները 1 գաղութի սահմաններում կարող են ոչնչացնել մեծ քանակության վնասատու միջատներ։ Ուստի սարյակներին հարկավոր է պահպանել։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]