Բրամինյան սարյակ
Բրամինյան սարյակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sturnus pagodarum
Gmelin, 1789
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Բրամինյան սարյակ (լատին․՝ Sturnus pagodarum)[1]), սարյակների ընտանիքի փոքրամարմին, շարժունակ թռչուն։ Բնակվում է Հարավային Ասիայի երկրներում։ Որոշ օրնիտոլոգներ այս տեսակը համարում են առանձին ցեղ Temenuchus[2][3], քանի որ, ի տարբերություն սարյակների ընտանիքի այլ ներկայացուցիչների, Բրամինյան սարյակի թևերն ավելի կլորավուն են, իսկ գլխին մուգ սև։ Բնության ընտրության հետ կապված խնդիրներ չեն առաջանում, բնակություն է հաստատում նույնիսկ մարդաշատ վայրերում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոչ մեծ չափերով՝ 19-20 սմ երկարությամբ թռչուն է։ Թևերի բացվածքը կազմում է 9.9-11.5 սմ, քաշը՝ 40-54 գրամ[3][4]. туловища ի վերևի մասի փետուրները մուգ մոխրագույն են։ Հասուն թռչունների այտերը, կոկորդի առջևի և կողային հատվածները, կուրծքը բաց շագանակագույն են կամ թույլ նարնջագույն երանգով։ Գլխի վերևի և առջևի հատվածները մինչև պարանոցի ավարտը սև են։ Թևերի փետուրները և պոչը մոխրագույն-գորշագույն են՝ առանց մետաղային փայլի։ Պոչի եզրային փետուրները ակնհայտորեն սպիտակ են։ Վերջնապոչը ևս սպիտակ է։ Կտուցի հիմնական մասը կապտամոխրագույն է, իսկ քիչ մասը՝ դեղին։ Աչքի ծիածանաթաղանթը թույլ-կանաչ է։ Ոտքերը դեղին են։ Էգն ու արուն արտաքին տեսքով շատ նման են միմյանց և դժվար է տարբերելը։ Բայց արուները մի փոքր ավելի խոշոր են և ունեն ավելի երկար փուփուլ։ Երիտասարդ թռչունների փետուրներն ունեն ավելի քիչ արտահայտիչ գունավորում, բացառություն են կազմում գլխի վերնամասի, թևերի և պոչի մուգ շագանակագույն գունավորումը։ Երբեմն Բրամինյան սարյակին շփոթում են նույն ցեղի մեկ այլ ներկայացուցչի՝ Վարդագույն սարյակի հետ։ Բայց, ի տարբերություն նրա, Բրամինյան սարյակի պարանոցի և կրծքի վրա բացակայում է սև գույնի փետրածածկույթը։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է Հարավային Ասիայում՝ Հնդկաստան, Շրի Լանկա, Նեպալ, Պակիստան, Արևմտյան Աֆղանստան։ Հազվադեպ հանդիպում է Բանգլադեշում։ Որոշ աղբյուրների համաձայն, հանդիպում են նաև Բութանում[4]։
Բնակվում են նոսր լայնատերև անտառներում,, ջունգլիներում և ուրբանիզացված վայրերում։ Խուսափում են կիսաանապատներից, խոնավ անտառներից։ Վարում է նստակյաց կենսակերպ, բայց որոշ շրջաններում սեզոնային մուսսոնների հետ կապված կարող են տեղափոխվել երկրի սահմաններում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացման սեզոնը տևում է փետրվար-մարտ ամիսներից մինչև օգոստոս-սեպտեմբեր, ընդ որում հարավային պոպուլացիաների մոտ այն սկսվում է ավելի վաղ։ Ինչպես սարյակների ընտանիքի այլ ներկայացուցիչներ, բույնը սովորաբար կառուցում են ծառի փչակներում, շենքերի պատերի խոռոչներում, ժայռերի ծերպերին։ Հաճախ օգտագործում են այլ թռչունների հին բները, այդ թվում փայտփորների բները։ Բույնը ներսից պատում են չոր տերևների, խոտերի և փետուրների շերտով։ Էգը մեկ սեզոնի ընթացքում սովորաբար ձվադրում է 2 անգամ (հազվադեպ 3 անգամ)՝ դնելով 3-5 (ավելի հաճախ՝ 4) վառ կապույտ գույնի ձվեր՝ առանց պուտերի։ Ձվադրում են ամեն օր մեկական ձու։ Ձվի վրա նստում են և արուն և էգը, թեև մեծ մասամբ դա անում է էգը։ Այդ ընթացքում արուն սնունդ է բերում էգին[5]։ Ինկուբացիոն շրջանը տևում է 12 օր։ Ձագերը բնում մնում են 18-21 օր։ Ձագերին կերակրում են զույգով։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է ամենակեր թռչուն։ Սնվում է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական սնունդով։ Սննդացանկը հիմնականում կազմված է ծաղիկների սերմերից և պտուղներից՝ Lantana camara, Salvadora persica, Zizyphus, Syzygium։ Սնվում են փափկամարմիններով, որոնք գտնվում են ծառերի վրա կամ հողի մեջ։ Ուտում են մրջյուններ, թիթեռներ, բզեզներ, խավարասերներ, ականջմտուկներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ |doi=10.1111/j.1463-6409.2008.00339.x Zuccon, D., Pasquet, E. & Ericson, P. G. P. |year=2008 |title= Phylogenetic relationships among Palearctic–Oriental starlings and mynas (genera Sturnus and Acridotheres : Sturnidae)| journal= Zoologica Scripta |volume=37|pages=469–481
- ↑ Allan O. Hume «The Nests And Eggs Of Indian Birds (1889)» Hesperides Press 2006 ISBN 1-4067-1572-7
- ↑ C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. «Starlings and Mynas» Princeton University Press. 1999 ISBN 0-691-00496-X
- ↑ Raj,PJ Sanjeeva (1963). «Additions to the list of birds eating the fruit of Yellow Oleander (Thevetia neriifolia )». J. Bombay Nat. Hist. Soc. 60 (2): 457–458.
- ↑ A.K. Tyagi and B.S. Lamba «A Contribution to the Breeding Biology of Two Indian Mynas» 1984 Calcutta: ZSI
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրամինյան սարյակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրամինյան սարյակ» հոդվածին։ |
|