Մոխրագլուխ սարյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մոխրագլուխ սարյակ
Blyth's starling.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Մոխրագլուխ սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus malabaricus
Gmelin, 1789[1]
Հոմանիշներ
  • Sturnia malabarica
  • Temenuchus malabaricus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման վայրեր

     Ձմեռավայրեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563166
NCBI 451424
EOL 451424

Մոխրագլուխ սարյակ (լատիներեն՝ Sturnus malabaricus), Սարյակների[2] ընտանիքի ներկայացուցիչ թռչուն։ Փոքրամարմին, երգեցիկ թռչուն։ Բնակվում է Հնդկաստանի հարթավայրային և լեռնային շրջաններում, Հնդկաչինի երկրներում։ Անվանումն ստացել է Արաբական ծովի և Հարավային Հնդկաստանի միջև գտնվող պատմական Մալաբար (മലബാര്‍) տարածքի անունից։

Լավ հարմարվում է ուրբանիզացված տարածքներին, երբեմն հավասար համեմատականով, հանդիպում է մարդաբնակ վայրերում։ Ի տարբերություն այլ սարյակների, կյանքի մեծ մասն անցկացնում է ավելի շատ ծառերի, քան հողի վրա։ Սովորաբար բնակվում է ոչ մեծ երամներում։ Որոշ աղբյուրներում ներկայացված է Փոքրիկ սարյակների ցեղում և կոչվում է Sturnia malabarica[3][4]։ Բաժանվում է 2 ենթատեսակների՝ Sturnus malabaricus nemoricola և Sturnus malabaricus blythii։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժուն թռչնատեսակ, որն ունի 17—22 սմ երկարություն և 32—44 գրամ քաշ[5]։ Վզի փետուրները սպիտակամոխրագույն է։ Այտերը, վզի հետին մասը և գլխի առջևի հատվածը արծաթամոխրագույն են։ Փետուրներն այդ շրջաններում ավելի երկար են։ Կտուցը հիմնականում կապավուն երանգ ունի, միջնահատվածում կանաչավուն է, իսկ վերջնամասը՝ դեղին։ Աչքի ծիածանաթաղանթը սպիտակամոխրագույն է։ Որովայնի փետրածածկը շագանակագույն է։ Պոչը մոխրագույն է՝ մուգ շագանակագույն երանգով։ Ոտքերը նույնպես շագանակագույն են կամ գորշ ձիթապտղագույն։ Արուներն ու էգերն արտաքին տեսքով չեն տարբերվում միմյանցից։ Երիտասարդ թռչունների մոտ գերակշռում է մոխրագույն-դարչնագույն գունավորումը։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Հնդկաստանի ողջ տարածքում[6], բացառություն է կազմում երկրի հյուսիս-արևելքը։ Տարածված է նաև Չինաստանում՝ Սիչուան, Յուննան[6]։ Բնական արեալը հասնում է մինչև Հնդկաչին թերակղզի։ Հիմնականում նստակյաց կամ չվող թռչուն է։ Բնակվում է մարգագետիններում աճող ծառերի սաղարթներում։ Լեռնային վայրերում բնակվում է ծովի մակարդակից մինչև 800 մ բարձրության վրա։ Այս թռչնի տարածված է 3,370,000 կմ2 մակերեսի վրա[1]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացման սեզոնը տևում է փետրվարի սկզբից մինչև հուլիսի վերջ։ Բնադրում են 3—12 մ բարձրության վրա գտնվող ծառերի փչակներում, հաճախ զբաղեցնում է փայտփորների և Megalaima թռչունների հին բները։ Առավել հաճախ ձվադրում են մարտին։ Ձվադրում են 3—5 ձու (սովորաբար՝ 3)՝ կապտականաչավուն երանգով և առանց պուտերի։ Ինկուբացիոն շրջանը տևում է 17 օր։ Արուն և էգը միասին են բույն հյուսում և նստում ձվերի վրա։ Ձագերը թռչել սկսում են ձվից դուրս գալուց 19—21 օր հետո։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես սարյակների ցեղի այլ տեսակները, այնպես էլ Մոխրագլուխ սարյակն ամենակեր է։ Սնվում են տերմիտներով, բզեզներով, թրթուրներով, երկթևանիներով։ Ոտում են նաև բույսերի սերմեր և պտուղներ, այդ թվում՝ Erythrina, Grevillea, Salmalia։ Հասունացման շրջանում սնվում է լանտանայով (Lantana), Zizyphus, թզի և Albizzia ծաղկի պտուղներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մոխրագլուխ սարյակներ: Բնական արեալի քարտեզ
  2. Դասակարգում
  3. doi:10.1016/j.ympev.2006.05.007
  4. C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. Starlings and Mynas. Princeton University Press. 1999 ISBN 0-691-00496-X
  5. Salim Ali & S. Dillon Ripley (1972) Handbook of the Birds of India & Pakistan Vol 5 — Larks to the Grey Hypocolius. Bombay: Oxford University Press
  6. 6,0 6,1 Տարածում: Դասակարգում: Պատկերներ