Սարյակներ (ընտանիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սարյակներ (այլ կիրառումներ)
Սարյակների ընտանիք
Starling (5503763150).jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակների ընտանիք
Լատիներեն անվանում
Sturnidae
Rafinesque, 1815

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179635
NCBI 9170
EOL 1607


Սարյակների ընտանիք (լատ.՝ Sturnidae), թռչունների դասին պատկանող, ճնճղուկանմանների կարգի մեջ դասվող ընտանիք։ Երգեցիկ թռչուն, որը ներառում է 104—118 տեսակ՝ բաժանված 25—32 ցեղերի։ Նրանց ազգակից են համարվում ագռավների, պիրոլների, Dicruridae, Mimidae ընտանիքների ներկայացուցիչները։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրամարմին կամ միջին մեծության թռչունների ընտանիք։ Մարմինը միջինում կազմում է 16,5-42 սմ[1]։ Կտուցը գրեթե այնքան երկար է, որքան գլուխը։ Վերջնամասում փոքր ինչ կորացած է[2]։ Բայց կտուցի ձևը կարող է էականորեն տարբեր լինել տարբեր տեսակների մոտ։ Օրինակ՝ Սովորական սարյակի կտուցը կարճ է և սուր, Aplonis brunneicapilla տեսակինը՝ մեծ և երկար։ Որոշ տեսակների գլխին մազափունջ կա, օրինակ՝ Վարդագույն սարյակի մոտ։ Ոտքերն ամուր են և հարմարեցված կյանքի տարբեր պայմաններին[3]։ Դրանց ձևի շնորհիվ կարողանում են կանգնել ծառի վրա, քայլել հողի վրա։ Փետուրները խիտ են, մեծամասամբ մուգ գունավորմամբ և մետաղային փայլով։ Տարբեր տեսակների մոտ փետուրների գույնը տարբեր է։ Հանդիպում են ինչպես վառ՝ դեղին, կարմիր, վարդագույն, այնպես էլ մուգ՝ մոխրագույն, սև երանգներ։ Դրանց փոփոխությունները կապված են բնական արեալներից, եղանակային տատանումներից, կամ կոնկրետ բնակավայրից, որտեղ բնադրում են։ Դրա օգնությամբ կարողանում են ձուլվել բնությանը և թաքնվել գիշատիչներից։ Արուների մոտ փետուրների գույնն ավելի վառ է, ինչը օգնում է բազմացման սեզոնի ընթացքում գրավել էգերին։ Շատ տեսակներ դա անում են նաև երգելու միջոցով[4]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավելապես տարածված են Եվրասիայի և Աֆրիկայի երկրներում (բացառություն է կազմում Փայլուն սարյակը (Aplonis metallica), որի բնական արեալը գտնվում է Նոր Գվինեայում և Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում)։ Սարյակների ավելի մեծ տեսակային կենսաբազմազանություն հանդիպում է Հին աշխարհի տրոպիկական գոտիներում, հատկապես՝ Աֆրիկայում։ Սարյակների ընտանիքի ներկայացուցիչներ հանդիպում են նաև Հայաստանում։ Տարբեր տեսակների բնակավայրերը տեղակայված են տարբեր վայրերում։ Սարյակների ընտանիքի ներկայացուցիչների մի զգալի զանգված բնակվում է անտառային տարածքներում։ Դա կարող է լինել և խոնավ անտառները և բարեխառն գոտիների անտառներ։ Դա կապված է բնադրման համար համապատասխան վայրի ընրության հետ։ Այդպիսի վայրերում նրանք բնադրում են չորացած ծառերի փչակներում։ Այլ տեսակներ, հատկապես կապված սեզոնային միգրացիայի հետ, բնակվում են բաց տարածություններում՝ կիսաանպատներ, Աֆրիկայի սավաննաներում կամ անապատներում։ Հանդիպում են ինչպես նստակյաց, այնպես էլ քոչվոր և չվող տեսակներ։

Սոցիալական վարքագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական տեսակետից դիտարկելիս կարելի է սարյակների ընտանիքի ներկայացուցիչներին համարել խմբային կենդանիներ։ Սովորաբար գրեթե բոլոր տեսակներն ապրում են երամներով և հաճախ բնակվում են գաղութներով։ Առանձին տեսակների երամներ կարող են կազմված լինել հազարավոր առանձնյակներից և հասնել ահռելի չափերի։ Այդպիսի երամները երկնքում առաջացնում են սև զանգված, որը նման է լինում տորնադոյի։ Թեև այդքան շատ են մեկ երամում, բայց միևնույն է շարժվում են համաչափ։ Բացառությունների շարքին կարելի է դասել Lamprotornis shelleyi և Aplonis grandis տեսակներին, որոնք մենակյաց կյանք են վարում։

Որոշ տեսակներ այլ տեսակի թռչունների հետ շփման ժամանակ ագրեսիվ վարք են ցուցաբերում և հանում են նրանց իրենց բնակավայրերից։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարյակները բնադրում են բնության մեջ տարբեր վայրերում։ Բնադրում են ծառերի փչակներում, ժայռերի ծերպերին և խորքերում, քանդված պատերի խոռոչներում։ Շատ անտառային տեսակներ էականորեն կախված են փայտփորներից և Megalaima տեսակից, ովքեր, փորելով ծառերի բները, հարմար պայմաններ են ստեղծում սարյակների բնադրման համար։ Որոշ տեսակներ զբաղեցնում են այլ թռչունների բներ, իսկ որոշներն էլ իրենք են բույն պատրաստում։ Բայց բոլոր դեպքերում, բույնը ներսից պատված է լինում փափուկ ծածկույթով, որը կազմված է լինում զանազան նյութերից՝ փետուրներ, բուրդ, չորացած տերևներ և ճյուղեր։ Օրինակ՝ Աֆրկայում հանդիպող Եռագույն սպրեո (Spreo superbus) տեսակի թռչնի բույնը կառուցված է ակացիաի թփեի արանքում։

Բնի կառուցման գործընթացին մասնակցում են զույգով։ Ձվադրման ընթացքում 2-6 ձու են դնում[5], որոնց վրա նստում է էգը, որոշ դեպքերում միասին՝ միմյանց փոխարինելով։ Առավել հաճախ ձվի գույնը բաց կապտավուն է, երբեմն պուտերով։ Լինում են նաև սպիտակ, մարմնագույն։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցեղ՝ Ապլոնիս սարյակներ (Aplonis)
  • Ցեղ՝ Մինո սարյակներ (Mino)
    • Դեղնադեմք մինո (Mino dumontii)
    • Ոսկեկուրծք մինո (Mino anais)
    • Mino kreffti
  • Ցեղ՝ Basilornis
    • Basilornis celebensis
    • Basilornis galeatus
    • Basilornis corythaix
    • Լեռնային շլեմոնյան սարյակ (Basilornis mirandus)
  • Ցեղ՝ Անտառային սարյակներ (Sarcops)
    • Անտառային սարյակ (Sarcops calvus)
  • Ցեղ՝ Streptocitta
    • Streptocitta albicollis
    • Streptocitta albertinae
  • Ցեղ՝ Enodes
    • Enodes erythrophris
  • Ցեղ՝ Scissirostrum
    • Scissirostrum dubium
  • Ցեղ՝ Saroglossa
    • Saroglossa spiloptera
    • Saroglossa aurata
  • Ցեղ՝ Ampeliceps
    • Ampeliceps coronatus
  • Ցեղ՝ Gracula
    • Gracula religiosa
    • Gracula indica
    • Gracula enganensis
    • Gracula robusta
    • Gracula ptilogenys
  • Ցեղ՝ Մայնա (Acridotheres)
    • Acridotheres grandis
    • Acridotheres cristatellus
    • Acridotheres javanicus
    • Acridotheres cinereus
    • Acridotheres fuscus
    • Acridotheres albocinctus
    • Acridotheres ginginianus
    • Սովորական մայնա (Acridotheres tristis)
  • Ցեղ՝ Leucopsar
    • Leucopsar rotchildi
  • Ցեղ՝ Sturnia
    • Sturnia sturnina
    • Sturnia philippensis
    • Չինական սարյակ (Sturnia sinensis)
    • Sturnia erythropygia
  • Ցեղ՝ Սարյակներ (Sturnus)
  • Ցեղ՝ Creatophora
    • Creatophora cinerea
  • Ցեղ՝ †Fregilupus
  • Ցեղ՝ Necropsar
  • Ցեղ՝ Coccycolius
    • Coccycolius iris
  • Ցեղ՝ Lamprotornis
    • Lamprotornis purpuropterus
  • Ցեղ՝ Կարճպոչ սարյակներ(Cinnyricinclus)
    • Cinnyricinclus leucogaster
    • Cinnyricinclus sharpii
    • Cinnyricinclus femoralis
  • Ցեղ՝ Սպրեո սարյակներ-спрео (Spreo)
    • Երկգույն սարյակ (Spreo bicolor)
    • Spreo fischeri
    • Spreo albicapillus
    • Spreo superbus
  • Ցեղ՝ Compsarus
    • Compsarus regius
    • Compsarus unicolor
  • Ցեղ՝ Երկարապոչ սարյակներ (Onychognathus)
    • Կարմրաթև երկարապոչ սարյակ (Onychognathus morio)
    • Կարճակտուց երկարապոչ սարյակ (Onychognathus tenuirostris)
    • Շագանակաթև երկարապոչ սարյակ (Onychognathus fulgidus)
    • Onychognathus walleri
    • Սոմալական երկարապոչ սարյակ (Onychognathus blythii)
    • Onychognathus frater
    • Onychognathus tristramii
    • Onychognathus nabouroup
    • Onychognathus salvadorii
    • Սպիատակտուց երկարապոչ սարյակ (Onychognathus albirostris)
    • Onychognathus neumanni
  • Ցեղ՝ Սրապոչ սարյակներ (Poeoptera)
    • ԱՆտառային սրապոչ սարյակ (Poeoptera lugubris)
    • Շտուլմանի սրապոչ սարյակ (Poeoptera stuhlmanni)
    • Կենրիկի սրապոչ սարյակ (Poeoptera kenricki)
  • Ցեղ՝ Սպիտակատամ սարյակ (Grafisia)
    • Սպիտակատամ սարյակ (Grafisia torquata)
  • Ցեղ՝ Speculipastor
    • Speculipastor bicolor
  • Ցեղ՝ Սպիտակաթև սարյակներ (Neocichla)
    • Սպիտակաթև սարյակ (Neocichla gutturalis)
  • Ցեղ՝ Buphagus

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]