Սևաթև սարյակ
Սևաթև սարյակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sturnus melanopterus
Daudin, 1800
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Սևաթև սարյակ (լատ.՝ Sturnus melanopterus), ոչ խոշոր երգեցիկ թռչուն սարյակների ընտանիքի սարյակներ ցեղից։ Ինդոնեզիայի Յավա և Բալի կղզիների էնդեմիկ կենդանի։ Սավաննաների բնակիչ, երբեմն հանդիպում է մարդկանց կողմից օգտագործվող գյուղատնտեսական տարածքներում՝ մարգագետիններ, պտղատու այգիներ։ Միջազգային Կարմիր գրքում այս տեսակը գրանցված է վտանգված տեսակներ բաժնում։ Այս թռչունների համար ռիսկի հիմնական գործոն է հանդիսանում որպես ընտանի կենդանու վաճառքը, ինչպես նաև որսը։ 1960-ականների տվյալներով վայրի բնության մեջ թվաքանակը կտրուկ նվազել է և մնում է շատ ցածր մակարդակում[1]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի երկարությունը կազմում է 22—24 սմ, թևերի բացվածքը՝ 120—129 սմ։ Միջին մեծության և ամուր կառուցվածքով թռչուն է։ Փետրածածկը մեծ մասամբ սպիտակ է, բացառությամբ պոչի և թևերի, որից էլ առաջացել է կենդանու անվանումը։ Գլխի փետուրներն ունեն ոչ շատ արտահայտված փայլուն երանգ։ Կտուցն ու ոտքերը դեղին են, աչքի ծիածանաթաղանթը մուգ դարչնագույն է։ Աչքի շուրջ ունի դեղնավուն կամ վարդագույնին մոտ գունավորում փետրածածկից զուրկ հատվածում։ Պոչը սև է՝ սպիտակ եզրերով։ Արուներն ու էգերն առանձնապես չեն տարբերվում միմյանցից իրենց արտաքին հատկանիշներով։ Երիտասարդ առանձնյակների գլխի վերին մասը, մեջքն ունեն մոխրագույն երանգ, իսկ քաքուլն ու աչքի շրջանակը բացակայում են։ Այս թռչունների ձայնը բարձր է և հիշեցնում է կտրուկ շվվոց[2]։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Ինդոնեզիայի Յավա և Բալի կղզիներում։ Երբեմն թռչում է մոտակա կղզիներ՝ Մադուրա և Նուսա Պենիդա։ Վաղ շրջանում տեղեկություններ կային այն մասին, որ այս թռչնատեսակի պոպուլացիաներ կան Լոմբոկ կղզում, բայց հիմա առկա են միայն պատահական չուեր։ Ներկայացված է Սինգապուրում[1]։ Բնակավայրեր հանդիսանում են խոտածածկ տարածությունները, այդ թվում նաև անասնապահության համար նախատեսված վայրերը։ Յավա կղզու արևելյան մասում հանդիպում են մինչև ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա[1]։ Նաև բնակվում է մուսոնային լուսավոր անտառներում։
Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բները կառուցում են ժայռերի ծերպերին, ակացիաների փչակներում։ Բալի Բարատ ազգային պարկում կան արհեստական բներ, որոնք պատրաստում են մարդիկ[3]։ Բազմացման սեզոնը փոփոխվում է կախված բնակության վայրի հետ, օրինակ՝ Յավայի արևմուտքում բազմացման սեզոնն սկսվում է մարտ-մայիս ամիսներին, իսկ Բալիի արևելքում՝ հունիսին։ Ձվադրում է 3—4 առանց բծերի կապույտ ձվեր, որոնց չափերը կազմում են (25—28) x (19—20) մմ։
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սնունդ հայթայթում են գետնին և ծառերի տերևների վրա։ Երբեմն նաև սնվում են գոմեշների վրա ապրող մակաբույծներով։ Կենդանական սննդացանկի մեջ ներառված են մորեխները, տերմիտները, խավարասերները, աղոթարարները, Coccinella repanda և այլն։ Սնվում է նաև բուսական կերով, այդ թվում նաև բրնձատեսակներով[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Sturnus melanopterus»։ IUCN 2008 Red List։ IUCN։ Արխիվացված օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 14 октября 2008
- ↑ «Black-winged Starling»։ BirdLife Species Factsheet։ BirdLife International։ Արխիվացված օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 14 октября 2008
- ↑ 3,0 3,1 «Black-winged Starling Sturnus melanopterus»։ BirdBase։ Արխիվացված օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 15 октября 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Распространение и экология чернокрылого скворца Archived 2016-03-05 at the Wayback Machine.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. Starlings and Mynas. — Princeton: Princeton University Press, 1999. — 285 с. — ISBN 0-691-00496-X
|