Սևավիզ սարյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևավիզ սարյակ
Black-collared Starling.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Սևավիզ սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus nigricollis
Paykull, 1807
Հոմանիշներ

Gracupica nigricollis

Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563168
NCBI 381110
EOL 1051051


Սևավիզ սարյակ (լատ.՝ Sturnus nigricollis), երգեցիկ թռչուն սարյակների ցեղից։ Տարածված է Չինաստանի հարավարևելյան շրջաններում և Հնդկաչինում։ Սովորական տեսակ է, որը բնակվում է բաց տարածություններում՝ անապատներում, մարգագետիններում, բրնձի ցանքատարածություններում, ավելի հազվադեպ՝ ցածրատերև անտառներում։ Հեշտ է բնակվում մարդաբնակ տարածքներում։ Ավանդաբար դասվում է սարյակներ ցեղին, բայց որոշ հեղինակ-հետազոտողներ այն առանձնացնում են։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր սարյակ է՝ 26—30 սմ երկարությամբ։ Թևերի երկարությունը կազմում է 14,6—16,2 սմ։ Գլուխը, կուրծքը և որովայնը գորշ սպիտակ է։ Մարմնի վերին հատվածներից վզի փետուրները սև են, մետաղական փայլով։ Աչքի շրջանում ակնհայտորեն երևում էդեղին շրջանակ անփետրածածկ հատվածներում։ Աչքի ծիածանաթաղանթը բաց մոխրագույն է։ կտուցը մուգ գույնի է։ Մեջքը, թևերը և պոչը գորշագույն-սև են։ Ոտքերը դեղին են։ Արուններն ու էգերը արտաքին հատկանիշներով առանձնապես չեն տարբերվում միմյանցից։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում են Չինաստանի հարավ-արևելքում, Մյանմայում, Կամբոջայում, Թայլանդում, Լաոսում և Վիետնամում։ Մալայան թերակղզու հարավային հատվածում բացակայում են։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն սարյակների շատ տեսակների, սևավիզ սարյակը կառուցում է առանձին բույն, ոչ թե օգտագործում է մոտական ծառերի փչակները։ Բույնը կոշտ կառուցվածք է՝ կառուցված տարբեր բույսերի մնացորդներից, բրնձի թեփից, չոր խոտերից, փետուրներից ու ծաղիկներից։ Բույնը սովորաբար գտնվում է ծառերի վերին հատվածներում։ Ձվադրում է սովորաբար 3—5 կապույտ կամ կապտականաչավուն ձվեր՝ առանց բծերի։ Ձվերի չափերը (29—37) x (21—25) մմ է։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ծղրիդներով, ճռիկներով, անձրևորդերով։ Սնվում է նաև որոշ բուսատեսակներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C. Feare, A. Craig, B. Croucher, C. Shields, K. Komolphalin. Starlings and Mynas. — Princeton: Princeton University Press, 1999. — 285 с. — ISBN 0-691-00496-X