Ճնճղուկանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճնճղուկանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Լատիներեն անվանում
Passeriformes
Linnaeus, 1758


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178265
NCBI 9126

Թռչունների ձայն

Ճնճղուկազգիներ[1], ճնճղուկանմաններ, (լատին․՝ Passeriformes), թռչունների դասի ներկայացուցիչների կարգ[2]։ Թռչունների ամենաշատ տեսակները ներգրավված են այս կարգում[3][4]՝ մոտավորապես 5 400 տեսակ։ Մեծ մասամբ փոքրամարմին կամ միջին մեծության թռչուններ, որոնք իրենց արտաքին տեսքով, կենսակերպով, սնունդ գտնելու ձևով ակնհայտորեն տարբերվում են այլ տեսակներից։ Տարածված են գրեթե ողջ աշխարհով։ Բացակայում են միայն Անտարկտիդայում և որոշ օվկիանոսային կղզիներում։ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում հանդիպում է մոտ 310 տեսակ։

Հայտնի են դեռևս միոցենի շրջանից (անգլ.՝ Miocene, от հին հունարեն՝ μείων

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը միջինում 9,5-65 սմ է։ Ունեն բազմաձև կտուցներ, որոնք պատված չեն լինում երբեք մոմամաշկով։ Ոտքերն ամրակազմ են, որոնց շնորհիվ կարողանում են մնալ ծառերի ճյուղերի վրա կանգնած։ Ոտքի մատները չորսն են, որոնցից երեքն ուղղված են առաջ, իսկ մյուսը՝ ետ։ Տեսակների մեծամասնության արուներն ավելի խոշոր են, քան էգերը։ Արուներն աչքի են ընկնում վառ գունավորմամբ, որով գրավում են էգերին բազմացման շրջանում։ Իսկ երգեցիկ տեսակների մոտ դա արտահայտված է ձայնով։ Մարմինը պատված է փետուրներով, որոնք կարող են լինել բազմագույն՝ մոխրագույնից, սևից մինչև դեղին ու կարմիր։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են ծառերի վրա։ Որոշները սնունդ են փնտրում ջրում։ Արևադարձային գոտիներում հիմնականում նստակյաց կյանք են վարում, բարեխառն գոտիներում բնակվողները չվող են։ Բնադրման ժամանակահատվածում երամներ են կազմում։

Տեսակներն ըստ սննդառության բաժանվում են միջատակերների և բուսակերների։ Սննդառությունը նրանց մոտ հազվադեպ է խառը լինում։ Ուտում են միջատներ (այդ թվում գյուղատնտեսության և անտառաբուծության մեջ հանդիպող վնասատուները) և մոլախոտերի սերմեր, միայն քչերը (ճնճղուկներ և այլն) կարող են վնասել մշակաբույսերն ու հացահատիկային բույսերը։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր տեսակի ճնճղուկանմանները բազմանում են ձվադրմամբ, ինչով պայմանավորված է բների կառուցումը։ Բնադրման վայրերը մշտական են։ Նրանց մոտ կտրուկ են արտահայտված վարքագծի բոլոր առանձնահատկությունները՝ կապված բների պաշտպանության հետ։

Գրեթե բոլոր տեսակները մոնոգամ են։ Սեռական հասունության են հասնում մեկ տարեկանում։ Ձվադրելուց հետո թխսում են, այնուհետև կերակրում են զույգով։ Ձագերը ձվից դուրս են գալիս անպաշտպան, մեծ մասամբ՝ աչքերը փակ, առանց փետուրների և թույլ արտահայտված մազածածկույթով։ Երկար ժամանակ մնում են բնում։ Մարմնի համապատասխան ջերմաստիճանը միանգամից չի կարգավորվում։ Բացառությամբ ագռավների, նորածին ձագերի մարմնի զանգվածը կազմում է հասուն առանձնյակի մարմնի 6—8 %[5]։ Հաճախ տարվա ընթացքում ձվադրում են 2 կամ ավելի անգամներ (հատկապես արևադարձային և մերձարևադարձային վայրերում բնակվողները)՝ դնելով 4-8 ձու, սովորաբար՝ գունավոր։ Սաղմնային բազմացումն ընթանում է շատ արագ։

Մարդիկ և ճնճղուկանմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական տարածքներում ճնճղուկանմանները մարդկանց օգնականներն են։ Թրթուրներ ոչնչացնելով՝ կասեցնում են մշակաբույսերի ոչնչացման գործընթացը։ Նրանք մեծ դեր են խաղում նաև անտառներում։ ճնճղուկանմանների կարգի ներկայացուցիչների օգտակարությունը (բացառություն են կազմում կարգի որոշ ներկայացուցիչներ, օրինակ՝ ճնճղուկը

Որոշ ճնճղուկանմաններ գտնվում են ոչնչացման եզրին, վտանգված են և պահպանվում են մարդու կողմից։ Կարմիր գրքում ներառված են այս կարգի ներկայացուցիչների 84 տեսակ և 66 ենթատեսակ։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյությունի ունի 5 հազարից ավելի տեսակի ճնճղուկանմաններ, որը կազմում է թռչունների տեսակների մոտ 60 %-ը։

Ճնճղուկանմանների կարգը բաժանվում է 4 ենթակարգի՝ Eurylaimidae, Tyranni, Menurae, Oscines։ Ներառում է գրեթե 6000 տեսակ[6], 93[7], իսկ որոշ աղբյորների համաձայն՝ 130 ընտանիք[8]։

Ճնճղուկանմանների կարգին պատկանող ընտանիքներն են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/101 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  2. Դասակարգում
  3. Ճնճղուկանմանների բազմազանություն
  4. Կարգի թվային գերակշռություն
  5. Հեղինակ՝ Pettingill Jr., Olin Sewall: Վերնագիր՝ Ornithology in Laboratory and Field: Հրատարակչություն՝ Academic Press: Տարեթիվ՝ 1985: Էջ՝ 316: Էջերի քանակ՝ 403
  6. «Ճնճղուկանմանների տեսակներ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
  7. Պատկերներ
  8. Դասակարգում
  9. Կարգի մեջ ներառվող ընտանիքների ցանկ(չաշխատող հղում)