Jump to content

Սերինոսազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերինոսազգի

Սերինոսազգիներ (Fringillidae), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին և փոքր չափի թռչուններ են։ Արուներն էգերից վառ են գունավորված, փետուրների մեջ գերակշռում են կարմիր և դեղին երանգները։ Հայտնի է 138 տեսակ, տարածված են ամենուրեք։ Սերինոսազգիների մեծ մասն ապրում է անտառներում, թփուտներում, կան նաև անապատաբնակ տեսակներ։ Հյուսիսային տեսակները չվող են, հարավայինները՝ նստակյաց։ Մոնոգամ են, բույնը բաց է, խոտաբույսերից, բարակ ճյուղերից պատրաստված։ Բնադրում են ծառերի, թփերի վրա, գետնին։

Բազմանում են ամռանը, էգը դնում է 4—6 խայտաբղետ ձու, թխսում 10—14 օր։ Սնվում են հիմնականում սերմերով, հատիկներով, հատապտուղներով, միջատներով։ Հայաստանի տարածքում հանդիպող 14 տեսակներից 8-ը նստակյաց են, մնացածը՝ չվող-բնադրող կամ ձմեռող։ Ի տարբերություն ընտանիքի մյուս տեսակների, եղևնու խաչկտուցը բազմանում է հունվար-փետրվար ամիսներին, Ստեփանավանի շրջանում։

Սերինոսազգիների որոշ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը և բանջարանոցային կուլտուրաներին, սակայն ունեն նաև դրական նշանակություն՝ ոչնչացնում են վնասակար միջատներին, սնվում մոլախոտերի սերմերով։ Սերինոսազգիների ընտանիքի բոլոր տեսակները ենթակա են պաշտպանության։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերինոսազգիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերինոսազգիներ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 338