Երաշտահավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երաշտահավեր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Երաշտահավեր
Լատիներեն անվանում
Paridae
Vigors, 1825
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 178697
NCBI 9153
EOL 1629

Երաշտահավեր (լատիներեն՝ Paridae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։

Հայտնի է 65, Հայաստանում՝ 5 տեսակ՝ մեծ երաշտահավ, միջերկրածովյան երաշտահավ, սև երաշտահավ, երկնագույն երաշտահավ, փուփուլավոր երաշտահավ։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր չափերի (7-25 գ), միատարր գունավորմամբ, երբեմն դեղինի ու երկնագույնի համադրությամբ, չափազանց շարժունակ թռչուններ են։ Մեծամասնությունը փչակաբնակ է։ Միջատակերներ են և որպես կենսաբանական պայքարի միջոց՝ կարևոր դեր ունեն վնասատու միջատների ոչնչացման գործում։ Հաջողությամբ բազմանում են արհեստական թռչնաբներում։ Մեծաքանակ են։

Երաշտահավերը կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքը։ Հայտնի է 65, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝ սև, մեծ, փուփուլավոր, երկնագույն, միջերկրածովյան երաշտահավեր։ Երաշտահավերը փոքր չափերի (կենդանի զանգվածը՝ 7–23 գ) թռչուններ են։ Մարմնի երկարությունը 100–170 մմ է, կտուցը կարճ է՝ կոնաձև, ոտքերն ամուր են՝ հաստ, ուժեղ մատներով և կորացած մագիլներով, որոնք լավ հարմարված են ծառերի ճյուղերով մագլցելուն։ Էգը և արուն գրեթե միագույն են, երբեմն՝ դեղինի ու երկնագույնի համադրությամբ։ Բնակվում են սաղարթավոր անտառներում, պուրակներում, պտղատու այգիներում, ձմռանը՝ գետաձորերում, թփուտային կիսաանապատներում։ Երկնագույն, սև և մեծ երաշտահավերը նստակյաց, տարածված թռչուններ են։ Բնադրում են ծառերի փչակներում կամ փակ բներ են շինում։ Ունենում են մինչև 16 ձագ՝ սպիտակ կամ կարմրադարչնագույն։ Սնվում են միջատներով և դրանով զգալի օգուտ տալիս անտառտնտեսությանն ու այգեգործությանը։ Ձմռանը երաշտահավերը լուսամուտներին մոտ են թռչում, ասես կեր են խնդրում։ Նրանց կարելի է կերակրել արևածաղկի սերմերով, կանեփով, դդմի և ձմերուկի կորիզներով, նաև մսի մնացորդներով կամ անալի ճարպով (աղի ճարպից կարող են սատկել)։ Իսկ ամռանը նրանց գրեթե չես տեսնի. ողջ օրն զբաղված են ձագերի համար կեր հայթայթելով։ Երկնագույն և մեծ երաշտահավերը գեղեցիկ երգի և գունավառ փետրածածկի շնորհիվ որոշակի գեղագիտական արժեք են ներկայացնում։ Մեծ երաշտահավն աչքի է ընկնում նաև մեծ պտղաբերությամբ։ «Դիլիջան» ազգային պարկում գրանցվել է 95 % ձագերի թռիչքը բներից։ Փուփուլավոր երաշտահավը հազվագյուտ չվահյուր է. որպես հազվագյուտ տեսակ՝ ՀՀ տարածքում գրանցվել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։ Միջերկրածովյան երաշտահավը քիչ տարածված է։ ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ ուշադրության։ Արհեստական թռչնաբներ տեղադրելու միջոցով կարելի է նպաստել նրանց բազմացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png