Անտառաբուծություն (բուսաբուծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտառաբուծություն (այլ կիրառումներ)
Անտառհատում Ավստրիայում

Անտառաբուծություն, բուսաբուծության ճյուղ, խնդիրն է անտառի պլանավորված աճեցումը՝ փայտանյութի ստացման, ջրային ռեժիմի կարգավորման, հողբարելավման նպատակով։

Անտառտնկումները լինում են միատարր (կազմված միայն մեկ տեսակից) և խառը (մի քանի տեսակներից), ըստ տարիքի՝ միահասակ և տարահասակ, ըստ ձևի՝ միահարկ և բազմահարկ (առաջին շարահարկում լինում են լուսասեր, իսկ երկրորդ և հաջորդ շարահարկերում՝ համեմատաբար ստվերասեր տեսակներ), ըստ հասունացման աստիճանի՝ մատղաշ, ձողանային, հասունացող, հասուն և գերհասուն։ Անտառազուրկ տարածքներում անտառների աճեցումը կատարվում է արհեստական ցանքի, տնկման, երբեմն էլ կտրոնների (ուռի, բարդի, սոսի և այլն) միջոցով, մնացած դեպքերում բնական եղանակով (սերմնաբույսերով կամ արմատաընձյուղներով)։ Լեռնային պայմաններում հողապաշտպան և ջրային ռեժիմի կարգավորման նպատակով ստեղծվում են խառը, բազմահարկ անտառներ։ Ծառերի աճին զուգընթաց կատարվում են նաև անտառհատումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 442
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։