Սոսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոսի
Հսկա ծառի արտաքին տեսքը
Հսկա ծառի արտաքին տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Սոսածաղկավորներ
Ընտանիք Սոսազգիների
Ցեղ Սոսի
Լատիներեն անվանում
Platanus
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 195053
NCBI 122832
EOL 596130

IPNI685873-1

Սոսի (լատ.՝ Plátanus), չինար[1], չինարա[2], չինարի կամ տնջրի, սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 10 տեսակ։

Սոսին գեղեցիկ ու հզոր ծառ է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մ։ Ապրում է մինչև 3000 տարի։Սոսին (չինար) սոսազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է մոտ 10 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Միջերկրական ծովի արևելյան երկրներից մինչև Հնդկաչին: ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ՝ արևելյան և թխկիատերև: Առաջինը բնական պայմաններում հանդիպում է Սյունիքի մարզում՝ Ծավ գետի հովտում, նրա վտակ Շիկահողի համանուն արգելոցի տարածքում  (զբաղեցնում է 60 հա տարածություն): Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում):

Սոսին հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5–2 (3) մ: Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ: Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով: Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար կոթուններով: Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է: Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց (ապրում է ավելի քան 2000 տարի), արագ  է աճում:

Սոսին կիրառվում է քաղաքների կանաչապատման համար (մշակվում է նաև Երևանի փողոցներում և պուրակներում). հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր) և հողի մեխանիկական տրորմանը:

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Սոսի արեվելյան (P. orientalis)
  • Սոսի թխկիատերեվ (P. acerifolia)։ Առավել տարածված է երկրորդը։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական նկարազարդումը Das Pflanzenreich. Hausschatz des Wissens գրքից, 1900

Հզոր ծառ է, բարձրությունը՝ մինչև 50 մ, տրամագիծը՝ 1,5-2(3) մ։ Ցողունը կանաչամոխրագույն է, հիմնականում՝ կեղևազուրկ։ Տերևները հերթադիր են, թաթաձև, բլթակավոր, երկար կոթուններով։ Ծաղիկները մանր են, անշուք, միասեռ, երկար ոտիկով գլխիկներում, որոնք տեղադրված են մեկ տարեկան ճյուղերին։ Ստորին, գրեթե նստադիր գլխիկները կազմված են արական, իսկ վերինները՝ իգական ծաղիկներից։

Պտուղը կլոր, փշապատ բազմընկուզիկ է։

Տնտեսական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմա-, խոնավա-, լուսասեր է, երկարակյաց, ապրում է ավելի քան 2000 տարի, արագաճ է։ Արևելյան սոսին Հայաստանում անհիշելի ժամանակներից համարվել է սրբազան ծառ և օգտագործվել եկեղեցիների, վանքերի, ջրաղացների բակերը կանաչապատելու համար։

Հեթանոս քրմերը, դրանց տերևների սոսափյունն ունկնդրելով, գուշակություններ էին անում։

Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Արմավիրում գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը շրջապատված էր Սոսյաց հռչակավոր անտառով։ Բնական պայմաններում հանդիպում է միայն Ծավ գետի (Սյունիքի մարզ) կիրճում (զբաղեցնում է 60 հա տարածություն), Շիկահողի պետական արգելոցի տարածքում։ Թխկիատերև սոսին ներմուծված է, աճում է ամենուրեք (մինչև 1300 մ բարձրություններում)։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է քաղաքների կանաչապատման մեջ (մշակվում է նաև Երևանի փողոցներում ու պուրակներում), հարմարվել է քաղաքի օդի աղտոտվածությանը (գազ, ծուխ, փոշի, մուր), հողի մեխանիկական տրորմանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվում են տերևաթափ և մշտադալար 11 տեսակ, տարածված են հյուսիսային կիսագնդում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում, ինչպես նաև հարավ-արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։

Սոսին հանդիպում է Ղրիմում, Կովկասում և Ուկրաինայում (Կիև, Լվով, Նիկոլաև, Օդեսա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոկրատի Սոսին Կոս կղզում
Սոսու ծառուղին Լվովում

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ, որի անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալ դյուցազունն էր համարվում մեր նահապետներից մեկը՝ Արամը, որն արդարադատություն էր իրականացնում ծառի միջոցով։ Ինչպես նաև Անուշավանը կրում էր Սոսանվեր մակդիրը։

Ավանդապատումի համաձայն, երբ Քրիստոսին որոնում են բռնելու համար, նա պահվում է սոսի ծառի սաղարթների մեջ։ Երբ հետապնդողները մոտ են գալիս, սոսու վրայից իսկույն կանչում է կկուն։ Հետապնդողները հեռանում են՝ մտածելով, որ եթե ծառի մոտ մարդ լիներ, կկուն չեր թառի ծառին։ Ազատվելով թշնամիներից՝ Քրիստոսն օրհնում է սոսի ծառը, որ նա ամառ-ձմեռ կանաչ մնա, իսկ կկվին էլ օրական երեք թռչուն բաժին է նշանակում, որոնցից մեկին նա միշտ մատաղ է անում՝ բաց թողնելով, իսկ մյուս երկուսին ուտում է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմենկլատուրա և դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսիի դասը (Platanus L.) սոսազգիների (Platanaceae Lindl.) միակ ներկայացուցիչն է, որը հանդիսանում է ընտանիքի տիպիկ ներկայացուցիչը։ Platanus L. դասը պատկանում է Magnoliophyta (Angiospermae) բաժնին, Magnoliopsida (Dicotyledones) դասին, Hamamelidae Takht. ենթադասին, Hamamelidales Takht. կարգին, Platanaceae Lindl. ընտանիքին։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ствол платана.JPG

Հիբրիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[syn. Platanus hispanica auct. — Սոսի իսպանական]

Սոսին մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոսի ծառուղին Լվովում,
  • Դեռ հին ժամանակներից սոսին երկրպագվում էին տարբեր ժողովրդներ,
  • Իսպանիայում սիրահարները ծառի տերևը բաժանում էին երկու մասի և պահում որպես հանդիպման երաշխիք,
  • Աստվածաշնչում շքե ծառը համարվում է Աստծո ծառ,
  • Հին Եգիպտոսում այն համարում են Նուտ երկնային աստվածուհու մարմնացում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словарь Ушакова: Чинар м. р., чинара, чинары, ж. р. (перс.) (бот.). Дерево сем. платановых, то же, что восточный платан. «Под свежею чинарою лежу я на ковре.» М. Ю. Лермонтов.
  2. «Современный толковый словарь русского языка Т. Ф. Ефремовой» Чинара: ж. р. 1) Дерево семейства платановых; платан восточный. 2) Древесина такого дерева.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր
  • Naumann, Helmut (2007). «Die Platane von Gortyna». in Kämmerer., Thomas Richard. Studien zu Ritual und Sozialgeschichte im Alten [Orient / Studies on Ritual and Society in the Ancient Near East. Tartuer Symposien 1998–2004]. Berlin, de Gruyter,. էջեր 207–226. 
  • Sunset Western Garden Book. 1995. էջեր 606–607. 
Թերթեր
Կայքեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png