Անուշավան Սոսանվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անուշավան Հայկազունի
Անուշաւան Սօսանուէր
Հայոց Նահապետ Արքա
Anushavan Sosanver.jpg
Իշխանություն մ.թ.ա. 1725 - մ.թ.ա. 1662
Թագադրում մ.թ.ա. 1725
Հանձնում մ.թ.ա. 1662
Ծնվել է՝ մ. թ. ա. 1725
Մահացել է՝ մ. թ. ա. 1662
Նախորդ Կարդոս Հայկազունի
Հաջորդող Պարետ Հայկազունի
Տոհմ Հայկազունիներ
Հայր Կարդոս Հայկազունի
Երեխաներ Պարետ Հայկազունի

Անուշավան Սոսանվեր նաև Անուշավան Հայկազունի (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 1662), Հայոց նահապետ արքա մ.թ.ա. 1725 - մ.թ.ա. 1662 թվականներին, Արա Բ Կարդոսի որդին, Պարետ Հայկազունու հայրը, Հայկազունիների արքայական տոհմից:

Անուշավանը Սոսանվեր էր կոչվում նրա համար, քանի որ մանկությունից նվիրվել էր Սոսյաց անտառին։ Հոր՝ Կարդոսի հետ միասին գերի է տարվել Նինվե, բայց իր իմաստությամբ պալատականների սիրտը շահելով՝ ազատվել և ձեռք է բերել իր գահը, մնալով հարկատու Ասորեստանին[1]: Հաջորդել է հորը՝ Կարդոս Հայկազունուն։

Մովսես Խորենացին հաղորդում է, որ Արա Բ Կարդոսը թողնում է. «արու զավակ՝ շատ գործունյա հանճարախոս Անուշավան Սոսանվերին, որովհետև նա պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի՝ Արմավիրում գտնվող սոսի ծառերին, որոնց տերևների սոսափյունից՝ նայելով քամու ուժին և ուղղությանը՝ մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել և այն էլ երկար ժամանակ»:

Խորենացու պատմագրությունից ակնհայտ է, որ ստանձնելով նահապետի պաշտոնը (գահը), Անուշավանը իր առջև խնդիր է դնում նախ վերականգնել Հայքի տարածքային ամբողջականությունը, ապա վերջ դնել Ասորեստանից ունեցած կախմանը, որը կրկին Խորենացու վավերագրամբ, տեղի էր ունեցել Շամիրամի կողմից Արա Գեղեցիկի սպանությունից հետո, երբ երկրի հարավային տարածքները և Հայկյան Արամի կողմից նվաճված Ասորեստանյան դաշտը, անցել էր Նինվեի տիկնոջ՝ Շամիրամի տիրապետության տակ. «Այս Անուշավանը բավական ժամանակ արհամարհանք կրելով Զանեսից (սա՝ Շամիրամի որդին ու հաջորդն էր), տառապում էր արքունիքի դտանը. հետո բարեկամներից օգնություն գտնելով ձեռք է բերում մեր երկրի մի մասը՝ կառավարելու համար իբրև հակատու՝ վերջապես նաև ամբողջ երկիրը»:

Անուշավան Սոսանվերի օրոք էր, որ Եգիպտոսից հայերնիք վերադարձան հիքոսները՝ իրենց բանակով և բնակչությամբ։ Թեպետև Խորենացին այս մասին լռում է, բայց Անուշավան նահապետի հաջորդ նահապետ համարելով Պարետին, պետք է կարծել, որ Եգիպտոսից հայրենքի վերադարձած բնակչությանը Անուշավանը բնակության վայր էր հատկացրել «Արամի Միջագետը», որտեղ էլ կազմավորում է հայկական նոր պետական միավորում, որը հայտնի է Միտանի թագավորություն անվանումով։

Ըստ Խորենացու Անուշավան նահապետին հաջորդել է Պարետ նահապետ Հայկազունին, որը համարվում է նաև Միտանի արքաներից մեկը։

Իրավիճակը Առաջավոր Ասիայում Անուշավան նահապետի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավանի օրոք, ինչպես իր հոր՝ Արա Բ Կարդոսի ժամանակ, շարունակվեց Կարդուների և Բաբելոնի հակամարտությունը։ Ընդ որում շուտով պարզվեց, որ Բաբելոնը այս կամ այն չափով հաջող պատերազմում էր միայն Սամսու-իլունայի շնորհիվ, որի մահվանից հետո նրա թողած թագավորություն անկում ապրեց։ Մ.թ.ա. 1711 թվականին Կարդուները և Էլամի թագավորության բանակը լայնածավալ հարձակման անցան Կենտրոնական և Հարավային Միջագետքի ուղղությամբ և վերջակետ դրեցին Բաբելոնի տարածաշրջանային կարգավիճակին[2][3]։ Այսուհետ, չնայած նրան, որ Բաբելոնում արքայական իշխանությունը պահպանվեց, որևէ տարածաշրջանային դերի մասին վերջինս արդեն խոսել անգամ չէր կարող։ Դրանից հետո Բաբելոնի արքաների իշխանությունը տարածվում էր առավելագույնը միայն Բաբելոն քաղաքի ու հարակից տարածքների վրա։ Հենց այս ժամանակներից Բաբելոնի պետությունը սկսեց դանդաղորեն մահանալ և իր վերջը գտավ մ.թ.ա.1595 թվականին, երբ վերջնականապես ընկավ Կարդունիասի իշխանության գերիշխանության տակ։ Հատկանշական է, որ առաջինը իրեն Բաբելոնի արքա հայտարարած Կարդունիասի հերթական իշխան Ագում Բ Գթության սուրը (Գագրիմեր՝ mAg-gu-um) (մ.թ.ա. 1571-1549) ընդունվեց և իր հաջորդներին փոխանցեց մի տիտղոս, որում ընդգծված էր վերջինիս անբեկանելի կապը Հայաստանի հետ[4].

Aquote1.png Կասսուի և Աքքադի արքա, լայնարձակ Բաբելոն երկրի արքա, Տուպրաշի հաղթահարող, Ալմայի և Պադնայի արքա, Կուտիների արքա Aquote2.png


Արքայական այս տիտղոսը ցույց է տալիս, որ Կուտիումը, որը վաղուց արդեն հիմնավոր կերպով տեղադրվում է Հայաստանի հարավում՝ Կորճայքի ու Պարսկահայքի, ինչպես նաև Վասպուրականի հարավային գավառների տարածքում, ընդգրկվել է Կարդունիասի իշխանության տարածքում, ինչը լրացուցիչ անգամ ցույց է տալիս իշխանության անառարկելի կապը Հայաստանի հետ[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 172
  2. Дьяконов И. М., История Древнего мира, с. 389
  3. Բաբելոնի հերթական արքա Աբու-էշուն (մ.թ.ա. 1712-1684) բաբելոնյան սեպագրերին հատուկ ոճով հայտնում է «կասսուներ»-ի դեմ ձեռք բերված հաջողության մասին, սակայն ընդհանուր քաղաքական իրավիճակի վերլուծությունը ստեղծում է լրիվ հակառակ Պատկեր:
  4. Дьяконов И. М., История Древнего мира, с. 419-420
  5. Արտակ Մովսիսյան, Բարեպաշտ արքաների աշխարհակալություն։ Հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ, Երևան, 1997
  6. Արտակ Մովսիսյան // Հայաստանը Քրիստոսից առաջ Երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների) // Երևան։ Յասոն, 2005

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 172
  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, 1961, Երևան, Գլուխ Ա. ե, ժթ, ի.