Զարմայր Հայկազունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զարմայր Հայկազունի
հայ․՝ Զարմայր Հայկազունի
Zarmayr Haykazuni.jpg
Մահացել էմ. թ. ա. 1180
ԿրոնՀայկական դիցաբանություն

Զարմայր Հայկազունի (մահ.՝ մ.թ.ա. 1180), հայոց 29-րդ[1] թագավորը մ. թ. ա. 1194–մ. թ. ա. 1180 թթ.:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենազարմանալի համընկնումներից մեկը, որ գոյություն ունի Չամչյանի գահացանկի և տարածաշրջանի այսպես կոչված «համընդհանուր ընդունված» պատմության հետ, դա Չամչյանի նշած Զարմայրի գահակալության տարիներն են։ Պատմահայրը ուղղակիորեն նշում է, որ Զարմայրը, մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել է այդ պատերազմի ժամանակ.

Aquote1.png Զարմայր. սա Տևտամոսից[նշում 1] օգնական ուղարկվեց Պրիամոսին եթովպական զորքի հետ և մեռավ հելենացոց քաջերից[2] Aquote2.png

Չամչյանը ավելացնում է.

Aquote1.png ... և մեր Զարմայրը, որ ասորեստանցինրին հպատակ էր, քիչ մարդով եթովպական զորքի հետ օգնական է եղել Պրիամոսին և այնտեղ հելենացոց քաջերից վիրավորվելով մեռնում է, բայց կկամենայի թե Աքիլլեսից և ոչ թե մի ուրիշ քաջից[3]։ Aquote2.png


Տրոյական պատերազմն ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում է մ. թ. ա. 12-րդ դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը, վերադառնալով ավանդական տեսակետին, ավելի կոնկրետացնում է համապատասխանաբար մ. թ. ա. 1190-1180 և մ. թ. ա. 1180 թվականներին[նշում 2]։ Այս տեսակետի ամենածանրակշիռ հիմնավորումներից մեկն այն է, որ Խեթական թագավորության վերջին արքա Սուպիլուլիումա Բ-ն, որը գահ է բարձրացել մ. թ. ա. 1190 թվականին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրանից հետո Խեթական թագավորությունը տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից։ Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ. թ. ա. 1190-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած ասպես կոչված ծովի ժողովուրդների (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) զանգվածային ու չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք, ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես Գ-ի (մ. թ. ա. 1184-1153) «Անալներ»-ի, կործանեցին Խեթական թագավորությունը և հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան։ Այսպիսով Զարմայրի զոհվելու տարին ևս ճշգրիտ կերպով համընկնում է այն թվականի հետ, երբ ընկել է Տրոյան։ Հետաքրքիր է նաև, որ ըստ Մխիթա Այրիվանեցու Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ ընկավ Տրոյան, իսկ «հռոմեացիների վրա թագավորեց էնեյոսը[4]» (մ. թ. ա. 1179-1176)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Constantine Samuel Rafinesque, [1] (Genius and spirit of the Hebrew Bible), Ֆիլադելֆիա, 1838 — 235, էջեր 235 — 264 էջ։
  2. Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 19
  3. Մովսես Խորենացի, Գիրք 1, գլուխ 32
  4. Մխիթար Այրիվանեցի, «Ժամանակագրական պատմություն» (ռուսերեն), ՍՊԲ, 1869

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բացառված չէ, որ ի դեմս «Տևտամոս»-ի մենք գործ ունենք Ասորեստանի հերթական արքա Նինուրտա-ապիլ-էկուլայի (մ.թ.ա. 1192-1180) հետ։ Իրոք, եթե Մարական թագավորության արքա Ուվախշատրայի (մ.թ.ա. 625-585) անունը հույները մեզ են փոխանցում անճանաչելիության աստիճան աղաղվաղված տեսքով («Կիաքսար»), իսկ հայկական պատմական ավանդույթն էլ այս արքային գիտի որպես «(Վ)Արբակես», ապա ինչու հանկարծ ակնհայտորեն «խոսող անուն» ունեցող Նինուրտա-ապիլ-էկուլան չի կարող դառնալ «Տևտամոս»: Հարկ է ավելացնել նաև, մ.թ.ա. 12-րդ դարի սկզբում Բաբելոնի ու Եգիպտոսի անկման ֆոնին Ասորեստանը Մերձավոր Արևելքում լրջագույն պայքար էր մղում գերիշխանության համար և մեծապես շահագրգռված էր ծովի ժողովուրդների դեմ պայքարով։
  2. Ինչպես հայտնվում է ԱՄՆ գիտությունների ակադեմիայի պաշտոնական կայքէջում, Նյու Յորքի Ռոկֆելերյան համալսարանի դասախոս Մարչելո Մանյասկոն և Լա Պլատա աստղադիտարանի աշխատակից Կոնստանտինո Բայկոուզիսը կարողացել են հաշվարկել Ոդիսևսի վերադարձի տարեթիվը Իթաքա և եկել են այն եզրակացության, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 1178 թվականին (տես՝ Գիտնականները ճշտել են Ոդիսևսի Իթաքա վերադառնալու տարեթիվը)։ Այսպիսով պարզ է դառնում, որ Տրոյան ընկել է մ.թ.ա. 1180-ին, իսկ Ոդիսևսի «Ոդիսականը» տեղի է ունեցել լիովին ողջամիտ ժամկետում՝ երկու տարում։