Ամասիան ժառանգում է հորից արգավանդ դաշտավայրը և Արմավիր քաղաքը։ Ունենալով իր երեք որդիներին, նա անցնում է Երասխ գետը և հարավային լեռան ստորոտին կառուցում երկու բնակավայր՝ Փառիխոտ և Ցոլակերտ, որտեղ բնակեցնում է իր երկու փոքր որդիներին` Փառոխին ու Ցոլակին։ Բարձր հարավային լեռը նրա անունով կոչվում է Մասիս։ Կյանքի մնացած տարիները անցկացնում է Արմավիրում։ Ամասիային հաջորդում է ավագ որդին՝ Գեղամ Հայկազունին։