Ծովինար (աստվածուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովինար (այլ կիրառումներ)
Ծովինար
Տեսակջրի աստվածություն
Սեռիգական

Ծովինար Նար, Նուրին (ծով և «նարու»–գետային ոգի բառերից) ջրի, ծովի, անձրևի աստվածուհին հայ դիցաբանության մեջ /Վանի թագավորության դիցարանում հիշատակվում է Ծինույարդի անվանաձևով/։

Հայ ժողովրդական հավատալիքներում ու հեքիաթներում՝ ամպրոպային ոգի, փայլակի կամ կայծակի իգական անձնավորում, որի մասին եղած զրույցները նման են ամպրոպային դյուցազունների առասպելներին։ Ծովինարը հրեղեն, ցասումնալից էակ է, որ ամպրոպի ժամանակ խաղում է ամպերի մեջ և պատուհասող կարկուտ կամ պտղաբեր անձրև ուղարկում մարդկանց։ Երաշտի ժամանակ մարդկային թափորները, ծիսական երգերի ուղեկցությամբ, մաղթանքներ էին ուղղում Ծովինարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։

Առասպելական զրուցներում և ժողովրդական վեպում ջրային տարերքի հետ կապված ամպերի կայծակնացայտ ոգի կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազուննրի՝ Սանասարի ու Բաղդասարի մայրը։ «Սասնա ծռեր» էպոսի մի քանի պատումներում հանդես է գալիս նաև Ծովյալ խանում, Ծովյալ անվանաձևերով։ Ծովինարը հալածվում է, հետապնդվում, ենթարկվում զանազան վտանգների, ինչպես Սարանյուն՝ հնդկական, Լետոն՝ հունական, Ռեան՝ հռոմեական սուրբ երկվորյակների առասպելներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 138