Գիշերամայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գիշերամայրեր, սև ու դժխեմ պառավ վհուկներ, որոնք անձնավորում են գիշերային խավարը հայկական դիցարանում, սև օձեր հմայողներ։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց բնավ չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ խավարն իջնում է՝ նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որ բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել. մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները՝ կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար փնտրելով ու չգտնելով արևին՝ նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք իրենց սովորական ուղիներն են դարձել, և դրանց միջոցով անցնում են գետնի տակն ու ծովի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևը ծագում է և գիշերամայրերը անհետանում են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]